Իրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYT Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ճնշnւմն nւժեղացնելու փորձ է. Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մրգաշեն գյուղում դшնակահարված անձը մшհացել է Գործող չեմպիոնի կարգավիճակով Եվրոպայի առաջնությանը մասնակցելն ավելի պարտավորեցնող է. Մալխաս Ամոյան Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների հաղթողին. Պեսկով


«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ)

TV
 
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումն այսօր Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցում կազմակերպել էր կոնֆերանս՝ «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով։
 
Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի առաջ կանգնած քաղաքական և ռազմական մարտահրավերներին, ինչպես նաև հնարավոր խաղաղության մոդելներին։
 
Բանախոսների թվում էին «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը և «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
 
Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց գնահատականներն ու մոտեցումները՝ ընդգծելով կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման կարևորությունը։
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցն իր խոսքում նշում է՝ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին, փաստացի հարցականի տակ է դրված Հայաստանի Հանրապետության ճակատագիրը․
«Եթե, Աստված մի արասցե, այս իշխանությունը վերարտադրվի, դրա հետևանքները կարող են լինել ծանր պետականության համար։
Ուստի ընտրական գործընթացի ընթացքում քննարկման թեման պետք է լինի ոչ թե «պատերազմ թե խաղաղություն» կեղծ երկընտրանքը, այլ՝ խաղաղության տարբեր մոդելների ընտրությունը։
Այն մոդելը, որը ներկայում որդեգրել է իշխանությունը, հիմնված է միակողմանի զիջումների վրա, որոնք արվում են ուժի պարտադրանքի պայմաններում։ Այն ուղեկցվում է նաև Հայաստանի քաղաքակրթական ինքնության դեմ ուղղված գործընթացներով։ Այլ խոսքով՝ մենք գործ ունենք սողացող կապիտուլյացիայի քաղաքականության հետ։
Միևնույն ժամանակ, այլ քաղաքական ուժեր առաջարկում են իրենց խաղաղության մոդելները, որոնք որևէ կերպ կապված չեն պատերազմի վերսկսման կամ դրա ռիսկերի հետ։ Պետք է հստակ ասել՝ պատերազմի այլընտրանքը խեղճությունն ու թշնամու բոլոր պահանջների անվերապահ ընդունումը չէ»,-ասում է Սուրենյանցը։
Ռազմաքաղաքական վերլուծաբան, «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամ Հայկ Նահապետյանն էլ նշում է՝ այն, ինչ այսօր Ադրբեջանը պահանջում է Հայաստանի գործող իշխանություններից, ունի գոյութենական նշանակություն մեր պետականության և մեր ժողովրդի համար․
«Եթե փորձենք ավելի առարկայական ներկայացնել հարցը, ապա պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը։ Մինչ այս Ադրբեջանը խոսում էր իբր 300 հազար «փախստականների» վերադարձի մասին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների, իբր հեռացել են Հայաստանի Հանրապետությունից 1988–1991 թվականներին։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ 1985 թվականի ժողովրդագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվում էր մոտ 160 հազար ադրբեջանցի։
 
Այսօր այդ 300 հազարը կարող է ներկայացվել արդեն ավելի մեծ թվով՝ օրինակ մեկ միլիոն, հաշվի առնելով նրանց ժառանգներին։ Բայց այստեղ կա էական տարբերություն․ մեկ բան է, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած և վերադարձող մարդկանց, որոնք բնականաբար դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, և բոլորովին այլ բան է, երբ խոսվում է պետական կազմավորման մասին՝ «Արևմտյան Ադրբեջան» անվան ներքո»,-ասում է Նահապետյանը։
 
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ հայտարարում է՝ Ալիևը բացահայտ ասել է, որ եթե ադրբեջանցիները վերադառնան և բնակվեն Հայաստանի տարածքում, ապա հայերի հետ հնարավոր բախումների դեպքում նրանց անվտանգությունը պետք է ապահովեն Ադրբեջանի համար բարեկամական երկրների ուժերը։
 
