5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ճնշnւմն nւժեղացնելու փորձ է. Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մրգաշեն գյուղում դшնակահարված անձը մшհացել է Գործող չեմպիոնի կարգավիճակով Եվրոպայի առաջնությանը մասնակցելն ավելի պարտավորեցնող է. Մալխաս Ամոյան Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների հաղթողին. Պեսկով Վաչապետի որոշմամբ Արման Սարոյանին «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելը հերթական ոտնձգությունն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Վեհափառի կանոնական իրավասությունների նկատմամբ․ Մայր Աթոռ Մենք դաշնակից ենք աշխարհի ամենաhզnր տերության հետ. Նեթանյահու Տարածաշրջանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի


Ադրբեջանն ատամները սրած սպասում է. չի կարելի բացառել նաև նրա կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ. Ոսկանյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի շուրջ ծավալվող ռազմական զարգացումները շարունակում են լարված պահել ամբողջ տարածաշրջանը։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը կարող է ունենալ ավելի լայն աշխարհագրություն և ներգրավել նոր դերակատարների։ Մասնագետների գնահատմամբ՝ իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից, իսկ պատերազմի ընթացքը բավականին ինտենսիվ է։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ներկայումս արդեն կարելի է խոսել լայնածավալ պատերազմի իրականության մասին։

«Մենք առերեսվում ենք լայնածավալ պատերազմի իրականության հետ, և այն միտում ունի գնալով ընդգրկելու նաև այլ դերակատարների։ Մասնավորապես, Նախիջևանում արձանագրված ԱԹՍ-ների միջադեպը քարոզչական տիրույթում առնվազն այս պահին նաև Ադրբեջանին է ներկայացնում որպես Իրանի դեմ պատերազմի մասնակից»։

Փորձագետի խոսքով՝ տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ հակամարտությունը դուրս է գալիս միայն մեկ ուղղության շրջանակից։ Իրանի կողմից Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ իրականացված հարվածները կարող են խնդիրներ ստեղծել այդ ռազմակայանների օգտագործման համար։

«Իրանական հարձակումները Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների վրա, ամենայն հավանականությամբ, խնդիրներ են առաջացրել այդ ռազմակայանների օգտագործման հետ։ Ֆրանսիայի կողմից իր ռազմակայանները Միացյալ Նահանգներին տրամադրելու քայլը հավանաբար պայմանավորված է նրանով, որ ամերիկյան որոշ ռազմակայաններ ժամանակավորապես կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը»։

Միևնույն ժամանակ Իրանի ներսում պետական կառավարման համակարգը շարունակում է գործել՝ նույնիսկ բարդ պայմաններում։

«Իրանի ներսում ընդհանուր առմամբ պետական կառավարման համակարգը, չնայած երկրի առաջին դեմքի զոհվելուն, շարունակում է գործել բավականին արդյունավետ»։

Ներքին զարգացումների մեջ փորձագետը առանձնացնում է նաև քրդական գործոնի ակտիվացման հավանականությունը։

«Կա որոշակի զարգացում նաև քրդական գործոնի ակտիվացման հարցում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ եթե քրդերը հարձակվեն և ցամաքային գործողություններ իրականացնեն Իրանի դեմ, ապա ինքը կաջակցի և կհովանավորի նրանց»։

Ըստ իրանագետի՝ պատերազմի ընթացքը շարունակում է մնալ շատ ակտիվ, և կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները։ «Պատերազմը ընթանում է շատ ինտենսիվ կերպով, փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանցիները պնդում են, որ օգտագործել են իրենց ունեցած հրթիռները»,- նկատում է Ոսկանյանը։

Հրթիռային և օդային հարվածներ արձանագրվում են նաև Իրանի հյուսիս-արևմտյան հատվածներում, որոնք Հայաստանի սահմաններից հեռու չեն.

