Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղել Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա


Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին

Քաղաքականություն

2026թ-ը  հայ հասարակությունը դիմավորում է փոփոխությունների սպասման  ակնկալիքով։ Հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնարկել, սակայն արդեն իսկ ձևավորում է քաղաքական օրակարգը։ Քաղաքական վերլուծաբան և տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ իշխող կուսակցության վարկանիշը տատանվում է 10–17 տոկոսի սահմաններում, մինչդեռ ընտրողների ավելի քան 60 տոկոսը հայտարարում է գործող իշխանությանը չքվեարկելու պատրաստակամության մասին։  Այս թվերը վկայում են ոչ թե ընդդիմության ուժեղացման, այլ հասարակության խորացող ապատիայի և հիասթափության մասին։

2018 թվականից հետո հնչած համակարգային վերափոխումների խոստումները բախվեցին իրականությանը։ Առաջնային դարձան խնդիրներ, որոնք թվում էր՝ արդեն հաղթահարված են, սակայն իրականում մնացել են չլուծված։ Հայաստանում գործազրկության մակարդակը հասել է 14 տոկոսի՝ տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներից մեկին, իսկ գնաճի թվերն դառնում են անկառավարելի։

Թղթի վրա իշխանությունը շարունակում է խոստանալ սոցիալական լուծումներ՝ 2026 թվականից պարտադիր բժշկական ապահովագրություն, աջակցություն բազմազավակ ընտանիքներին, հարկային արտոնություններ։ Սակայն տնտեսագետ Սուրեն Պարսյանը շեշտում է հիմնական խնդիրը․

«Մեր տնտեսությունում որակական փոփոխություններ չեն արձանագրվել։ Տնտեսական աճը պայմանավորված է արտաքին գործոններով, որոնք կրում են ժամանակավոր բնույթ»։

Նույնիսկ աշխատավարձերի անվանական աճի պայմաններում՝ շուրջ 18 տոկոս (2021–2023 թթ.), բնակչության մոտ 40 տոկոսի իրական եկամուտները չեն հասցրել գնաճին։ Հանրային գործիչ Հերմինե Անդրեյանը սա բնորոշում է որպես համակարգային ճգնաժամ․ բազմաթիվ երեխաներ դպրոց չեն հաճախում կամ չեն կարողանում կարդալ ու գրել, քանի որ նրանց ծնողներն իրենք են տարիներ շարունակ զրկված եղել կրթությունից։ Սա առանձին դեպքերի կամ բարի կամքի պակասի խնդիր չէ, այլ տարիներով կուտակված սխալ քաղաքականության հետևանք։

Հասարակությունը հոգնել է արտաքին ձևավորումներից և բարձրախոս խոստումներից։ Պահանջը պարզ է ու հստակ՝ կանխատեսելի տնտեսություն, հասանելի առողջապահություն, աշխատանք երիտասարդների համար, դպրոցներ, որոնք իրական կրթություն են տալիս։ Մարդիկ տեսնում են հակասությունը խոսքերի և գործերի միջև․ թոշակները չեն աճում, գները շարունակաբար բարձրանում են, երիտասարդությունը լքում է երկիրը։

Արդեն այսօր խորհրդարանական ընտրությունները բնորոշվում են որպես քաղաքական հասունության լուրջ փորձություն։ «Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ամենաբարդ քաղաքական փազլներից մեկն են», — նշում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Խնդիրը միայն քաղաքական ուժերի դասավորությունը չէ, այլ այն, թե կկարողանա՞ հասարակությունը ձևակերպել հստակ և իրատեսական պահանջ իշխանության հանդեպ։

Զուգահեռաբար՝ արտաքին քաղաքական հավասարակշռությունը ևս գնալով դառնում է ավելի փխրուն։ 2025 թվականին ռուս-հայկական հարաբերությունները զարգացել են ճնշումների պայմաններում, սակայն երկխոսությունը պահպանվել է բոլոր ուղղություններով՝ առևտրից մինչև մշակութային ու հումանիտար կապեր։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ ապահովելով արտաքին առևտրաշրջանառության ավելի քան մեկ երրորդը։ Մոսկվան և Երևանը ավարտին են հասցնում եռամյա տնտեսական համագործակցության ծրագիրը, որը միտված է ոչ թե հայտարարություններին, այլ կոնկրետ նախագծերին։

