Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ «Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբ Կամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Եթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483


Քրեական դատավարության ժամկետներ եւ գործընթացի արագացում. ներկայացվել է օրենսդրական նոր փաթեթ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

Նախաձեռնությամբ առաջարկվող սահմանափակումները միտված են պաշտպանելու սոցիալապես խոցելի խմբերին, կանխելու նրանց ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը, պահպանելու պետական աջակցության սոցիալական նպատակադրումը եւ նվազեցնելու խաղամոլությամբ պայմանավորված ընտանեկան ու հասարակական աղետները: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային Ժողովից։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Հայկ Սարգսյանի խոսքով օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին ութ տարիներին աճել են ավելի քան 35 անգամ: «Եթե 2017 թվականին ինտերնետ կազինոների խաղադրույքների ծավալները կազմում էին 0.2 տրիլիոն դրամ, ապա 2025 թվականին, աճելով ավելի քան 35 անգամ, խաղադրույքների ծավալները հասել են 7.4 տրիլիոն դրամի»,- նշել է հեղինակը:

Նրա խոսքով ինտերնետ կազինոները դարձել են չարիք ու աղետ  ժողովրդի համար: Ըստ զեկուցողի՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ իրենց ֆինանսական միջոցները վատնում են՝ վարակված լինելով այս կախվածությամբ: Նշվել է, որ աշխատած գումարներն ու խնայողությունները կորցրած եւ մեծ պարտքեր կուտակած  քաղաքացիները, սպառելով բարեկամների ու ընկերների վստահությունը, չկարողանալով այլեւս նոր պարտքեր ներգրավել, գտնվելով անելանելի եւ անօգնական վիճակում, հաճախ դիմում են անընդունելի քայլերի՝ կատարելով գողություններ, խաբեություններ եւ այլ հանցագործություններ: Բազմաթիվ ընտանիքներ քանդվում են, հարյուր-հազարավոր մարդիկ՝ դժբախտանում, շատերը դիմում են ինքնասպանության:

 Հեղինակն առաջարկում է օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որ բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերում եւ հավելվածներում՝ տեսանելի վայրում, ունենան ինքնաարգելափակման կոճակ, որը սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունն օնլայն կազինոներին՝ 5 տարի ժամկետով՝ առանց վաղաժամ վերաբացման հնարավորության: Ընդ որում՝ 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ:

Հեղինակը նաեւ առաջարկում է օրենքով արգելել խաղերին մասնակցությունն այն անձանց համար, որոնք որեւէ տեսակի նպաստ ստացող են: Նշվել է, որ նպաստառուի մասնակցությունը խաղերին հակասում է սոցիալական աջակցության տրամաբանությանը եւ խորացնում նրա սոցիալական խոցելիությունը:

Խաղերին մասնակցությունը կարգելվի նաեւ այն անձանց, որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է: Հիմնական զեկուցողի խոսքով եթե անձի միակ եկամտի աղբյուրը կենսաթոշակն է, ապա այդ միջոցը պետք է ծառայի կենսական կարիքների բավարարմանը՝ սնունդ, դեղորայք, կոմունալ վճարներ:

 Սնանկության վարույթում գտնվող, ինչպես նաեւ պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որեւէ ծրագրից օգտվող անձանց եւս կարգելվի մասնակցություն ունենալ վերոնշյալ խաղերին: Հեղինակի առաջարկով քաղաքացիները կարող են խաղերին մասնակցություն ունենալ յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված եկամտի 20 տոկոսի չափով:

Այս դրույթի շուրջ հեղինակի եւ Կառավարության տեսակետները տարբերվում էին:

Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անունից ելույթ է ունեցել հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքով նախաձեռնությամբ  հնարավոր չի լինելու ամբողջությամբ լուծել խաղամոլության հետ կապված խնդիրները, սակայն դրանք էապես կկրճատվեն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը՝ նշելով, որ հեղինակն ընդունել է Կառավարության  ներկայացրած    առաջարկների հիմնական մասը: Որոշ դրույթների վերաբերյալ քննարկումները շարունակվում են:

Ելույթներ են ունեցել պատգամավորները՝ անդրադառնալով նախագծի դրույթների թերություններին եւ դրական կողմերին, ընդգծել նաեւ օնլայն կազինոները սահմանափակելու կամ առհասարակ փակելու  կարեւորությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նաեւ  գործընկերների հարցադրումներին եւ առաջարկներին:

Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԴեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանՄշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՄենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբԿամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբ
Ամենադիտված