Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Սիրիայի քաղաքացու «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է «Ամառ» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է եղել Իսրայելը հարված է հասցրել Լիբանանին «Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի նկատմամբ պատժամիջnցները վերացնելուն. Սանաե Տակաիտի


Ավելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքը

Հասարակություն

Մարքեթփլեյսները ոչ միայն փոխում են օնլայն առևտրի շուկան, այլև ազդում են քաղաքային միջավայրի, տնտեսության և մարդկանց առօրյա սովորությունների վրա։ Քարտեզների վրա հայտնվում են ավելի ու ավելի շատ պատվերների հանձնման կետեր, լոգիստիկ օբյեկտները դառնում են շրջանների զարգացման շարժիչներ, իսկ գնումները դառնում են առավել հարմար, քան երբևէ։ Պատմում ենք, թե ինչպես է փոխվել կյանքը Հայաստանում ԱՊՀ ամենախոշոր մարքեթփլեյսներից մեկի՝ Ozon-ի մուտքից հետո։

Հանձնման կետերը՝ քաղաքային ենթակառուցվածքի մաս

Հիմնական փոփոխությունները նկատելու համար բավական է պարզապես նայել շուրջը։ Բնակելի շենքերի առաջին հարկերում, մետրոյի մոտ, քաղաքի կենտրոնում և բնակելի թաղամասերում հայտնվել են պատվերների հանձնման կետեր։ Դրանք դարձել են քաղաքային միջավայրի սովորական դետալ, իսկ Հայաստանի շատ բնակիչների համար աշխատանքի ավարտից հետո կամ զբոսանքի ընթացքում սիրելի հանձնման կետ այցելելը՝ առօրյայի մի մաս։

Ozon-ում յուրաքանչյուր հանձնման կետ պարզապես պատուհան չէ, ինչպես փոստում, այլ հարմարավետ և մտածված տարածք։ Այստեղ կան սեղաններ՝ ապրանքը ստուգելու համար, փորձասենյակներ՝ մեծ հայելիներով։ Կարելի է հանգիստ գնահատել ապրանքը, իսկ եթե այն չի համապատասխանում՝ անմիջապես վերադարձնել։

Պատվերների ստացման կետերով առաքման շնորհիվ ես խնայում եմ ժամանակ, ինչը ինձ համար շատ կարևոր է՝ հաշվի առնելով զբաղվածությունս՝ հստակ գրաֆիկով աշխատանք, մեդիա գործունեություն, միջոցառումներ, հարցազրույցներ, նկարահանումներ։
Ասմիկ Ավագյան, Երևան

Հանձնման կետերը դարձել են փոքր բիզնեսի նոր ուղղություն։ Ցանցը զարգանում է Հայաստանում՝ լոկալ ձեռնարկատերերի շնորհիվ, որոնք ստանում են եկամուտ մշակված պատվերներից։ Յուրաքանչյուր կետ ստեղծում է 1-ից 5 աշխատատեղ․ օրինակ՝ ուսանողներն աշխատում են ճկուն գրաֆիկով, իսկ մարզերի բնակիչներն աշխատանք են գտնում իրենց տան մոտ։

Լոգիստիկ օբյեկտները՝ շրջանների զարգացման գործոն

Պատվերների մշակման և առաքման համար պատասխանատու համալիրները հաճախ մնում են «կադրից դուրս», սակայն իրականում ստեղծում են ամբողջական ենթակառուցվածք իրենց շուրջը։ Երևանում գործում են Ozon-ի ֆուլֆիլմենթ և տեսակավորման կենտրոնները։

Ի՞նչ է տեղի ունենում այն տարածքում, որտեղ հայտնվում է նոր լոգիստիկ օբյեկտ․

  • ֆուլֆիլմենթ և տեսակավորման կենտրոնների շուրջ վերանորոգվում և ընդլայնվում են ճանապարհները, տեղադրվում է լուսավորություն,
  • անցկացվում են հաղորդակցություններ՝ էլեկտրականություն, ջրամատակարարում, բարձր արագությամբ ինտերնետ,
  • բացվում են նոր խանութներ, ծառայություններ և սրճարաններ, քանի որ Ozon-ի աշխատակիցները ստեղծում են կայուն պահանջարկ։

Բացի այդ, նման համալիրներն ստեղծում են հազարավոր աշխատատեղեր։ Այսպիսի օբյեկտներում պահանջվում են պահեստի օպերատորներ, վարորդներ, լոգիստներ, տեխնիկական մասնագետներ և ապրանքների հաշվառման աշխատակիցներ։

