Անժամանակ կյանքից հեռացել է Սեդա Կարապետյանը Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Իրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYT Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ճնշnւմն nւժեղացնելու փորձ է. Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մրգաշեն գյուղում դшնակահարված անձը մшհացել է


«Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր

Քաղաքականություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը այս իշխանությունների ձեռքին իրական մահակ է այսպես կոչված «նախկին թալանչիների» գլխին ու քաղաքական շահարկման առարկա՝ իրենց ընդդիմախոսների դեմ պայքարում։

Այս կասկածելի ու զարգացած երկրներում ոչ միանշանակ ընդունվող օրենքի հետևում, իրականում, բազմաթիվ խորշեր ու մութ անկյուններ են թաքնված։ Իրավապահ մարմինները՝ ի դեմս գլխավոր դատախազության, տասնյակ գործեր են հարուցում այս օրենքով, որոնցից շատերը կարճվում են անհասկանալի բացատրությամբ, ու այդ մասին չի բարձրաձայնվում ու չի հանրայնացվում։ Փոխարենը դատախազությունը պարբերաբար տարածում է այնպիսի հնչեղ անունների առնչվող գործերի վերաբերյալ հաղորդագրություններ, որ հետո դրանք դառնան քաղաքական շահարկման թեմա, իշխանականների համար ամբիոնից ելույթ ունենալու և նախկինների թալանի մասին խոսելու հերթական առիթ։ Օրինակ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Վարդան Հարությունյան ու այսպես տարբեր հնչեղ անուններ, որոնցով փորձում են «թալանի» տպավորություն ստեղծել։ Այն, որ կոռուպցիա և թալան եղել է նախկին շատ պաշտոնյաների կողմից, դա անվիճելի է։ Այն, որ կոռուպցիա և թալան կա նաև այսօր գործող շատ պաշտոնյաների կողմից, դա ևս անվիճելի է։ Բայց այս անձանց մեջ մարդիկ կան, որ վաղուց էին բիզնեսով զբաղվում, մարդ կա՝ մի տարի է ընդամենը պաշտոն զբաղեցրել, իսկ դրանից առաջ և հետո խոշոր բզինեսի մեջ է մշտապես գտնվել, բայց նրան ապօրինի հարստացման հսկայական մեղքեր են վերագրում, մարդ էլ կա՝ իսկապես պաշտոնի հաշվին է հարստացել ու այսպես շարունակ։ Այսինքն՝ քեյսերը տարբեր են, բայց «թալանչու» պիտակը բոլորին է փակցվում՝ առանց հաշվի առնելու բազմաթիվ նրբություններ։

Այս անձանց կողքին, սակայն, կան տասնյակ այլ անձինք, որոնք հանրությանը ոչինչ չասող անուններ են գուցե, բայց նրանք կա՛մ չեն վարկաբեկվում դատախազության հաղորդագրություններով ու դառնում «բոքսի տանձիկ» իշխանականների ձեռքին, կա՛մ նրանց գործերը անաղմուկ կարճվում են՝ բավարար փաստարկներ չունենալու հիմքով։ Եվ սա անարդարության ու անհավասարության զգացում է առաջացնում իրեն Ռոբին Հուդի տեղ դրած իրավապահ համակարգի նկատմամբ։ Ի վերջո, բազմաթիվ վարչության պետեր, բաժնի պետեր, կադաստրի պետեր, պետավտոտեսուչներ, մանր ու միջին մաքսավորներ, հարկայինի աշխատողներ, տարբեր նախարարների տեղակալներ, օգնական ու խորհրդականներ այնպես չէ, թե այս տարիներին բացառապես իրենց արդար քրտինքով և մի քանի հարյուր հազար դրամ չոր աշխատավարձով են հարստացել, միլիոնների կարողություն դիզել։ Պարզապես նրանց բախտը բերել է՝ իրենք աչքի ընկնող դեմքեր չեն, հանրությանը հայտնի չեն և ընդդիմադիր քաղաքական հայացքներ չունեն, կամ ունեն, բայց միայն իրենց տան անդամների համար։

Makaryan News-ը, հիմնվելով ՀՀ գլխավոր դատախազության տարեկան հաշվետվությության ու հրապարակված վիճակագրության վրա, որոշակի վերլուծություն է կատարել դատախազության կողմից այս տարիներին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հոդվածով հարուցված գործերի և դրանց ճակատագրի վերաբերյալ ու հետաքրքիր պատկեր է ստացել։