«Այսինքն՝ ըստ այդ տրամաբանության, Հայաստանի տարածքում վերաբնակեցվող ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն այլ երկրների զինված կամ ուժային կառույցներ։ Եթե խոսենք Ադրբեջանի համար բարեկամ երկրների մասին, ապա անկեղծ ասած, մեր տարածաշրջանում առաջին հերթին կարելի է պատկերացնել Թուրքիային։ Բացի դրանից, այս ուղղությամբ կարծես ձևավորվում է նաև որոշակի պայմանագրային կամ իրավական հիմք։
Օրինակ՝ բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում գործում է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Այս թեմայի շուրջ, սակայն, Հայաստանում գրեթե չի ծավալվում խորքային քննարկում՝ թե ինչ դեր կարող է ունենալ այդ կառույցը ապագա գործընթացների մեջ»,-հավելել է Ղազարյանը։
 
 
  «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ իր հերթին նկատում է՝ այսօր «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության տարածումն այնպիսի թափ է հավաքել, որ շատ մարդիկ անգամ չեն փորձում խորապես հասկանալ դրա իրական վտանգները․
 
«Երբ մասնագետներ բարձրաձայնում են այդ մասին, հաճախ լսում ենք արձագանքներ՝ «մարդ, էս ինչ է խոսում, երևի ինչ-որ շահերից է բխում»։ Սակայն շատերը պարզապես չեն ցանկանում խորանալ խնդրի էության մեջ և հասկանալ դրա հնարավոր հետևանքները։
Եթե նայենք միջազգային փորձին, կտեսնենք, որ տնտեսական զարգացումն ու ներդրումները ինքնին անվտանգության երաշխիք չեն։ Օրինակ՝ երբ կառուցվում էին Դուբայի կամ Աբու Դաբիի երկնաքերերը, դժվար էր պատկերացնել, որ այդպիսի բարձր տեխնոլոգիական և միլիարդավոր դոլարների ներդրումներով կառուցված վայրերում կարող են նույնիսկ փոքր անվտանգային միջադեպեր տեղի ունենալ, բայց իրականությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»։
 
Ըստ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի՝ մեր տարածաշրջանում խաղաղության իրական գործիքը պետք է լինի համապարփակ անվտանգությունը։ Իսկ անվտանգությունը միայն տեխնոլոգիապես զարգացած բանակը չէ։ Դա նաև լավ պատրաստված պահեստազորն է, զսպման կարողությունները, ինչպես նաև մի շարք այլ կարևոր բաղադրիչներ․
«Այդ բաղադրիչներից մեկը վտանգի ընկալումն է։ Անվտանգությունը ոչ միայն ռազմական կարողությունների մասին է, այլ նաև այն մասին, թե որքան ադեկվատ ենք մենք ընկալում վտանգը և որքան ճիշտ ենք կառավարում այդ ընկալումը։
 
Իմ տպավորությունն այն է, որ տարիներ առաջ՝ 10–15 կամ 20 տարի առաջ, մեր հասարակությունում վտանգի ընկալումը որոշ չափով թերագնահատված էր։ Մենք չափազանց վստահ էինք, թերագնահատում էինք հակառակորդին և նրա ռազմական պատրաստությունը։
Այսօր, սակայն, կարծես հակառակ ծայրահեղության մեջ ենք ընկել․ վտանգի ընկալումը չափազանցված է դարձել։ Զգուշությունը կարևոր է, վտանգը ճիշտ գնահատելը կարևոր է, բայց մեկ այլ բան է, երբ վախը մշտապես օգտագործվում է որպես քաղաքական գործիք»,- ասում է Սողոմոնյանը՝ հավելելով՝ մյուս կարևոր խնդիրը ներքին բաժանումն է․
 
«Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավը ևս խորացնում է այդ բաժանումները։ Վախին գումարվում է նաև ներազգային ատելությունը և անհանդուրժողականությունը, ինչը էլ ավելի խոցելի է դարձնում մեր հասարակությունը»։
 
Համաժողովի ավարտին Սուրեն Սուրենյանցը Euromedia24-ի լրագրողին տված հարցազրույցում նշել է, որ «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» նախաձեռնությունը մտադիր է իր գործունեությունը շարունակել ավելի համակարգված ձևաչափով։
 
Նրա խոսքով՝ կայացած համաժողովի արդյունքներով, ինչպես նաև նախաձեռնող խմբի կողմից մինչ այս իրականացված երկարատև և մանրակրկիտ աշխատանքի հիման վրա նախատեսվում է պատրաստել և ընդունել հատուկ բանաձև։
 
«Այսօրվա համաժողովի արդյունքներով, ինչպես նաև այն մեծ աշխատանքի հիման վրա, որը մինչ այս իրականացվել է «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» նախաձեռնության շրջանակում, մենք մտադիր ենք պատրաստել, ընդունել և ստորագրել ամփոփիչ բանաձև։ Այդ փաստաթղթում կարտացոլվեն մեր աշխատանքի և քննարկումների ընթացքում ձևավորված հիմնական գնահատականները, եզրակացություններն ու առաջարկները», - նշել է Սուրեն Սուրենյանցը։
 
Նա նաև ընդգծել է, որ հաջորդ քայլը լինելու է աշխատանքային խմբերի ձևավորումը այն հիմնական ուղղություններով, որոնք քննարկվել են համաժողովի ընթացքում և նախաձեռնության նախորդ փորձագիտական աշխատանքների շրջանակում։
 
«Մենք նաև նախատեսում ենք ստեղծել աշխատանքային խմբեր հիմնական ուղղություններով՝ անվտանգության հարցեր, միջազգային քաղաքականություն, իրավական ասպեկտներ, տեղեկատվական աշխատանք և այլ կարևոր թեմաներ, որոնց մասին այսօր խոսվեց։ Այս խմբերը կզբաղվեն կոնկրետ առաջարկների և նախաձեռնությունների հետագա մշակմամբ», - նշել է Սուրեն Սուրենյանցը։
 
Նրա խոսքով՝ այս աշխատանքի նպատակը Հայաստանի անվտանգության, պետական ինքնիշխանության և երկրի ռազմավարական ապագայի հարցերի շուրջ ավելի համակարգված փորձագիտական և հասարակական մոտեցման ձևավորումն է։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYT Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ» «Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ» Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելուԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինելուԱպրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթըԺողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱրագածոտնի մարզում 29-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարումՄյուլեր. «Ռեալն» այս տարի այնքան էլ ուժեղ չէԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) Մրգաշենում սպանված տղամարդը գյուղի ատամնաբույժն էր․ նրան դանակահարել են իր տան դիմացԶգուշացում․ Կադաստրի կոմիտեի անունից ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, չբացե՛լ Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել նոր նախագիծՍպանության նախապատրաստում Գյումրիում. 47 և 26 տարեկան տղամարդիկ ձերբակալվել ենԱնհետ կորած լրագրողին մահացած են գտել«Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՀորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ճնշnւմն nւժեղացնելու փորձ է. Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանի 2 օդանավակայաններում միառժամանակ թռիչքներ չեն լինիՄրգաշեն գյուղում դшնակահարված անձը մшհացել է Օրբանի պարտության դասը Հայաստանի համար Գործող չեմպիոնի կարգավիճակով Եվրոպայի առաջնությանը մասնակցելն ավելի պարտավորեցնող է. Մալխաս Ամոյան Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների հաղթողին. Պեսկով 45-ամյա ուսուցչուհին սեռական բռնության է ենթարկել աշակերտինԻշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՎաչապետի որոշմամբ Արման Սարոյանին «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելը հերթական ոտնձգությունն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Վեհափառի կանոնական իրավասությունների նկատմամբ․ Մայր Աթոռ Մենք դաշնակից ենք աշխարհի ամենաhզnր տերության հետ. Նեթանյահու Տարածաշրջանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի
Ամենադիտված