Անվճար առաքում ամբողջ երկրով՝ ժամանակի և գումարի խնայողություն

Մի քանի տարի առաջ Հայաստանում օնլայն գնումները հարմար էին միայն ամենահամբերատար գնորդներին։ Առաքմանը հաճախ պետք էր սպասել շաբաթներով, հատկապես՝ հեռավոր բնակավայրերում։ Պատվերին հետևելը բարդ էր, իսկ ինտերնետ խանութները հաճախ լրացուցիչ զգալի վճար էին պահանջում լոգիստիկայի համար։

Մարքեթփլեյսները փոխում են օնլայն գնումների աշխարհը։ Ozon-ը սահմանում է նոր ստանդարտներ․

Առաքում մի քանի օրում։ Հավելվածում դեռ գնումից առաջ երևում է, թե երբ կհասնի պատվերը։

Նախկինում ես ստիպված էի պլանավորել Երևան գնալ, որպեսզի շրջեմ խանութներով։ Ցավոք, Հայաստանի մարզերի փոքր քաղաքներում չկա լայն տեսականի։ Երբ գալիս էինք մայրաքաղաք, շատ էինք հոգնում՝ փորձելով մեկ-երկու օրում հասցնել շրջել բոլոր խանութները։ Հիմա ամեն ինչ շատ ավելի հեշտ է․ ցանկացած ժամանակ և ցանկացած առիթի համար ապրանքները նայում եմ օնլայն։ Այժմ չեմ զգում, որ փոքր քաղաքում լայն ընտրության հնարավորություն չկա։
Նաիրա Այվազյան, Ստեփանավան

Լոգիստիկան անվճար է։ Նվազագույն հավելավճարը հազվադեպ բացառություն է, օրինակ՝ մեծածավալ պատվերների դեպքում, որոնք առաքվում են տուն։

Պատվերի կարգավիճակները թարմացվում են իրական ժամանակում։ Դուք միշտ գիտեք, թե որտեղ է ձեր ապրանքը՝ ընդունված է պահեստում, փոխանցված է տեսակավորման կենտրոն, գտնվում է սուրհանդակի մոտ, թե արդեն պատրաստ է հանձնման նշված կետում։

Թափանցիկ կարգավիճակների շնորհիվ հեշտ է պլանավորելթե երբ վերցնել պատվերը ստացման կետից կամ երբ դիմավորել սուրհանդակին

Գնում մեկ սեղմումով՝ առօրյայի պարզեցում

Նախկինում գնումների համար պետք էր հատկացնել առնվազն կես օր․ կազմել անհրաժեշտ իրերի ցանկ, նախապես պլանավորել այցն առևտրի կենտրոն հանգստյան օրը, ժամանակ անցկացնել խանութներում և հերթերում։ Իսկ եթե մի քանի օր հետո հասկանում էիր, որ ապրանքը չի համապատասխանում, պետք էր կրկնել անցնել նույն ճանապարհը։

Ես կորցրել եմ սովորական խանութներում գնումներից հաճույք ստանալու զգացողությունը, թեև նախկինում շատ էի սիրում։ Մարքեթփլեյսները խնայում են ժամանակն ու էներգիան։ Սա դրանց գլխավոր առավելությունն է։
Ծովինար Հայրապետյան, Երևան

Մարքեթփլեյսների զարգացման շնորհիվ գնումը կարող է տևել ընդամենը մեկ րոպե․ հավելվածում տեսաք շամպունը → հիշեցիք, որ այն վերջացել է → պատվիրեցիք մեկ սեղմումով → վերցրեցիք տան մոտ գտնվող հանձնման կետից աշխատանքի ճանապարհին։

Մեզ համար կարևոր է, որ ցանկացած բնակավայրի բնակիչ ունենա նույն ապրանքների հասանելիությունը, ինչ մայրաքաղաքի բնակիչները։ Մենք զարգացնում ենք հանձնման կետերի ցանցը, կառուցում ենք օպտիմալ երթուղիներ արագ և մատչելի առաքման համար։ Այո՛, հեռավոր բնակավայր առաքումն ավելի բարդ է, բայց մենք կարևոր ենք համարում ստեղծել հավասար հնարավորություններ մեր հաճախորդների համար։
Հայկ Կարապետյան, Ozon Հայաստանի գլխավոր տնօրեն

