Իրանում ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով 202 երեխա է սպանվել, վնասվել է ավելի քան 150 բուժհաստատություն Եվրոպացիները փորձում են համոզել Կիևին շարունակել պшտերազմը. Պեսկով Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia» Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Եթե ​​ձեր անվան մեջ կա «Ա» տառ, ապա դուք կարող եք ունենալ այս 6 բնավորության գծերը Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից 26 բուժաշխատող է զոհվել Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է․ նա լիովին ղեկավարում է իրավիճակը․ Արաղչի


«Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Կինոմոսկվա»-ում կայացավ «Ոսկե դուբլ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված խորհրդային անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ով կարևոր դեր է խաղացել Երևանի «Արարատի» և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Ֆիլմը AP Cinema-ի և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագիծն է՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ֆիլմը սպորտային դրամա է, որտեղ գլխավոր դերում Եգոր Բերոևը մարմնավորում է խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Եգոր Բերոևը, Սոֆիա Դոնյանցը, Սերգեյ Գազարովը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Անահիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը և այլք:  Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, գլխավոր պրոդյուսեը՝ր Վալերի Սահարյանը: Պրեմիերայի ընթացքում կինոթատրոն բերվեց նաև ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը:

Պրեմիերային ներկա էին ֆուտբոլի լեգենդներ Սերգեյ Յուրեևիչ Բոնդարենկոն, Ալեքսանդր Միրզոյանը, Ալեքսանդր Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը, Իգոր Սեմշովը և այլք:

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել դերասանների ու ստեղծագործական թիմի հետ, առանձնացրել երեկոյին ամենահետաքրքիր դրվագները:

Ֆիլմը ֆուտբոլային թիմի մասին է, որը փոխեց խորհրդային սպորտի պատմությունը։ Լեգենդար Նիկիտա Սիմոնյանի ղեկավարությամբ «Արարատը» հասավ անհնարինին՝ նույն տարում նվաճելով ԽՍՀՄ առաջնությունը և ԽՍՀՄ գավաթը։

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի խոսքով՝ ֆիլմն այն մասին է, թե ինչի միջով պետք է անցնել հաղթելու համար։  

«Ֆիլմի գաղափարից մինչև նկարահանման փուլ հասնելը ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի շնորհքի արդյունքն է։ Ինձ որպես ռեժիսոր հրավիրել են արդեն այն փուլում, երբ ֆիլմը հնարավոր էր նկարահանել։

Ինչ վերաբերում է ընդհանուր ֆիլմին՝ կինոյում միշտ կան վտանգավոր թեմաներ, հատկապես՝ Հայաստանի և մեր պատմության հետ կապված։ Դրանք չափազանց պատասխանատու թեմաներ են, քանի որ նման պատմություն ձախողելը ռեժիսորի համար գրեթե մասնագիտական ինքնասպանության է հավասար։
«Արարատ-73»-ը լեգենդ է, պատմություն, որի վրա սերունդներ են մեծացել, և որը սերնդեսերունդ փոխանցվել է։ Անկեղծ կլինեմ՝ ասել, թե չեմ վախեցել այս թեմային մոտենալուց, սուտ կլինի։ Իսկ ստացվել է ֆիլմը, թե ոչ, չպետք է որոշի ռեժիսորը։ Դրա պատասխանը կտա հանդիսատեսը՝ իր էմոցիաներով և գնահատականներով։ Ես մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ֆիլմի պրեմիերայից առաջ անկեղծացավ Մհեր Մկրտչյանը:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում դժվարությունները հաղթահարելու համար ձևավորվեց մի յուրահատուկ թիմ՝ դերասանների և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների խառնուրդ։

«Ամենակարևորն այն էր, որ իսկապես թիմ ստեղծվեց՝ իր էներգիայով, կանոններով և տրամադրությամբ։ Դա, թերևս, ամենաբարդ մասն էր։ Շատ տաղանդավոր դերասաններ կային, ովքեր ընդհանրապես ֆուտբոլ խաղալ չգիտեին։ Երկու-երեք ամիս շարունակ նրանք շաբաթը երեք անգամ մասնակցում էին ծանր մարզումների և կարողացան տիրապետել այն մինիմումին, որն անհրաժեշտ էր նկարահանման համար։ Դերասանների ընտրությունն իրականացվում է միշտ նույն սկզբունքով․ կամ պրոդյուսերն է առաջարկում դերասանին ռեժիսորին, կամ հակառակը՝ ռեժիսորը ներկայացնում է իր տեսած լավագույն թեկնածուին, և որոշումը կայացվում է միասին։ Մեր ընտրած դերասանները, մեր համոզմամբ, տվյալ կերպարների համար լավագույնն էին։ Այս ֆիլմը շատ ակտուալ է հենց այսօր։ Այն հաղթանակի մասին է»,- նշեց Մհեր Մկրտչյանը։

Պատմական գոլի հեղինակ, «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանին մարմնավորում էր դերասան Սաշա Սուքիասյանն, ով պրեմիերայից առաջ խոստովանեց, որ բարդ էր ու պատասխանատու նման հերոսի մարմնավորելը: «Բայց ամեն ինչարեցինք կավագույն արդյունքին հասնելու համար»:

Գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը նշեց, որ Նիկիտա Սիմոնյանը տեղյակ էր ֆիլմի մասին, ցավոք՝ չհասցրեց ամբողջությամբ դիտել ֆիլմը:

«Նա ակտիվ մասնակցություն է ունեցել սցենարի մշակման փուլում։ Ֆիլմի գաղափարի ծնունդից հենց առաջին օրը կապ եմ հաստատել նրա հետ, խորհրդակցել, քննարկել սցենարը։ Նա տեսել է ֆիլմի որոշ հատվածներ։

Նկարահանումները կատարվել են Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում։ Ֆիլմի վրա ընդհանուր առմամբ աշխատել ենք մոտ երեք տարի․ սցենարի մշակումից մինչև ավարտ։ Նկարահանումները տևել են մեկ տարի՝ 2024–2025 թվականներին։ Սցենարի հեղինակներն են Էդուարդ Այանյանը և Ռաման Կանտրը։

Ֆիլմը ցուցադրվում է Ռուսաստանում, Կամչատկայից մինչև Կալինինգրադ, ինչպես նաև Բելառուսում, Ղազախստանում և նախկին խորհրդային մի շարք երկրներում։

Ես իրավունք չեմ վերապահում ինձ գնահատական տալ մեր ստեղծած ֆիլմին։ Ամենաճիշտ գնահատականը հանդիսատեսինն է։ Համոզված եմ, որ ֆիլմը հետաքրքիր կլինի բոլորի համար՝ թե՛ կանանց, թե՛ ֆուտբոլի սիրահարների, և ընդհանրապես մեր ժողովրդի համար այն այսօր թթվածնի պես անհրաժեշտ է»,- ասաց Վալերի Սահարյանը։

Էդվին Հակոբյանը Ֆիլմում մարմնավորում է լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին։

«Ֆուտբոլով զբաղվել եմ ամբողջ կյանքում և եղել եմ պրոֆեսիոնալ դարպասապահ։ Այդ պատճառով իմ կերպարը մարմնավորելը որոշ չափով հեշտ էր, բայց միևնույն ժամանակ հնարավորություն ունեցա զգալ այն լեգենդար ֆուտբոլիստների ապրումները։ Առաջարկը ստացել եմ հեռախոսազանգով։ Սկզբում վախեր կային, սակայն միասնական թիմի շնորհիվ բոլոր դժվարությունները հաղթահարելի դարձան»,- պատմեց Էդվին Հակոբյանը։

«Ֆիլմում մարմնավորում եմ թիմի ավագ Հովհաննես Զանազանյանի կերպարը։ Սա շատ բարդ ու պատասխանատու դեր էր ինձ համար։ Թեև նա այսօր մեզ հետ չէ, ուսումնասիրել եմ նրա խաղը, խոսել ընկերների և ծանոթների հետ։ Չեմ փորձել կրկնօրինակել նրան, այլ վերցրել եմ որոշ հատկանիշներ և իմ մեկնաբանությամբ կերտել կերպարը»,- նշեց դերասան Լևս Դավթյանը։

«Արարատ 73» Ֆիլմը փետրվարի 5-ից հասանելի է բոլոր կինոթատրոններում:

 

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանում ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով 202 երեխա է սպանվել, վնասվել է ավելի քան 150 բուժհաստատություն Եվրոպացիները փորձում են համոզել Կիևին շարունակել պшտերազմը. Պեսկով Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia» «Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Եթե ​​ձեր անվան մեջ կա «Ա» տառ, ապա դուք կարող եք ունենալ այս 6 բնավորության գծերը Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից 26 բուժաշխատող է զոհվելՄոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է․ նա լիովին ղեկավարում է իրավիճակը․ Արաղչի Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի էտապները չեղարկվել են. ապրիլին մրցարշավներ չեն լինի Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը առաջնագծում․ Զելենսկին՝ պատգամավորներին Սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին Թուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան Խեցգետինները կվճարեն իրենց պարտքերը, իսկ Ձկները կարող են ակնկալել անսպասելի հարստությունю Ֆինանսական աստղագուշակ մարտի 16-22 շաբաթվա համար Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանԼա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին» ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Հալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման Հալեպում հայ կնոջ են թալանել եւ սպանելՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. ԱվանեսյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 15-ից 19-ինՈւռուցքաբանը զգուշացրել է ստամոքսի քաղցկեղի առանց նախանշան զարգացման մասին․ ինչի՞ն ուշադրություն դարձնելԻսրայելը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր ցամաքային գործողությունները ԼիբանանումԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում հարվածների հետեւանքով վնասվել է 42 914 քաղաքացիական շենք. Կարմիր մահիկի իրանական ընկերությունԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա Տոնոյան10 նշաններ, որոնք ցույց են տալիս՝ Ձեր լյարդը հիվանդ է և օգնության կարիք ունիՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված