Հրդեհ. դեպքի վայրում հայտնաբերվել է դի Իսպանիայի գավաթ. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը «ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ-ն թերլիցքավորման համար տուգանվել է 1,421,490 դրամի չափով և փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Դեռահասը կաց նով hարձակվել է աշակերտների վրա, վիրավnրներ կան․ (տեսանյութ) «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Աշակերտը ընկել է պատուհանից․ նոր մանրամասներ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Կրակոցի հետևանքով ոստիկանական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, առնվազն 2 մարդ է մաhացել․ (տեսանյութ)


Իրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ

Քաղաքականություն

Կոռուպցիան համակարգում տեղ չունի. այսօր հանդիպում ունեցա Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների համակարգման նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Ուզում եմ հստակ արձանագրել իմ դիրքորոշումը․ կոռուպցիոն որևէ դրսևորում համակարգում չի մնալու անարձագանք։ Կոռուպցիան և ստվերը չարիք են, և դրանց դեմ պայքարը լինելու է շարունակական ու անզիջում։

Վերջին շրջանում ՊԵԿ-ում ընթացող գործընթացները կարելի է համեմատել օրգանիզմի ջերմության հետ․ դա համակարգի առողջացման նշան է։ Այդ առողջացումը և հատկապես դրա մասին արձագանքը ունի խորքային պատճառներ՝ սկսած 2025 թ. գրանցած մեծ արդյունքներից` հարկ վճարողների հետ համատեղ պետբյուջեի մուտքերի ապահովումից մինչև բարեփոխումների բարձր կատարողական և ներքին միջավայրի վերափոխում։ Այս ամենը վկայում է ՊԵԿ գործունեության արդյունավետության էական փոփոխության մասին։ Բնական է, որ նման արդյունքները անհանգստացնում են նեղ անձնական շահերով առաջնորդվող որոշ շրջանակների։

Մաքսանենգության և ստվերի խոշոր բացահայտումները ևս խոսում են նույնի մասին․ բարեփոխումների անշեղ ընթացքը որևէ մեկը չի կարող կանգնեցնել ո՛չ համակարգի ներսում, ո՛չ էլ դրսում։ Համակարգում իրավիճակը լիովին կառավարելի է։

Շնորհակալ եմ այն աշխատակիցներին, որոնք սկզբունքային են, բարձրաձայնում են խնդիրները և նպաստում համակարգի առողջացմանը։ ՊԵԿ-ում կոռուպցիոն երևույթների բացահայտումների զգալի մասն իրականացվել է ներքին վերահսկողական մեխանիզմների շնորհիվ, ինչը ևս առողջացման կարևոր ցուցիչ է։

ՊԵԿ-ում ձևավորվող արժեհամակարգի հիմքում շարունակելու են լինել մարդակենտրոնությունն ու մարդկային արժեքները։ Միջակությունն ու հին կարծրատիպերը չեն հանդուրժվելու։

Հայրենիքի զարգացմանը նվիրումը պետք է տեսանելի լինի յուրաքանչյուր գործողության մեջ, իսկ կոռուպցիոն և անօրինական ցանկացած երևույթ կստանա կոշտ արձագանք։

Առաջիկայում սպասվում են նաև կադրային էական փոփոխություններ։ Մենք մինչև վերջ կանգնած ենք մեր սկզբունքները պահպանող աշխատակիցների կողքին, սակայն այն մարդիկ, ովքեր ունեցել են հնարավորություն, բայց չեն դրսևորել անհրաժեշտ պատասխանատվություն, աստիճանաբար պետք է լքեն համակարգը։

Մեր նպատակն է ստեղծել արդար և թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, խթանել հարկ վճարողների կամավոր կարգապահությունը և ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին՝ հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։

Ամփոփելով՝ ուզում եմ հորդորել յուրաքանչյուրին ամեն օր մտածել իր քայլերի հետևանքների մասին։ Մեր վարքագիծն է ձևավորում պետության նկատմամբ վստահությունը։ Իսկ կանոններն ու սկզբունքները խախտողները պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն օրենքի, այլ նաև բարոյականության նորմերի ամբողջ խստությամբ»,- ասված է գրառման մեջ։

Օրվա ընթացքում էներգիան պահպանելու համար հինգ սննդամթերք է անվանվել Փետրվարի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցՌուսական ֆուտբոլի լեգենդները Երևանում Ֆրանսիայում տղամարդը նռնակ է նետել գեղեցկության սրահ5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնիՓրկել են 24-ամյա աղջկա կյանքը, նա փորձում էր ինքնասպան լինելՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԵվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՄոսկվայում մահափորձ է կատարվել գլխավոր հետախուզական վարչության գեներալի դեմԱզգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ինԼոռիում կեղծ ահազանգ են կատարել և անձնակազմի մեկնելուց հետո հափշտակել վճարային տերմինալըԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՀՀ քննչական կոմիտեն հորդորում է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններինՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՀայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերին10-րդ դասարանի աշակերտուհին որսորդական հրացանից կրակել է ուսուցչի վրա. վիճակը ծանր էՀրդեհ. դեպքի վայրում հայտնաբերվել է դիՓաստեր Սերժ Սարգսյանի դեմ «գործերից» մեկի մասին. Հայկ Մամիջանյան Իսպանիայի գավաթ. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. Ավետիսյան«ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ-ն թերլիցքավորման համար տուգանվել է 1,421,490 դրամի չափով և փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Դեռահասը կաց նով hարձակվել է աշակերտների վրա, վիրավnրներ կան․ (տեսանյութ)Պետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք Չալաբյան«Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Հայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Աշակերտը ընկել է պատուհանից․ նոր մանրամասներ Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Կրակոցի հետևանքով ոստիկանական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, առնվազն 2 մարդ է մաhացել․ (տեսանյութ)Դատապարտելի է ՀՀ իշխանությունների շարունակական անտարբերությունը հայրենակիցների նկատմամբ ներկայացված շինծու մեղադրանքների ու կայացված սարքովի «դատավճիռների» նկատմամբ. Արցախի ԱԺ Առանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետքԵթե Ռյուտեի խոսքերը՝ hակամարտության ավարտից հետո Ուկրաինա արևմտյան զnրքեր ուղարկելու մասին, իրականանան, դա կնշանակի պшտերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև. Օրբան Հանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես ԾառուկյանԱնձրևի, ձյուն, բուք․ ինչպիսի եղանակ է սպասում Ադրբեջանի օրինակով ցուցադրվում է պшտերազմից խաղաղության անցման մոդելը. Ալիևը՝ Իրանի պաշտպանության նախարարին Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում. Կոս Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում Ովքե՞ր կզրկվեն վարորդական վկայականներից․ փոփոխություն համակարգում
Ամենադիտված