Միևնույն ժամանակ Արևմուտքը ակտիվացնում է ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ՝ դիտարկելով Հայաստանը որպես ազդեցության գործոն Հարավային Կովկասում։ Այս բազմավեկտոր քաղաքականությունը «կամ–կամ» ընտրության արդյունք չէ, այլ նոր աշխարհաքաղաքական իրողություններին հարկադրված հարմարվողականություն։

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ Արևմուտքի հնարավոր աջակցությունն ունի իր սահմանները․
«Ինչո՞ւ պետք է Արևմուտքը աջակցի Հայաստանին՝ հաշվի առնելով նրա սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում։ Նույնիսկ Ռուսաստանի հետ առճակատման դեպքում Արևմուտքը լիարժեք անվտանգության երաշխիքներ չէր տա։ Սա գիտակցում է նաև Մոսկվան՝ հասկանալով, որ Հայաստանը վաղ թե ուշ կրկին կդիմի Ռուսաստանին»։

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը նկատում է՝ Ռուսաստանը 2026թ-ի ընտրություններին  հաշվի է առնելու և ընդունելու է այն որոշումը, որը կկայացնի հայ ժողովուրդը․

«Ընտրությունը հայ ժողովրդինն է, ՌԴ նախագահը պարբերաբար կրկնել է՝ հայ ժողովրդի ցանկացած ընտրություն ընդունում է ի գիտություն և աշխատելու է այդ ժողովրդի ընտրության արդյունքում ձևավորված իշխանության հետ՝ անկախ նրանից, որքանով են կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները, խնդիրը հայ ժողովրդի մեջ է և ընտրությունն իրենց ձեռքում է։ Պետական բյուջեն Փաշինյանը դարձրել է իր ընտանեկան բյուջեն, միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են տալիս այն նախարարություններին, որոնք իրենց պարտականությունները չեն կատարում, այսինքն՝ դասական իմաստով կաշառք է տալիս  նրանց»,-ասում է Նահապետյանը։

Փորձագետ Արմեն Մանվելյանն էլ նշում է ՝ թվում է, թե ՀՀ գործող իշխանությունները հակառուսական քաղաքականություն են վարում, բայց իրականում Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից այս տարվա ընթացքում ավելի է մեծացել․
«Ռուսաստանը մեծացրել է իր ներկայությունն այստեղ, իսկ Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից մի քանի անգամ մեծացել է։ Այս քաղաքական ռեժիմը իրեն ժամանակ առ ժամանակ հակառուսական կոչերով է հանդես գալիս, բայց իրականում բերել է նրան, որ Հայաստանի կախվածություն մեծացել է, հետևաբար, կարծել, թե այս իշխանությունը ոչ ցանկալի է Ռուսաստանի համար, իրականությունից մի փոքր շեղված է»,-կարծում է Մանվելյանը։

Ակնհայտ է, որ 2026 թվականը փորձաքար է դառնալու Հայաստանի քաղաքական համակարգի հասունության համար։ Ընտրությունները ցույց կտան՝ արդյոք հասարակությունը կարող է համախմբվել նոր օրակարգի շուրջ, թե գործընթացը կրկին կղեկավարվի իներցիայով և վարչական ռեսուրսով։  Արտաքին դերակատարները սպասում են արդյունքին, սակայն որոշումը մնում է հայ հասարակության ձեռքում։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱրհեստական ​​բանականության պահակները հրաման են տալիս «Պատժել չի կարելի ներել» ֆիլմումԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԵրեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ)Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտումՋուր հավաքեք. 23 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներումՆորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի ենՍննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակըԿրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը ճաշկերույթի ժամանակ որսորդական հրացանից կրակոցներ է արձակելՃապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունՀովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԿոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Խոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ Միլանում օլիմպիական խաղերի անցկացման դեմ ցnւյցեր են տեղի ունեցել Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ին Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին Ի՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Մեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան Նարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան
Ամենադիտված