5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ճնշnւմն nւժեղացնելու փորձ է. Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մրգաշեն գյուղում դшնակահարված անձը մшհացել է Գործող չեմպիոնի կարգավիճակով Եվրոպայի առաջնությանը մասնակցելն ավելի պարտավորեցնող է. Մալխաս Ամոյան Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների հաղթողին. Պեսկով Վաչապետի որոշմամբ Արման Սարոյանին «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելը հերթական ոտնձգությունն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Վեհափառի կանոնական իրավասությունների նկատմամբ․ Մայր Աթոռ Մենք դաշնակից ենք աշխարհի ամենաhզnր տերության հետ. Նեթանյահու Տարածաշրջանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի


ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026

Հասարակություն
Կանադայի Տորոնտո քաղաքում մարտի 1–4-ը կայացել է PDAC 2026 միջազգային համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը և Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել Ղազախստանի պատվիրակության, ինչպես նաև կանադական Mining Association of Canada (MAC) կազմակերպության հետ։

Հանդիպումների շարքում առանձնահատուկ կարևորություն է ունեցել Հայաստանի պատվիրակության հանդիպումը Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի ներկայացուցչի հետ։ Քննարկման ընթացքում ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն` հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ։

Քննարկումների շրջանակում Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի գործունեությունը և Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի զարգացման առաջնահերթությունները։ Նա նաև Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի ավագ փոխնախագահ Բեն Չալմերսի հետ քննարկել է հնարավոր համագործակցության, ինչպես նաև MAC կազմակերպությանը ՀՀՄԱ-ի անդամակցության հեռանկարները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կանադայում կիրառվող Towards Sustainable Mining (TSM) պատասխանատու հանքարդյունաբերության չափորոշիչներին և Հայաստանում դրանց հնարավոր ներդրմանը։ MAC-ի ավագ փոխնախագահ Չալմերսը խոսել է «Towards Sustainable Mining» նախաձեռնության կարևորության մասին, պատմել, որ այն ստեղծվել է 2004 թվականին Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի կողմից և հանդիսանում է պատասխանատու հանքարդյունաբերության կառավարման առաջատար համակարգերից մեկը։

« Ստանդարտների այս համակարգը նպատակ ունի ապահովել հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության բարձր չափանիշներ՝ շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության, համայնքների հետ հարաբերությունների և կառավարման թափանցիկության ոլորտներում։ Այսօր այն կիրառվում է ոչ միայն Կանադայում, այլև մի շարք այլ երկրներում՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ»,- ընդգծել է Չալմերսը:

Վարդան Ջհանյանը շեշտել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության համար կարևոր նշանակություն ունի միջազգային համագործակցության ընդլայնումը, առաջատար փորձի փոխանակումը և ոլորտի կայուն զարգացման միջազգային չափորոշիչների ներդրումը։ Նրա խոսքով՝ նման գործընկերությունները հնարավորություն են տալիս զարգացնել ոլորտը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ժամանակակից բնապահպանական և կառավարման պահանջներին։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, աջակցում է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնություններին և ակտիվորեն ներգրավված է ոլորտի զարգացմանն ուղղված միջազգային համագործակցության գործընթացներում։

«Այս համատեքստում PDAC միջազգային համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը կարևոր հարթակ է հանդիսանում միջազգային գործընկերների հետ կապերի ամրապնդման, նոր համագործակցությունների ձևավորման և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առաջատար փորձի ներգրավման համար», - ամփոփել է Վ. Ջհանյանը:

Հարկ է նշել, որ Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիան (Mining Association of Canada) երկրի խոշորագույն ոլորտային կազմակերպություններից մեկն է, որը միավորում է առաջատար հանքարդյունաբերական ընկերություններին և ձևավորում ոլորտի պատասխանատու զարգացման ռազմավարությունները։ Կազմակերպությունը մեծ դեր ունի միջազգային մակարդակում հանքարդյունաբերության կայուն զարգացման սկզբունքների առաջմղման գործում։
ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ» «Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ» Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելուԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինելուԱպրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթըԺողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱրագածոտնի մարզում 29-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարումՄյուլեր. «Ռեալն» այս տարի այնքան էլ ուժեղ չէԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) Մրգաշենում սպանված տղամարդը գյուղի ատամնաբույժն էր․ նրան դանակահարել են իր տան դիմացԶգուշացում․ Կադաստրի կոմիտեի անունից ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, չբացե՛լ Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել նոր նախագիծՍպանության նախապատրաստում Գյումրիում. 47 և 26 տարեկան տղամարդիկ ձերբակալվել ենԱնհետ կորած լրագրողին մահացած են գտել«Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՀորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ճնշnւմն nւժեղացնելու փորձ է. Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանի 2 օդանավակայաններում միառժամանակ թռիչքներ չեն լինիՄրգաշեն գյուղում դшնակահարված անձը մшհացել է Օրբանի պարտության դասը Հայաստանի համար Գործող չեմպիոնի կարգավիճակով Եվրոպայի առաջնությանը մասնակցելն ավելի պարտավորեցնող է. Մալխաս Ամոյան Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների հաղթողին. Պեսկով 45-ամյա ուսուցչուհին սեռական բռնության է ենթարկել աշակերտինԻշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՎաչապետի որոշմամբ Արման Սարոյանին «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելը հերթական ոտնձգությունն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Վեհափառի կանոնական իրավասությունների նկատմամբ․ Մայր Աթոռ Մենք դաշնակից ենք աշխարհի ամենաhզnր տերության հետ. Նեթանյահու Տարածաշրջանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղիՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր 6 ախտանիշ, որոնք զգուշացնում են հանկարծակի սրտի կանգի մասինԹուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար. Ֆիդան Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան ՀՀ-ն այսօր իր առաջ ունի հորիզոններ, որոնք ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել․ Փաշինյանը հանդիպում է ունեցել խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել․ Հրաչյա Ռոստոմյան Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի Թամազյան
Ամենադիտված