Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity – TRIPP) նախագիծը իրենից ներկայացնում է ժամանակակից միջազգային հարաբերություններին բնորոշ այնպիսի նախաձեռնություն, որտեղ տնտեսական գործիքակազմը, ենթակառուցվածքային ինտեգրացիան և քաղաքական միջնորդությունը միաձուլվում են մեկ միասնական ռազմավարության մեջ՝ խաղաղության հասնելու և կայունության ապահովման հավակնությամբ։ Այն ոչ միայն կոնկրետ աշխարհագրական կամ տրանսպորտային ծրագիր է, այլ նաև գաղափարական մոդել, որի հիմքում ընկած է այն կանխադրույթը, որ տնտեսական փոխկապակցվածությունը կարող է նվազեցնել հակամարտությունների հավանականությունը և ստեղծել շահերի այնպիսի խաչաձևում, որտեղ պատերազմը դառնում է ոչ ռացիոնալ ընտրություն։

TRIPP-ը այս իմաստով փորձ է ամերիկյան արտաքին քաղաքական մտածողության շրջանակում վերակենդանացնել «խաղաղություն՝ բարգավաճման միջոցով» տրամաբանությունը՝ չնայած միջազգային հարաբերություններում այսօր գերիշխող գլոբալ մրցակցության և տարածաշրջանային բևեռացումների պայմանների առկայությանը։ Սակայն նախագծի իրականացման հետ կապված առկա են կոնկրետ մտահոգություններ Հայաստանի ինքնիշխանության և շահերի ապահովման տեսանկյունից։ Նախ՝ տնտեսական ինտեգրացիայի վրա հիմնված խաղաղության մոդելը ենթադրում է հարաբերական հավասարակշռություն շահերի մեջ, մինչդեռ իրականում առկա է անհամաչափություն։ Բնականաբար, դա հասկանում են (հուսով ենք) նաև ՀՀ իշխանությունները՝ չնայած որ ցանկանում են հակառակը ցույց տալ։ Այս համատեքստում, օրինակ՝ ՀՀ արտգործնախարար Միրզոյանը ջանքուեռանդ չի խնայում, որպեսզի ցույց տա, թե TRIPP նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության փաստաթուղթն ինչքան «լավն է»։ Ավելին, նույնիսկ նման մի գրառում էր արել՝ պարզապես նշելով, որ այն «իսկապես լավն է»: Առաջին հերթին «լավը» դիվանագիտական բնորոշում չէ։ Չի կարող արդեն քանի տարի երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզապես գրել «իսկապես լավն է», եթե այն... իսկապես «լավն» է: Ինչպես ասում են՝ անընդհատ հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա:

Մի խոսքով, իշխանությունների սևեռուն «կպչունությունն» ավելի շատ հակառակի մասին է վկայում։ Եթե փաստաթուղթը իրոք դրական է մեր շահերի տեսանկյունից, ապա փորձագետներն ու մարդիկ կկարդան և դրական գնահատական կտան, կարիք չկա այն արհեստականորեն գովերգել։ Ընդ որում, առանց փաստարկների, պարզապես գոռալով՝ հավատացեք, լավն է...

Իսկ հատկապես փորձագիտական հանրության և, ընդհանրապես, հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր են առաջ գալիս փաստաթղթին ծանոթանալուց հետո։ Օրինակ՝ եթե Հայաստանի ինքնիշխանությունը չի զիջվում, ապա ինչո՞ւ է իրականացվող ծրագրում Հայաստանի մասնաբաժինը կազմելու 26 % սկզբնական։ Չէ՞ որ գործ ունենք ՀՀ ինքնիշխան տարածքի հետ։ Անկախ ՀՀ պատմության ընթացքում երբեք չենք ունեցել նման նախադեպ, որ այսպիսի պայմաններով Հայաստանի տարածքն արտապատվիրակվի։ Մյուս կարևոր հարցն այն է, որ համաձայնությունը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև է, ու բնական է, որ այն միայն երկկողմ պարտավորություններ պիտի նախատեսեր, սակայն Հայաստանը պարտավորվում է երրորդ կողմերի համար (Թուրքիա և Ադրբեջան) անխոչընդոտ երթուղի ապահովել։ Այնինչ, կարող էր փաստաթղթում ուղղակի նշվել տրանսպորտային կապի ապահովման մասին։

Իսկ այս հանգամանքն այլ կերպ, քան ՀՀ ինքնիշխանության կոնկրետ զիջում անվանել, ուղղակի հնարավոր չէ։ Եթե փաստաթղթում մի քանի անգամ նշված է «ինքնիշխանություն» բառը, դա իրականում դեռ ոչինչ չի փոխում։ Ավելին, հենց այն փաստը, որ նման կարգի միջազգային փաստաթղթում մոտ 20 անգամ շեշտվում է «ինքնիշխանությունը», ինքնին կասկածի տեղիք է տալիս, որ այն կազմողներն էլ հասկանում են ինչն ինչոց է և աչքներիս թոզ են փչում: Չնայած պարտված, Արցախը հանձնած ու զիջողականությունն իրենց համար արտաքին քաղաքական ուղեգիծ ընտրած իշխանություններից ուրիշ սպասում պետք էլ չէր ունենալ։ Նրանք ի վիճակի չեն բանակցային հարթակում կռիվ տալ Հայաստանի շահերի համար։

Կարևոր բացերից մեկն էլ այն է, որ Հայաստանի համար կոնկրետ երաշխիքներ չեն տրամադրվում։ Իսկ առանց երաշխիքների այս նախաձեռնությունը լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար։ Օրինակ՝ բացառված չէ, որ տարիներ անց ԱՄՆ-ում իշխանության գա այլ վարչակազմ, որին քիչ հետաքրքիր լինի Հարավային Կովկասը, ու ամերիկացիներն իրենց մասնաբաժինը վաճառեն ու դուրս գան մեր տարածաշրջանից։ Լիովին պարզ է, թե դրան ինչ կարող է հետևել։ Թուրքիայի ու Ադրբեջանի երազանքն է օկուպացնել Սյունիքը և իրականություն դարձնել պանթուրքական ծրագրերը։ Ուստի, հայկական կողմի առաջնահերթությունն այս տեսանկյունից ամերիկյան կողմից որոշակի երաշխիքներ ստանալն է։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ TRIPP-ի մասով անհանգստություններ ունեն Մոսկվան ու հատկապես Թեհրանը, որոնք պարբերաբար բարձրաձայնել են իրենց անհամաձայնության մասին։ Ու եթե ԱՄՆ-ը գտնվում է հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, ապա Ռուսաստանը և Իրանը տարածաշրջանային ուժեր են և մեծ ազդեցություն ունեն տեղի ունեցող գործընթացների վրա։ Ուստի, նրանց շահերը հաշվի չառնելը կամ նրանց ծրագրում ինչ-որ կերպ չընդգրկելը կարող է հետագայում անդառնալի հետևանքներ ունենալ հայկական կողմի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է
Ամենադիտված