Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Եթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ Արարատի մարզում. հնչել են կրակոցներ Կառավարությունում վեր ընկած թարախապալարի մասին. Էդմոն Մարուքյան


Ադրբեջանն ատամները սրած սպասում է. չի կարելի բացառել նաև նրա կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ. Ոսկանյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի շուրջ ծավալվող ռազմական զարգացումները շարունակում են լարված պահել ամբողջ տարածաշրջանը։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը կարող է ունենալ ավելի լայն աշխարհագրություն և ներգրավել նոր դերակատարների։ Մասնագետների գնահատմամբ՝ իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից, իսկ պատերազմի ընթացքը բավականին ինտենսիվ է։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ներկայումս արդեն կարելի է խոսել լայնածավալ պատերազմի իրականության մասին։

«Մենք առերեսվում ենք լայնածավալ պատերազմի իրականության հետ, և այն միտում ունի գնալով ընդգրկելու նաև այլ դերակատարների։ Մասնավորապես, Նախիջևանում արձանագրված ԱԹՍ-ների միջադեպը քարոզչական տիրույթում առնվազն այս պահին նաև Ադրբեջանին է ներկայացնում որպես Իրանի դեմ պատերազմի մասնակից»։

Փորձագետի խոսքով՝ տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ հակամարտությունը դուրս է գալիս միայն մեկ ուղղության շրջանակից։ Իրանի կողմից Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ իրականացված հարվածները կարող են խնդիրներ ստեղծել այդ ռազմակայանների օգտագործման համար։

«Իրանական հարձակումները Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների վրա, ամենայն հավանականությամբ, խնդիրներ են առաջացրել այդ ռազմակայանների օգտագործման հետ։ Ֆրանսիայի կողմից իր ռազմակայանները Միացյալ Նահանգներին տրամադրելու քայլը հավանաբար պայմանավորված է նրանով, որ ամերիկյան որոշ ռազմակայաններ ժամանակավորապես կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը»։

Միևնույն ժամանակ Իրանի ներսում պետական կառավարման համակարգը շարունակում է գործել՝ նույնիսկ բարդ պայմաններում։

«Իրանի ներսում ընդհանուր առմամբ պետական կառավարման համակարգը, չնայած երկրի առաջին դեմքի զոհվելուն, շարունակում է գործել բավականին արդյունավետ»։

Ներքին զարգացումների մեջ փորձագետը առանձնացնում է նաև քրդական գործոնի ակտիվացման հավանականությունը։

«Կա որոշակի զարգացում նաև քրդական գործոնի ակտիվացման հարցում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ եթե քրդերը հարձակվեն և ցամաքային գործողություններ իրականացնեն Իրանի դեմ, ապա ինքը կաջակցի և կհովանավորի նրանց»։

Ըստ իրանագետի՝ պատերազմի ընթացքը շարունակում է մնալ շատ ակտիվ, և կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները։ «Պատերազմը ընթանում է շատ ինտենսիվ կերպով, փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանցիները պնդում են, որ օգտագործել են իրենց ունեցած հրթիռները»,- նկատում է Ոսկանյանը։

Հրթիռային և օդային հարվածներ արձանագրվում են նաև Իրանի հյուսիս-արևմտյան հատվածներում, որոնք Հայաստանի սահմաններից հեռու չեն.

«Եթե դիտարկենք սցենարները, ապա պետք է նկատել, որ հրթիռակոծություններ և օդային հարվածներ արձանագրվում են նաև Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու։ Հետևաբար՝ Հայաստանը պետք է իր պաշտպանական համակարգը պահի բարձր պատրաստականության մակարդակի վրա»։

Միևնույն ժամանակ փորձագետը շեշտում է, որ Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ սպառնալիք չկա։

«Խոսքը ամենևին չի վերաբերում Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ գործողության։ Այդպիսի բան չկա և չի էլ լինելու։ Բայց պետք է հաշվի առնել Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը սպասում է հարմար պահի՝ իր ծրագրերը իրականացնելու համար»։

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ հնարավոր սցենարների մեջ չի կարելի բացառել նաև Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ։ «Եթե քննարկում ենք սցենարները, ապա դրանց շարքում չպետք է բացառել նաև Ադրբեջանի կողմից ագրեսիվ հնարավոր գործողությունները Հայաստանի նկատմամբ»։

Փորձագետը նշում է, որ այս պահին Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը, և Իրանի տարածքով դեպի Նախիջևան իրականացվող փոխադրումները դադարեցված են։ «Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը, և Իրանի տարածքով դեպի Նախիջևան իրականացվող ուղևորների և բեռների փոխադրումները այս պահին դադարեցված են։ Սա որոշակի առումով կարող է պատրվակ դառնալ Բաքվի վարչախմբի համար ագրեսիվ գործողություններ սկսելու ուղղությամբ»։

Այնուամենայնիվ փորձագետը նշում է, որ այս փուլում նման զարգացումների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բոլոր սցենարները պետք է հաշվի առնել։ «Հիմա այս մասին խոսելը դեռ վաղ է, բայց սցենարները պետք է նկատի ունենալ։ Եթե Իրանի ներսում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որը հնարավորություն կտա Ադրբեջանին գործելու, ապա Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունները գրեթե չի կարելի բացառել»։