Օնլայն գնումների հարմար մեխանիզմները փոխում են առօրյան․

Տունը այլևս չի հիշեցնում պահեստ։ Ամենօրյա օգտագործման ապրանքները կարելի է պատվիրել ըստ անհրաժեշտության, ոչ թե մեծ քանակով գնել՝ խանութ ավելի քիչ գնալու համար։

Հագուստի և կոշիկի ընտրությունը դարձել է ավելի հարմար։ Կարելի է պատվիրել տարբեր մոդելներ և չափսեր ու փորձել դրանք հանձնման կետում՝ հարմար ժամանակ։

Հեշտ է գտնել իդեալական նվերներ։ Այլևս պետք չէ գնել ամիսներ առաջ և պահել տանը․ կարելի է պատվիրել հենց անհրաժեշտ ամսաթվին, իսկ նվերի ընտրությունն այլևս սթրես չի առաջացնում։

Գնումներն այլևս առանձին իրադարձություն չենայլ ֆոնային գործընթացորը չի պահանջում շատ ժամանակ և ջանք

Ցանկացած ապրանքի հասանելիություն՝ ավելի քիչ իմպուլսիվ գնումներ

Սովորական խանութներում ընտրությունը սահմանափակվում է առկա տեսականիով։ Բացի այդ, հաճախ հնարավոր չէ հանգիստ ուսումնասիրել յուրաքանչյուր տարբերակ․շուրջբոլորը մարդիկ են, առևտրի կենտրոնը շուտով փակվելու է, և ուզում ես գնել «գոնե ինչ-որ բան», միայն թե հարցը փակվի։ Միշտ առկա է գումարը իմպուլսիվ կերպով ծախսելու ռիսկը։

Ozon-ում և այլ մարքեթփլեյսներում ներկայացված են տասնյակ միլիոնավոր ապրանքներ՝ հարյուրավոր կատեգորիաներից։ Այս լայն ընտրությունը փոխում է սպառողների վարքագիծը և գնումները դարձնում ավելի ռացիոնալ․

  • կարելի է համեմատել գները և բնութագրերը, կարդալ կարծիքներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է,
  • չկա «պետք է հենց հիմա գնել, հետո չի լինի» ճնշումը, քանի որ վաճառողները պարբերաբար թարմացնում են իրենց տեսականին,
  • հեշտ է վերադարձնել այն ապրանքը, որը չի համապատասխանում։

Արդյունքում դուք ծախսում եք ավելի քիչ և գնում եք այն, ինչ իսկապես անհրաժեշտ է կամ ձեզ դուր է գալիս։

Ozon-ի շնորհիվ գրեթե ցանկացած ապրանք դարձել է ավելի հասանելի, իսկ գնումները՝ ավելի պարզ և քիչ էներգիա պահանջող։
Տաթևիկ Գևորգյան, Աշտարակ

Իմ կարծիքով, մարքեթփլեյը լավագույն տարբերակն է որոշակի տեսակի ապրանքներ գնելու համար։ Տեսականին բազմազան է և բավարարում է տարբեր ճաշակի տեր մարդկանց, խնայում է ժամանակը, գումարն ու էներգիան։ Զարմանալի է, որ օֆլայն առևտուրը դեռ գոյություն ունի։
Հասմիկ Խաչատրյան, Աբովյան

Մարքեթփլեյսները գնումները դարձրել են ավելի գիտակցված, հարմարավետ և հասանելի բոլորի համար։ Գնորդները ծախսում են ավելի քիչ ժամանակ և էներգիա առօրյա գործերի վրա, իսկ մայրաքաղաքի և մարզերի միջև լոգիստիկ սահմանները գրեթե վերացել են։

Հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԻ՞նչ եղանակ սպասել հունիսի 16-ից 20-ինՀայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էԲացահայտել են համակարգչային հափշտակnւթյուններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը Վերջին 72 տարվա ընթացքում առաջին անգամ ԱԱ-ին մասնակցող ֆուտբոլիստը տարիքով մեծ է իր մարզչիցՍևանա լճի մակարդակը հունիսի 8-14-ը բարձրացել է 7 սմ-ովԿործանվել է Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռ․ ՌԴ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԱհազանգ է ստացվել, որ Վանաձորի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ ՆԳՆ ՓԾԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մասինՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԼոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Սիրիայի քաղաքացու «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան«Ամառ» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է եղել Իսրայելը հարված է հասցրել Լիբանանին «Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի նկատմամբ պատժամիջnցները վերացնելուն. Սանաե Տակաիտի Հունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին
Ամենադիտված