Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ «Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբ Կամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Եթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483


«Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից

Քաղաքականություն

Միջազգային հայտնի իրավապաշտպան և փաստաբան Ռոբերտ Ամստերդամը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանություններին՝ հայտարարելով, որ երկրի կառավարումը փաստացի իրականացվում է Բաքվից։ Այդ մասին նա ասել է Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները» համաժողովի ընթացքում ունեցած ելույթում։

Ամստերդամը իր խոսքը սկսել է անձնական ծանր հիշողությամբ։ Նա նշել է, որ վերջին անգամ լրագրողների առջև ելույթ ունեցել է 2004 թվականին Մոսկվայում՝ լրագրող Աննա Պոլիտկովսկայայի հրավերով։ Նրա խոսքով՝ մեկ տարի անց իրեն ձերբակալել են, իսկ երկու տարի անց սպանվել է Պոլիտկովսկայան։

Իրավապաշտպանը այս զուգահեռը պատահական չի համարել՝ այն ներկայացնելով որպես հիշեցում, թե ինչ վտանգների է բախվում ճշմարտության համար պայքարող մարդը։

Ելույթի հիմնական առանցքը Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների թեման էր։ Ամստերդամը հայտարարել է, որ իրեն ցնցել է այն հանգամանքը, որ Հայաստանում գրեթե ոչ մի տեղ չեն երևում նրանց լուսանկարները։ Նա համեմատություն է անցկացրել Իսրայելի հետ՝ նշելով, որ այնտեղ պատանդների նկարները տեղադրված էին ամենուր՝ փողոցներում, խանութներում և հանրային վայրերում։

«Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ»,- հայտարարել է նա՝ դիմելով ներկաներին։

Իրավապաշտպանը կոչ է արել հայ հասարակությանը չլռել և ամեն անգամ, երբ Հայաստան են այցելում արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներ, կազմակերպել երթեր ու հանրային ակցիաներ՝ գերիների դիմանկարներով։ Նրա համոզմամբ՝ միայն այդ կերպ հնարավոր կլինի միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա և ստիպել համաշխարհային առաջնորդներին արձագանքել։

Ամստերդամը քննադատել է նաև Եվրոպական միությանը՝ նշելով, որ Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրերում իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարական արժեքները ներկայացվում են որպես առաջնահերթություն, սակայն իրականում այդ սկզբունքները մնում են թղթի վրա։ Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակությունն ունի բոլոր հիմքերը դատական գործընթաց սկսելու եվրոպական կառույցների դեմ՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտում ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։

Նա նաև պնդել է, որ եվրոպական որոշ շրջանակներ աջակցում են այնպիսի ծրագրերի, որոնք ուղղված են սոցիալական ցանցերում տեղեկատվական հոսքերի և ալգորիթմների վրա ազդեցություն գործադրելուն՝ աշխատելով բացառապես իշխանամետ ուժերի հետ և անտեսելով ընդդիմադիր շրջանակներին։

Առանձին անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ Ամստերդամը հայտարարել է, որ Կաթողիկոսի դեմ հարձակումները չեն սահմանափակվում մեկ հոգևորականի նկատմամբ վերաբերմունքով։ Նրա համոզմամբ՝ դա հարված է ամբողջ հայկական ինքնությանը, պատմությանը, լեզվին և մշակույթին։

Ելույթի ավարտին իրավապաշտպանը հայ հասարակությանը կոչ է արել դուրս գալ անտարբերության վիճակից և պայքարել խաղաղ, բայց հետևողական գործողություններով։

«Իրական քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե աշխատասենյակների լռության մեջ, այլ փողոցներում»,- հայտարարել է նա։

Ամստերդամի ելույթը համաժողովի ամենաքննարկվող հատվածներից մեկն էր՝ առաջացնելով ակտիվ արձագանքներ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական շրջանակներում։

Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԴեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանՄշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՄենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբԿամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբ
Ամենադիտված