Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Եթե ​​ձեր անվան մեջ կա «Ա» տառ, ապա դուք կարող եք ունենալ այս 6 բնավորության գծերը Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից 26 բուժաշխատող է զոհվել Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է․ նա լիովին ղեկավարում է իրավիճակը․ Արաղչի Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի էտապները չեղարկվել են. ապրիլին մրցարշավներ չեն լինի Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը առաջնագծում․ Զելենսկին՝ պատգամավորներին Սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ


Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով

Քաղաքականություն

Փետրվարի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա այցի օրերին մայրաքաղաքում իրականացվեցին տարբեր բովանդակության ակցիաներ, որոնց միջոցով քաղաքացիները փորձում էին իրենց խոսքը լսելի դարձնել բարձրաստիճան հյուրին։ Բողոքները վերաբերում էին գործող իշխանության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ իրականացվող ճնշումներին, Բաքվում պահվող հայ գերիների խնդրին, ինչպես նաև հոգևորականների և քաղաքական գործիչների ազատազրկման դեպքերին։

Քանի որ իշխանությունները սահմանափակել էին հարցեր տալու հնարավորությունները, իսկ Բաղրամյան 26-ում կազմակերպված կարճ ասուլիսին ներկա էին միայն ընտրված լրատվամիջոցներ, քաղաքացիները ստիպված էին իրենց մտահոգությունները բարձրաձայնել այլ եղանակներով։ Այդ պայմաններում հասարակությունը դիմեց ոչ դասական, բայց ուշադրություն գրավող քայլի՝ օգտագործելով անլար ցանցերը որպես հաղորդակցության միջոց։

ԱՄՆ փոխնախագահը Երևանում բնակվում էր Ալեքսանդր հյուրանոցում։ Հենց այստեղ էլ հավատացյալներն ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող բնակիչները փորձեցին իրենց ձայնը հասցնել նրան։ Հյուրանոցի տարածքում հայտնվեցին մի շարք անլար ցանցեր (վայ ֆայ), որոնց անվանումները կրում էին հստակ բողոքային և խնդրանքի բնույթ։ Այդ անլար ցանցերի միջոցով քաղաքացիները փորձում էին Վենսի կամ նրա պատվիրակության ուշադրությունը հրավիրել Հայաստանում առկա լուրջ խնդիրների վրա։

Քաղաքացիների ընտրած այս ձևաչափը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պաշտոնական հարթակներում հարցեր բարձրացնելը փաստացի անհնար էր դարձել։ Այդ պատճառով անլար ցանցերի անվանումները վերածվել էին ուղերձների, որոնք չէին կարող վերահսկվել կամ ֆիլտրվել իշխանությունների կողմից։

Նշենք նաև, որ փոխնախագահի այցի ընթացքում մի խումբ քաղաքացիներ լազերային ճառագայթների միջոցով գրառում էին արել հյուրանոցի պատին՝ կոչ անելով պաշտպանել առաջին քրիստոնյա ժողովրդին բռնատիրական ճնշումներից։ Այս գործողությունը ևս դարձավ այցի ամենաքննարկվող ոչ պաշտոնական դրվագներից մեկը։

Ուշագրավ է, որ այս անգամ բարձր մակարդակի այցի ընթացքում բացակայում էր նախկինում ընդունված արարողակարգային կարևոր դրվագներից մեկը։ Մինչ այս նման այցելությունների ժամանակ բարձրաստիճան հյուրերը սովորաբար այցելում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն այս այցի ընթացքում այդ կանգառը ծրագրից դուրս էր մնացել, ինչը շատերի կողմից ընկալվեց որպես ոչ պատահական որոշում։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը շարունակում է պնդել, թե իր գործողությունները ուղղված չեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սակայն տեղի ունեցող զարգացումները վաղուց արդեն դուրս են եկել ներքին օրակարգի շրջանակներից և ստացել են միջազգային արձագանք։

Ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ սփյուռքի հայ համայնքները տևական ժամանակ է ակցիաներ են անցկացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Այդ գործընթացների համատեքստում Երևանի անլար ցանցերով իրականացված բողոքը դարձավ հերթական ազդակն այն մասին, որ հասարակությունը տարբեր ուղիներով փորձում է բարձրաձայնել իր խնդիրները։

Երևանում տեղի ունեցած այս ակցիաները ցույց տվեցին, որ երբ խոսքը փակվում է պաշտոնական հարթակներում, այն կարող է փոխանցվել այլ միջոցներով։ Այս անգամ այդ միջոցը դարձավ անլար ցանցը՝ վայ ֆայը, որը ժամանակավորապես վերածվեց բողոքի և պահանջի հարթակի։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Եթե ​​ձեր անվան մեջ կա «Ա» տառ, ապա դուք կարող եք ունենալ այս 6 բնավորության գծերը Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից 26 բուժաշխատող է զոհվելՄոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է․ նա լիովին ղեկավարում է իրավիճակը․ Արաղչի Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի էտապները չեղարկվել են. ապրիլին մրցարշավներ չեն լինի Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը առաջնագծում․ Զելենսկին՝ պատգամավորներին Սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին Թուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան Խեցգետինները կվճարեն իրենց պարտքերը, իսկ Ձկները կարող են ակնկալել անսպասելի հարստությունю Ֆինանսական աստղագուշակ մարտի 16-22 շաբաթվա համար Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանԼա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին» ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Հալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման Հալեպում հայ կնոջ են թալանել եւ սպանելՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. ԱվանեսյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 15-ից 19-ինՈւռուցքաբանը զգուշացրել է ստամոքսի քաղցկեղի առանց նախանշան զարգացման մասին․ ինչի՞ն ուշադրություն դարձնելԻսրայելը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր ցամաքային գործողությունները ԼիբանանումԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում հարվածների հետեւանքով վնասվել է 42 914 քաղաքացիական շենք. Կարմիր մահիկի իրանական ընկերությունԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա Տոնոյան10 նշաններ, որոնք ցույց են տալիս՝ Ձեր լյարդը հիվանդ է և օգնության կարիք ունիՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան
Ամենադիտված