Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ «Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբ Կամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Եթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483


Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանի՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակմանը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նվագախմբի առաջիկա ծրագրերը, ստեղծագործական նոր ուղղությունները և համագործակցության հեռանկարները։ Ասուլիսի մեկնարկին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախ շնորհավորել է Վահագն Պապյանին, ԿԵԱԿ-ի անձնակազմին, Հայաստանի պետական կամերային նվագախմբին նոր նշանակման կապակցությամբ։

Նրա ընդգծմամբ՝ մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունենում.  Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը տարիների դադարից հետո վերջապես ունի մշտական դիրիժոր և գեղարվեստական ղեկավար:

Վահագն Պապյանը խոսել է իր տեսլականի, նվագախմբի զարգացման ռազմավարության, ինչպես նաև միջազգային և տեղական այն նախագծերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել առաջիկայում։

Խոսելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր դառնալու առաջարկն ընդունելու մասին՝ մաեստրոն նշել է, որ դրա համար եղել են երկու կարևոր պատճառներ։

«Առաջինը՝ այս նվագախմբի իրական արժեքը միշտ չէ, որ լիարժեք գնահատվում է։ Մինչդեռ այն շատ լավ, բարձրակարգ և որակյալ նվագախումբ է՝ լայն կատարողական հնարավորություններով։ Երկրորդը՝ այստեղ աշխատում են բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ, որոնց հետ հնարավոր է իրականացնել հետաքրքիր և բազմազան ծրագրեր»,- նշել է նա։

Պապյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել նվագախմբի կազմը՝ ներառելով նաև փողային գործիքներ, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել երկացանկը։ «Պատրաստում ենք հետաքրքիր ծրագրեր։ Կլինեն ինչպես հատուկ նախագծեր, այնպես էլ ավանդական ծրագրեր, որոնք բնորոշ են նվագախմբին։ Բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցնելու նաև հայկական երաժշտությունը՝ մեր կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններով»,- եզրափակել է մաեստրոն։

Հարցին, թե արդյոք կհամատեղի դիրիժորի և դաշնակահարի մասնագիտական ուղին, Պապյանը նշել է, որ դեռևս բավական ուժեր ունի և քանի դեռ կարող է՝ շարունակելու է նվագել՝ հավելելով, որ ծրագրում է նվագախմբի հետ հանդես գալ նաև որպես դաշնակահար, ինչը հետաքրքիր կլինի թե՛ իրեն, թե՛ երաժիշտներին։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի ղեկավար Ֆելիքս Բաբուրյանը տեղեկացրել է, որ նվագախումբը մաեստրո Վահագն Պապյանի ղեկավարությամբ կներկայացնի երեք համերգ՝ նվիրված Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին. առաջին համերգը կկայանա մարտի 11-ին, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նույն ծրագրով հաջորդ օրը համերգը կներկայացվի նաև Վանաձորում։

Նա նաև տեղեկացրել է, որ հետագայում նախատեսվում է ևս մեկ համերգ, որը կդառնա Ֆրանկոֆոնիայի ծրագրերի եզրափակիչ՝ երրորդ համերգը։ Բացի այդ, մաեստրո Պապյանի հետ արդեն մշակվում է նվագախմբի ամբողջ տարվա գործունեության ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ներկայացնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք նախկինում Հայաստանում չեն հնչել։

Ֆելիքս Բաբուրյանը հավելել է․ «Առաջիկա համերգային ծրագրերը դրանով չեն սահմանափակվելու․ մարտի 28-ին նախատեսվում է ևս մեկ համերգ՝ մաեստրո Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կհնչի Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները», մենակատարն է ճանաչված ջութակահար Դիանա Ադամյանը։ Համերգը նախատեսվում է ներկայացնել նաև Գյումրիում»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբԿամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբԵվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով «Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին Էդմոն Մարուքյանի ուսումնասիրությամբ՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանըՈւղիղ՝ Գոշ համայնքից․ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բնակիչների հետՍամվել Կարապետյանը ինչ խոստանում, անում է. Արեգա Հովսեփյան Տավուշի ժողովրդից միշտ զգացել եմ քաղցրություն․ Նարեկ Կարապետյան Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը «Ուժեղ Հայաստանը» հանդիպում է Իջևանի բնակիչների հետ. Հրայր ԿամենդատյանԿվերազինենք մեր բանակը և կհզորացնենք մեր երկիրը․ Գրիգոր ԳրիգորյանՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Իջեւանում Գանձաքարում «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով են դիմավորումԵթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ Անհնար էր պատկերացնել, որ Հայաստանի հայ ղեկավարը կասկածի տակ դնի Ցեղասպանությունը․ Լիլիթ ԱրզումանյանԳագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Հայաստանի շահերի տեսանկյունից՝ իմ մոտեցումը Զելենսկու այցին. Մհեր Ավետիսյան ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Եթե մենք չանցնենք խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինելու. Մարուքյան Փաշինյանը պարտվելու դեպքում կարող է չգնալ. ընդդիմությունը պետք է քայլեր ձեռնարկի. Արմեն Մանվելյան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մենք փոփոխություն կբերենք գյուղատնտեսության ոլորտում. Նարեկ ԿարապետյանԲեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում. Արտակ ԶաքարյանՈւժեղ Հայաստանի հանդիպումը Գանձասար գյուղում. կեցցե Տավուշի հայ մարդիկ. Հրայր ԿամենդատյանՀերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ Արարատի մարզում. հնչել են կրակոցներ Կառավարությունում վեր ընկած թարախապալարի մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» միացել է «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավին Վայոց ձորումՇնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր արևմտյան «ընկերներին»՝ «Սարմատ» ռшզմավարական hրթիռային համակարգի հաջող փորձարկման կապակցությամբ. Մեդվեդև Վրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտ
Ամենադիտված