Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը


«Պատասխանատու բիզնեսի տեսանկյունից հակադրություն չկա բիզնեսի ու կենսաբազմազանության պահպանման միջեւ»․ ի՞նչ քննարկվեց Robust Armenia 2026-ում

Բիզնես, թե՞ կենսաբազմազանության պահպանություն․ կա՞ հակադրություն այս երկու ոլորտներում։ Այս եւ այլ հարցեր քննարկվեցին Robust Armenia 2026 կոնֆերանսում, որը կազմակերպել էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ Skill Event Marketing Company-ն։

Այս տարվա կոնֆերանսի թեման է «Բիզնեսը եւ բնությունը»: Robust Armenia 2026 կոնֆերանսի գործընկերներն են Ամերիաբանկը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Կոնֆերանսի շրջանակներում «Բիզնեսը, բնությունը եւ կենսաբազմազանությունը. հակադրություն, թե՞ գործակցության հնարավորություն» եւ «Կանաչ տնտեսություն»՝ ի՞նչ է դա իրականում» խորագրերով պանելային քննարկումներ անցկացվեցին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը պանելային քննարկման ժամանակ ասաց, որ պատասխանատու բիզնեսի տեսանկյունից հակադրություն չկա բիզնեսի ու կենսաբազմազանության պահպանման միջեւ։ «Կա ռիսկերի կառավարման մեխանիզմ, եւ ճիշտ կառավարման արդյունքում հակադրությունից կարելի է անցնել հնարավորությունների դաշտ։ Այսօր աշխարհում պատասխանատու բիզնեսները, անկախ իրենց ազդեցության չափից, ստեղծում են հնարավորություններ։ Իմ կարծիքով՝ այսօր հնարավորությունների լայն դաշտ է ստեղծվել, այն գիտելիքները, որոնք կուտակվել են բոլոր ոլորտներում, հնարավորություն են տալիս անցնել մեկ այլ դարաշրջանի»,- ասաց Ստեփանյանը։

Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանի խոսքով՝ առաջին հայացքից թվում է, թե հակադրություն կա այս ոլորտների միջեւ, բայց ճիշտ աշխատելու դեպքում ցանկացած ազդեցություն հնարավոր է կառավարել։

Ամերիաբանկի կորպորատիվ եւ ներդրումային բանկինգի դեպարտամենտի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար Անի Պապյանն էլ ասաց․ «Իմ կարծիքով՝ դրանք իրար հակադիր չեն, խնդիրը ճիշտ հավասարակշռություն գտնելը եւ ժամանակին պոտենցիալ ռիսկերը հայտնաբերելն ու կառավարելն է։ Վարկային որոշումների մասով Ամերիաբանկում ներդրված է միջազգային լավագույն փորձը։ Եվ 300 մլն դրամը գերազանցող ցանկացած նախագծի դեպքում ռիսկերը որոշելիս բնապահպանական ռիսկերն անբաժանելի մաս են կազմում մեր ռիսկերի կառավարման համակարգում»։

Բնապահպանության ոլորտում այսօր առկա խնդիրներից բանախոսներն առանձնացրեցին կենցաղային ջրերի մաքրման կայանների բացակայության եւ թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանն ասաց, որ այս հարցերում Հայաստանը դուրս է մնացել ժամանակակից բիզնես մոդելից։ Նա նշեց, որ այս տարի ԶՊՄԿ-ն նախատեսում է Քաջարան քաղաքում կառուցել կոյուղաջրերի մաքրման կայան։

