Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա


«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Տարեսկզբի ամենասպասված «վայրէջքին»-ին մնացին հաշված օրեր». նշված է «Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմի պաշտոնական թրեյլերին կից: Սիրված սիթքոմը վերադառնում է հունվարի 29-ին, սակայն ֆիլմի ձևաչափով: «Պատրաստ եղեք հումորի, լարվածության ու անսպասելի շրջադարձերի», - վստահեցնում է «Ֆուլ Հաուսի» թիմը: 

Tert.am Life-ը զրուցել է «Ֆուլ Հաուսի» համասցենարիստ, գլխավոր դերակատարներից մեկի՝ Գրիգոր Դանիելյանի հետ: Վերջինս դեռ նախորդ տարի կատակով նշել էր, որ «Ֆուլ Հաուսի» վերադարձը միայն իր համար է «խնդիրներ» առաջացնում, չէ՞ որ կերպարանափոխության համար Մուշեղը պետք է ունենա իր հայտնի բեղերը, որոնք սոսնձելու կարիք ունեն:

Գրիգորը մեզ հետ զրույզում նշեց, որ «Ֆուլ Հաուսի»-ի վերջին նկարահանումներից անցել է գրեթե 7 տարի: «Վերջին անգամ «Ֆուլ Հաուսը» նկարահանել էինք 2019 թվականի գարնանը, սակայն ֆիլմի նկարահանումների ժամամակ այդ տարիները պարզապես անհետացել էին: Ավելին՝ տպավորություն էր, որ մի քանի օր առաջ ենք վերջացրել «Ֆուլ Հաուս» սիթքոմի նկարահանումները: Քանի որ ռեժիսորը Կարեն Ամյանն էր, ով նկարահանել էր սիթքոմը, մեզ համար այդ առումով դժվարություններ չկային: Դերասանները բոլորն էլ սիրով ընդունեցին առաջարկը, բոլորիս մոտ շատ հաճելի նոստալգիա էր, բոլորս ցանկանում էինք, որ սա լինի ևս մեկ մնայուն նախագիծ, որը մարդիկ կդիտեն երկար տարիներ»: Գրիգորը վստահեցնում է, որ իրենք անսպասելի զարգացումներով ֆիլմ են նկարահանել:

«Հանդիսատեսը կտեսնի իր սիրելի կերպարներին, ովքեր հայտնվել են այլ իրավիճակում: Վստահ ասում եմ, որ էկրանին չեք տեսնելու մեր սիթքոմի հերթական սերիան, այլ կտեսնեք գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ՝ շատ հետաքրքիր և արկածային պատմությամբ, ծիծաղելի լուծումներով, ավելին՝ նաև կհուզվեք»:

Սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը չի հերքում, որ դժվարություններ ևս եղել են: «Նկարահանումներն իրականացվել են Երևանում և Ստեփանավանում: Շատ ուրախ նկարահանումներ ենք ունեցել: Քանի որ վաղուց միմյանց չէինք տեսել, մշտապես աղմուկ էր ու ծիծաղ, սակայն դա չխանգարեց որպեսզի նկարահանումներն անցնեն սահուն կերպով: Կարծում եմ՝ ամենաբարդը թիմին նորից համախմբելն էր, այս բարդ գործը որպես պրոդյուսեր պետք է Մենչն աներ. դա նրան հաջողվեց: Քանի որ ես ու Գարիկ Սեփխանյանը միշտ հանդես ենք եկել որպես «Ֆուլ Հաուսի» սցենարիստներ, մեզ համար բարդ չէր վերադառնալ ու նորովի գրել մեր սիրելի կերպարների մասին սցենար, որն այս անգամ ֆիլմի ձևաչափով էր: Միաժամանակ, մենք, ինչպես միշտ, կարևորել ենք մեր թիմի կարծիքը, ինչից ելնելով՝ սցենարը բազմիցս փոփոխությունների ենք ենթարկել, որպեսզի վերջնական սցենարը դուր գա և՛ ռեժիսորին, և՛ դերասաններին: Հենց դա է մեր գլխավոր գաղտնիքը՝ մենք ամբողջ թիմով համագործակցում ենք ու լսում ենք իրար: Սցենարիստը երբեք չի մեծամտանում՝ ասելով դերասանն ո՞վ է, որ ինձ խորհուրդ տա, ռեժիսորը՝ նույնպես, քանի որ բոլորս էլ սրտացավ ենք, որ արդյունքը լինի շատ լավը»:

Գրիգորի խոսքով՝ այս տարիների ընթացքում թե՛ իրեն, թե՛ թիմի մյուս անդամներին ամենաշատը տրված հարցը սիթքոմի վերադարձի մասին էր. «2024 թվականին Մենչի հետ զրուցում էինք այն մասին, որ անկախ նրանից, թե ինչ նախագծեր ենք այս պահին իրականացնում, ամեն դեպքում՝ «Ֆուլ Հաուսը» եղել է մեր բոլորի ամենաստացված նախագիծը. այն մինչև հիմա դիտում են բոլորը: Ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվեց, սակայն մինչ այդ որոշեցինք ստուգել, թե որքան սպասված է այս նախագիծը՝ համերգային շոու ներկայացմամբ մեկնեցինք ԱՄՆ: ԱՄՆ-ում ունեցանք երեք ներկայացում, երեքն էլ ունեցան անշլագ, եթե ևս երկու կամ երեք ներկայացում ավելացնեինք՝ հաստատ էլի անշլագը կլիներ: Թերևս, լավ ցուցիչ էր հասկանալու համար, որ ֆիլմը նույնպես կունենա հաջողություն: Ու վերջապես նկարահանեցինք այդքան սպասված ֆիլմը: Մինչ այդ մենք բոլորս որոշում ունեինք, որ սիթքոմն ավարտվել է, այլևս չէինք ցանկանում անդրադառնալ այդ թեմային: Սակայն հստակ հասկանում էինք, որ վերդարձն ունենալու է մեծ արձագանք: Հիմա փաստացի «Ֆուլ Հաուսը» չի շարունակվում, այլ ներկայանում է նոր՝ ֆիլմի ձևաչափով»:

Ըստ դերասանի՝ իրենք արդյունքից գոհ են. «Հունվարի 29-ից մենք վայրէջք ենք կատարում դեպի մեծ էկրաններ, սպասումները մեծ են: Ստացել ենք ընտանեկան դիտման համար նախատեսված, իրական արկածային, կատակերգական ու դրամատիկ ֆիլմ: Այն շատերի մոտ կարթնացնի հաճելի հուշեր ու զգացողություններ, հանդիսատեսը կվերապրի հուզմունք, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը: Էլ ի՞նչ է պետք լավ ֆիլմ ունենալու համար: Մեզ համար այս պահին շատ կարևոր է, որ այն, ինչ մենք հիմա ենք արել, ունենա հաջողություն: Մենք այդ ամենի համար ջանք ու եռանդ չենք խնայել, ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որ ունենանք լավագույն արդյունքը, քանի որ մենք շատ ենք կարևորում հեռուստադիտողի ու հանդիսատեսի կարծիքը»,-եզրափակեց Գրիգոր Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք: Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»
Ամենադիտված