Նրա խոսքով՝ այդ վտանգի նշանները արդեն նկատելի են Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ։ «Դա հստակ երևում է Բաքվի բռնապետի վերջին ելույթի հռետորաբանությունից՝ Իրանի նկատմամբ հոխորտալից հայտարարություններից և կրկին այն հիշատակումից, որ իրենք Արցախում հաղթել են»։

Իրանագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի պետական համակարգը պետք է պատրաստ լինի ցանկացած հնարավոր զարգացման. «Հայաստանի պետական համակարգը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր սցենարներին, և այդ սցենարներից մեկն էլ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին արժանի հակահարված տալն է»։

Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց զգայուն, իսկ ռազմական գործողությունների հետագա զարգացումները կարող են ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։

Ալիտա Եղիազարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Եվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով «Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին Էդմոն Մարուքյանի ուսումնասիրությամբ՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանըՈւղիղ՝ Գոշ համայնքից․ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բնակիչների հետՍամվել Կարապետյանը ինչ խոստանում, անում է. Արեգա Հովսեփյան Տավուշի ժողովրդից միշտ զգացել եմ քաղցրություն․ Նարեկ Կարապետյան Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը «Ուժեղ Հայաստանը» հանդիպում է Իջևանի բնակիչների հետ. Հրայր ԿամենդատյանԿվերազինենք մեր բանակը և կհզորացնենք մեր երկիրը․ Գրիգոր ԳրիգորյանՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Իջեւանում Գանձաքարում «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով են դիմավորումԵթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ Անհնար էր պատկերացնել, որ Հայաստանի հայ ղեկավարը կասկածի տակ դնի Ցեղասպանությունը․ Լիլիթ ԱրզումանյանԳագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Հայաստանի շահերի տեսանկյունից՝ իմ մոտեցումը Զելենսկու այցին. Մհեր Ավետիսյան ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Եթե մենք չանցնենք խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինելու. Մարուքյան Փաշինյանը պարտվելու դեպքում կարող է չգնալ. ընդդիմությունը պետք է քայլեր ձեռնարկի. Արմեն Մանվելյան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մենք փոփոխություն կբերենք գյուղատնտեսության ոլորտում. Նարեկ ԿարապետյանԲեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում. Արտակ ԶաքարյանՈւժեղ Հայաստանի հանդիպումը Գանձասար գյուղում. կեցցե Տավուշի հայ մարդիկ. Հրայր ԿամենդատյանՀերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ Արարատի մարզում. հնչել են կրակոցներ Կառավարությունում վեր ընկած թարախապալարի մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» միացել է «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավին Վայոց ձորումՇնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր արևմտյան «ընկերներին»՝ «Սարմատ» ռшզմավարական hրթիռային համակարգի հաջող փորձարկման կապակցությամբ. Մեդվեդև Վրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտ Արժանապատիվ ապագա կառուցելու համար Սամվել Կարապետյանը կստեղծի 300,000 նոր աշխատատեղ՝ 300,000 ադրբեջանցի բերելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանի խորքային հարցազրույցը աղքատության դեմ պայքարի, տնտեսական ծրագրի և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու մասինՔաղաքացուն տուգանելը դարձրել են եկամտի աղբյուր... Վերացնելու ենք այս համակարգը. Էդմոն ՄարուքյանՔՊ-ն քվե կստանա՞. հարցում Տեղ համայնքում 76 տարեկանում կյանքից հեռացել է լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը Փաշինյանին տեղեկանք էի տվել. նա դա բառացի կրկնել է իր ասուլիսին ու ասել Ալիևին. Մարուքյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳավառումԽոշոր վթար՝ Երևանում, բախվել են «Avatr» և «Infinity», վիրավոր կաԴեմոկրատիա, օրենք, կարգապահություն. ԴՕԿ կուսակցության կարգախոսը՝ առաջիկա ընտրություններում Պուտինի հրավերը Թրամփին՝ այցելել Ռուսաստան, ուժի մեջ է. Պեսկով Հայաստանը պետք է լինի զարգացող և արժանապատիվ պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն պաշտպանված, գնահատված ու վստահ կզգա իր վաղվա օրվա նկատմամբ. Գ. ԾառուկյանՀայաստանից այժմ ցանկացած ապրանք Եվրոպա արտահանելու համար պետք է մաքսատուրք վճարենք, տարիներ առաջ չէինք վճարում․ Նաիրի Սարգսյան Team-ի աջակցությամբ տավուշցի հարյուրավոր աշակերտներ մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին «Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆ Մայիսի 9-ի իրական իմաստը և մեր վերաբերմունքը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն» սատարում է «Ուժեղ Հայաստանին» և մասնակցում է քարոզարշավին. Մենուա Սողոմոնյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին. «Սրբազան պայքար»
Ամենադիտված