«Եթե դիտարկենք սցենարները, ապա պետք է նկատել, որ հրթիռակոծություններ և օդային հարվածներ արձանագրվում են նաև Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու։ Հետևաբար՝ Հայաստանը պետք է իր պաշտպանական համակարգը պահի բարձր պատրաստականության մակարդակի վրա»։

Միևնույն ժամանակ փորձագետը շեշտում է, որ Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ սպառնալիք չկա։

«Խոսքը ամենևին չի վերաբերում Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ գործողության։ Այդպիսի բան չկա և չի էլ լինելու։ Բայց պետք է հաշվի առնել Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը սպասում է հարմար պահի՝ իր ծրագրերը իրականացնելու համար»։

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ հնարավոր սցենարների մեջ չի կարելի բացառել նաև Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ։ «Եթե քննարկում ենք սցենարները, ապա դրանց շարքում չպետք է բացառել նաև Ադրբեջանի կողմից ագրեսիվ հնարավոր գործողությունները Հայաստանի նկատմամբ»։

Փորձագետը նշում է, որ այս պահին Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը, և Իրանի տարածքով դեպի Նախիջևան իրականացվող փոխադրումները դադարեցված են։ «Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը, և Իրանի տարածքով դեպի Նախիջևան իրականացվող ուղևորների և բեռների փոխադրումները այս պահին դադարեցված են։ Սա որոշակի առումով կարող է պատրվակ դառնալ Բաքվի վարչախմբի համար ագրեսիվ գործողություններ սկսելու ուղղությամբ»։

Այնուամենայնիվ փորձագետը նշում է, որ այս փուլում նման զարգացումների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բոլոր սցենարները պետք է հաշվի առնել։ «Հիմա այս մասին խոսելը դեռ վաղ է, բայց սցենարները պետք է նկատի ունենալ։ Եթե Իրանի ներսում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որը հնարավորություն կտա Ադրբեջանին գործելու, ապա Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունները գրեթե չի կարելի բացառել»։

Նրա խոսքով՝ այդ վտանգի նշանները արդեն նկատելի են Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ։ «Դա հստակ երևում է Բաքվի բռնապետի վերջին ելույթի հռետորաբանությունից՝ Իրանի նկատմամբ հոխորտալից հայտարարություններից և կրկին այն հիշատակումից, որ իրենք Արցախում հաղթել են»։

Իրանագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի պետական համակարգը պետք է պատրաստ լինի ցանկացած հնարավոր զարգացման. «Հայաստանի պետական համակարգը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր սցենարներին, և այդ սցենարներից մեկն էլ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին արժանի հակահարված տալն է»։

Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց զգայուն, իսկ ռազմական գործողությունների հետագա զարգացումները կարող են ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։

Ալիտա Եղիազարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

«Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ» Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելուԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինելուԱպրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթըԺողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱրագածոտնի մարզում 29-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարումՄյուլեր. «Ռեալն» այս տարի այնքան էլ ուժեղ չէԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) Մրգաշենում սպանված տղամարդը գյուղի ատամնաբույժն էր․ նրան դանակահարել են իր տան դիմացԶգուշացում․ Կադաստրի կոմիտեի անունից ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, չբացե՛լ Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել նոր նախագիծՍպանության նախապատրաստում Գյումրիում. 47 և 26 տարեկան տղամարդիկ ձերբակալվել ենԱնհետ կորած լրագրողին մահացած են գտել«Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՀորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ճնշnւմն nւժեղացնելու փորձ է. Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանի 2 օդանավակայաններում միառժամանակ թռիչքներ չեն լինիՄրգաշեն գյուղում դшնակահարված անձը մшհացել է Օրբանի պարտության դասը Հայաստանի համար Գործող չեմպիոնի կարգավիճակով Եվրոպայի առաջնությանը մասնակցելն ավելի պարտավորեցնող է. Մալխաս Ամոյան Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների հաղթողին. Պեսկով 45-ամյա ուսուցչուհին սեռական բռնության է ենթարկել աշակերտինԻշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՎաչապետի որոշմամբ Արման Սարոյանին «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելը հերթական ոտնձգությունն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Վեհափառի կանոնական իրավասությունների նկատմամբ․ Մայր Աթոռ Մենք դաշնակից ենք աշխարհի ամենաhզnր տերության հետ. Նեթանյահու Տարածաշրջանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղիՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր 6 ախտանիշ, որոնք զգուշացնում են հանկարծակի սրտի կանգի մասինԹուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար. Ֆիդան Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան ՀՀ-ն այսօր իր առաջ ունի հորիզոններ, որոնք ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել․ Փաշինյանը հանդիպում է ունեցել խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել․ Հրաչյա Ռոստոմյան Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան Դումիկյան
Ամենադիտված