«Այս կոնֆերանսի նպատակը կայուն զարգացման խնդիրները քննարկելն է, եւ յուրաքանչյուր տարի ընտրում ենք մի թեմա։ Այս տարվա թեման է բիզնեսը եւ բնությունը, որովհետեւ աշնանը Երեւանում կայանալու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։ Եվ մենք որոշեցինք համահունչ թեմա ընտրել։ Կոնֆերանսին հրավիրել էինք գործարար աշխարհի ներկայացուցիչներին, որոնք խոսեցին այն մասին, թե ինչպես է հայաստանյան բիզնեսը հարաբերվում բնության հետ, որոնք են ռիսկերն ու հնարավորությունները, արդյոք պարտադի՞ր է, որ կոնֆլիկտ լինի բիզնես գործունեության ու բնության միջեւ, թե՞ կարող է նաեւ խաղաղ գոյակցություն ու գործընկերություն լինել, ի՞նչ քայլեր են արվում «կանաչ» տնտեսության ոլորտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Նա նշեց, որ հնարավոր է համատեղել բիզնեսն ու բնապահպանությունը, խնդիրը հիմնականում գտնվում է ընկերությունների պատասխանատվության տիրույթում․ «Եթե այդ պատասխանատվությունը կա, այո, կարելի է ակնկալել, որ եւ բնությանը հասցված վնասը նվազագույն կլինի, եւ հասցված վնասի փոխարեն ընկերությունն ինչ-ոչ բան կվերադարձնի բնությանը։ Եթե այդ մոտեցումը բիզնեսի կողմից չկա, այստեղ արդեն պետությունը եւ կարգավորող մարմինները պետք է մտածեն, թե ինչպես ավելի կոշտ պայմաններ սահմանեն։ Ինչպես ցույց տվեց մեր առաջին պանելային քննարկումը, հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք համարվում են բնությանն ամենամեծ վնաս տվողներից, բավական լուրջ գործունեություն են ծավալում՝ նվազեցնելու իրենց ազդեցությունը կենսաբազմազանության վրա, ինչպես նաեւ բնությունը վերականգնելու»։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեսանելի է այն առաջընթացը, որը տեղի է ունենում Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Թե պետության, թե կազմակերպությունների կողմից մեծ ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ «ԶՊՄԿ-ն ՀՀ-ում էլեկտրաէներգիայի ամենախոշոր սպառողն է։ Եվ դա իր հերթին բերում է նաեւ այլ պատասխանատվություն, թե մենք ոնց դիմագրավենք թե ներկայիս մարտահրավերներին, թե ապագայի։ Եվ վերականգնվող էներգետիկան չի կարող մեր ռազմավարության մաս չկազմել, որը տեղավորվում է թե կոմբինատի տնտեսական զարգացման, թե կայուն զարգացման եւ կլիմայի փոփոխության ռազմավարության մեջ, որը հուսով ենք՝ շուտով կհաստատվի ամենաբարձր կառավարման մարմինների կողմից։ Ի՞նչ է դա ենթադրում՝ մենք փորձում ենք մինչեւ 100 մեգավատտ արեւային կայանների վերականգնվող էներգետիկայի ծրագիրը կյանքի կոչել։ Դժվարությունների ենք հանդիպել, բայց հետ չենք կանգնում, շուտով կտեսնեք այդ ծրագրի առաջին ծաղիկները»,- ասաց նա։

Արմեն Ստեփանյանը, անդրադառնալով հարցին, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ի՞նչ աշխատանք է կատարում կայուն զարգացման ուղղությամբ, ասաց․ «Առաջին հերթին որդեգրել ենք ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում պատասխանատվություն բառն է դրված։ Ամենակարեւոր հարցերը, որոնք առնչվում են կայուն զարգացմանը, բնապահպանական ու սոցիալական պատասխանատվությունն են։ Եվ այս երկու կարեւոր ոլորտներին համապատասխան կառավարչական մոդել է ներդրվել։ Այսինքն՝ կայուն զարգացումն այսօր դիտարկվում է որպես ժամանակակից բիզնես մոդել, կօգտագործես, կհամարվես ժամանակակից, ոչ միայն հանքարդյունաբերությունում»։

Արմեն Ստեփանյանն ասաց, որ կա կարծրատիպային մտածելակերպ, բոլորը միանգամից կենտրոնանում են հանքարդյունաբերության վրա՝ մոռանալով, որ կան այլ ոլորտներ, որոնք շատ ավելի մեծ ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա, մասնավորապես, գյուղատնտեսության եւ ենթակառուցվածքների, օրինակ, խոշոր մայրուղիների կառուցման ոլորտներում կան այդ ռիսկերը։

Կոնֆերանսի ընթացքում ներկայացեց նաեւ Ջոն Հոբբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցանակը, որը սահմանվել է Mining Armenia Forum կազմկոմիտեի նախաձեռնությամբ: Մրցանակին կարող են հավակնել Հայաստանում ընդերքօգտագործման լիցենզիայի տարածքում կենսաբազմազանության տեսակների պահպանությանն ուղղված ծրագրերը։

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանն ասաց, որ մրցանակը կշնորհվի այս տարվա հոկտեմբերին՝ Mining Armenia Forum-ում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներՄասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Երկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Քարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանԱնկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԴեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանՄշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՄենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ
Ամենադիտված