Այսպես, Գլխավոր դատախազության 2020-2024թթ․ հաշվետվության համաձայն՝ յուրաքանչյուր տարի Օրենքի 5-րդ հոդվածի հիմքերով տարբեր մարմիններից ստացված նյութերի հիման վրա կայացրել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումներ, որոնց պատկերը, ըստ տարիների, այսպիսին է․

— 2020թ․ 216 անձի մասով կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 83 որոշում
— 2021թ․ 40 անձի մասով կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 21 որոշում
— 2022թ․ կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 18 որոշում /թե քանի անձի է վերաբերում՝ հաշվետվությունից պարզ չէ/
— 2023թ․ կայացվել է 26 ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշում /թե քանի անձի է վերաբերում՝ հաշվետվությունից պարզ չէ/
— 2024թ․ կայացվել է 45 ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշում /թե քանի անձի է վերաբերում՝ հաշվետվությունից պարզ չէ/

Ընդհանուր կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 193 որոշում /դարձյալ պարզ չէ, թե քանի անձի է վերաբերում/
Նշված որոշումների գերակշիռ մասը կայացվել է` հիմք ընդունելով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 50 մլն ՀՀ դրամ գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայությունը։ Այսինքն՝ այդ անձանց մասով դատախազությունը չի գտել որևէ տվյալ, որով կհիմնավորվեր, որ տվյալ պաշտոնյան 50 մլն դրամից ավելի ապօրինի ծագում ունեցող գույք կամ դրամական միջոցներ է ձեռք բերել։
2020թ․ հաշվետվությունից, օրինակ, պարզ չէ, թե 83 որոշումներից քանիսն է կայացվել Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով։ Նույնը 2021, 2022, 2023 և 2024 թթ․ մասով է։

Ընդհանուր այս չորս տարիների թվերը գումարելով՝ ստացվում է, որ 2020-2024թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով կայացվել առնվազն 72 որոշում, որոնցից որևէ մեկի մասով անգամ ընդհանուր բնույթի որևէ տեղեկատվություն չի հրապարակվել, թե ովքեր են այդ անձինք, ո՞ր պաշտոնատար անձանց մասով է իրականացվել գործընթաց և կայացվել ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումներ կամ, թե նշված գործընթացները Օրենքի 5-րդ հոդվածի ո՞ր հիմքով են նախաձեռնվել /քրեական գործի առկայությո՞ւն, թե՞ օպերատիվ հետախուզական միջոցառումներ/։

Այս հարցերի պատասխանները ստանալու համար Makaryan News-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որից ակնկալում ենք սպառիչ և հիմնավոր պատասխան։ Դատախազության պատասխանն ստանալուն պես՝ առանձին հոդվածով այն կհրապարակենք։

Անժամանակ կյանքից հեռացել է Սեդա Կարապետյանը Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Իրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYT Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ» «Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ» Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելուԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինելուԱպրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթըԺողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱրագածոտնի մարզում 29-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարումՄյուլեր. «Ռեալն» այս տարի այնքան էլ ուժեղ չէԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) Մրգաշենում սպանված տղամարդը գյուղի ատամնաբույժն էր․ նրան դանակահարել են իր տան դիմացԶգուշացում․ Կադաստրի կոմիտեի անունից ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, չբացե՛լ Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել նոր նախագիծՍպանության նախապատրաստում Գյումրիում. 47 և 26 տարեկան տղամարդիկ ձերբակալվել ենԱնհետ կորած լրագրողին մահացած են գտել«Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՀորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ճնշnւմն nւժեղացնելու փորձ է. Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանի 2 օդանավակայաններում միառժամանակ թռիչքներ չեն լինիՄրգաշեն գյուղում դшնակահարված անձը մшհացել է Օրբանի պարտության դասը Հայաստանի համար Գործող չեմպիոնի կարգավիճակով Եվրոպայի առաջնությանը մասնակցելն ավելի պարտավորեցնող է. Մալխաս Ամոյան Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների հաղթողին. Պեսկով 45-ամյա ուսուցչուհին սեռական բռնության է ենթարկել աշակերտինԻշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՎաչապետի որոշմամբ Արման Սարոյանին «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելը հերթական ոտնձգությունն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Վեհափառի կանոնական իրավասությունների նկատմամբ․ Մայր Աթոռ
Ամենադիտված