Նրանք, ովքեր խուսափել են բանակից, պետք է իրավունք չունենան պետական համակարգում աշխատելու․ Խաչատուր Սուքիասյան Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիեւը կպարգևատրվեն Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման Կյանքից անժամանակ հեռացել է Գուրգեն Գրիգորյանը Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Հուսամ, որ դատարանն իրեն կպահի որպես բացառություն եւ Դավիթ Համբարձումյանը ազատ կարձակվի. Աշոտյան (տեսանյութ) Մեր պետության ղեկավարն իսկապես ուղղափառ առաջնորդ է, ոչ թե արարողակարգով, այլ՝ համոզմունքներով. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Գրենլանդիայի հարցը լուծելով՝ Թրամփը կմտնի պատմության մեջ. Կրեմլի խոսնակ Ուկրաինան հրաժարվել է գերմանական անօդաչու թռչող սարքերից Քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն. Հայկ Դեմոյան


Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում

Քաղաքականություն

Վաշինգտոնում կնքված հուշագրի շուրջ իշխանության ներկայացրած պատկերն ու դրա իրական բովանդակությունը օրեցօր ավելի ակնհայտ հակասության մեջ են մտնում։ Առաջին հայացքից նույնիսկ լեզվական մակարդակում նկատելի է վտանգավոր անհամապատասխանությունը․ հայկական կողմը նույն գործընթացը անվանում է Թրամփի ուղի, մինչդեռ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Թվում է՝ խոսքը բառերի մասին է, սակայն իրականում հենց այդ տարբերության մեջ է թաքնված խնդրի էությունը։ Երբ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ նախագծի անվան շուրջ, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հնարավոր նույն կերպ ընկալել դրա իրավական, քաղաքական և անվտանգային հետևանքները։

Այս գործընթացը զարգանում է այն ֆոնին, երբ Հայաստանում ընդդիմադիր գործիչների, եկեղեցականների, համայնքապետերի, բարերարների ու գործարարների ձերբակալությունները դարձել են համակարգային։ Արևմտյան գործընկերները ավելի հաճախ են այցելում Հայաստան ոչ թե համագործակցությունը խորացնելու, այլ իշխանության գործողություններից մտահոգված լինելու պատճառով։ Եկեղեցու նկատմամբ ճնշումները, հոգևորականների և ոչ իշխանական գործիչների հետապնդումները միջազգային հարթակներում այլևս չեն ընկալվում որպես ներքին հարց։ Դրանք դիտարկվում են մարդու իրավունքների խախտումների համատեքստում և արդեն վտանգում են արևմտյան գործընկերների հետ ծրագրերի իրականացումը։

Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի ներքո իշխանությունը զուգահեռաբար քննարկման է դնում և ԱԺ֊ում անցկացնում է պարտադիր զինվորական ծառայության կրճատման հարցը։ Սա տեղի է ունենում այն պահին, երբ Ադրբեջանը շարունակաբար մեծացնում է իր ռազմական ներուժը և ամրապնդում բանակը։ Ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանը քայլ առ քայլ զրկվում է իր պաշտպանական կարողությունների կարևոր բաղադրիչներից։ Այս ֆոնին ավելի քան տրամաբանական է հնչում այն մտահոգությունը, որ նման որոշումները կարող են լինել Ադրբեջանի հերթական պահանջները, որոնք իշխանությունը պատրաստ է իրականացնել՝ խաղաղության անվան տակ։

Վարչապետի կողմից արդեն իսկ հնչեցվել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության թեզը՝ ազգային ինքնության արդիականացման ձևակերպմամբ։ Սակայն գործընթացի խորքային բովանդակությունը այլ բան է հուշում։ Խոսքը փաստացի Ադրբեջանի պահանջների իրավական ամրագրման մասին է, մասնավորապես՝ տարածքային պահանջներից հրաժարվելու միջոցով։ Այդ նպատակով էլ առաջ է քաշվում սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որը կարող է դառնալ հաջորդ կարևոր զիջումը։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի TRIPP նախաձեռնությունը, որը ներկայացվում է որպես տնտեսական և անվտանգային ծրագիր։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ արտաքինից հանգստացնող ձևակերպումների ներքո թաքնված են լուրջ սահմանադրական և սուվերենային խնդիրներ։ Նրա դիտարկմամբ՝ համատեղ ձեռնարկությունը իրականում ամերիկյան նախաձեռնություն է, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես կողմ, որի ներկայությունը բանակցությունների սեղանին ավելի շատ ներքաղաքական նշանակություն ունի։ TRIPP-ը ֆորմալ կերպով չի կոչվում միջանցք, սակայն իր գործառութային տրամաբանությամբ ստեղծում է հենց միջանցքային ռեժիմ։

Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը փաստացի դուրս է բերվում Հայաստանի Հանրապետության բացառիկ իրավասությունից և տեղափոխվում է արտաքին պայմանագրային և կառավարչական դաշտ։ Սա նշանակում է ոչ թե տարածքի ձևական կորուստ, այլ դրա նկատմամբ լիարժեք վերահսկողության էական սահմանափակում։ Նման մոտեցումը առաջացնում է լուրջ սահմանադրական հարցեր, քանի որ ինքնիշխանությունը չի սահմանափակվում քարտեզի վրա գծված սահմաններով, այլ ներառում է տվյալ տարածքում որոշումներ կայացնելու լիարժեք իրավունքը։ Եթե սահմանվում է հատուկ իրավական ռեժիմ արտաքին երաշխիքներով, ապա օրինաչափորեն առաջանում է հանրաքվեի անհրաժեշտության հարցը։

Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Իրանի արձագանքը։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բաց տեքստով հայտարարել է, որ Թրամփի ծրագիրը իր բովանդակությամբ նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքի գաղափարը, պարզապես այլ անվան տակ։ Իրանը կտրականապես դեմ է նման նախաձեռնությանը՝ համարելով, որ այն վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և կարող է ստեղծել ՆԱՏՕ-ի ներկայության նախադրյալներ Իրանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում։ Վելայաթին ընդգծել է, որ ԱՄՆ-ը զգայուն տարածաշրջաններում հաճախ տնտեսական նախագծերի անվան տակ է ամրապնդում իր ներկայությունը, որը ժամանակի ընթացքում ընդլայնվում է նաև ռազմական և հետախուզական մակարդակներում։

TRIPP-ի շուրջ քննարկումները սահմանափակելը ճանապարհի անվտանգության կամ ներդրումների պաշտպանության հարցերով վտանգավոր մակերեսայնություն է։ Խնդիրը շատ ավելի խորքային է և վերաբերում է Հայաստանի՝ սեփական տարածքում ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունքի աստիճանական սահմանափակմանը։ Սա այն մոդելն է, որտեղ կորուստը տեղի չի ունենում մեկ ստորագրությամբ, այլ փուլ առ փուլ՝ պայմանագրերի, համատեղ կառավարման և արտաքին երաշխիքների անվան տակ։

Այս ֆոնին Հայաստանում ԱՄՆ դեսպանը բացահայտ հայտարարում է TRIPP նախագծում Թուրքիայի ներգրավման մասին՝ ընդգծելով Նախիջևանով, Հայաստանով և Կարսով անցնող երկաթուղային երթուղու կարևորությունը։ Թեև այս ամենը ներկայացվում է որպես տնտեսական հնարավորություն, ակնհայտ է, որ հարցը միայն տրանսպորտի մասին չէ։ Խոսքը տարածաշրջանային նոր ճարտարապետության ձևավորման մասին է, որտեղ Հայաստանի դերակատարումն ավելի շատ հիշեցնում է անցումային տարածք, քան ինքնուրույն սուբյեկտ։

Այս ամենի արդյունքում գլխավոր հարցը մնում է անփոփոխ․ արդյո՞ք Վաշինգտոնում կնքված հուշագիրը խաղաղության և զարգացման իրական հնարավորություն է, թե հերթական փուլն է Հայաստանի ինքնիշխանության աստիճանական մաշման գործընթացում։ Պատասխանն ակնհայտ կդառնա ոչ թե իշխանության հայտարարություններից, այլ այն բանից, թե որքան բաց, թափանցիկ և հանրային վերահսկողության ներքո կկայացվեն առաջիկա որոշումները։ Եթե այդ հարցերից խուսափում են, ապա տուժողը լինելու է Հայաստանը՝ իր անվտանգությամբ, ինքնիշխանությամբ և ապագայի ընտրության իրավունքով։

ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Նրանք, ովքեր խուսափել են բանակից, պետք է իրավունք չունենան պետական համակարգում աշխատելու․ Խաչատուր Սուքիասյան Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիեւը կպարգևատրվեն Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման Կյանքից անժամանակ հեռացել է Գուրգեն Գրիգորյանը Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանՀուսամ, որ դատարանն իրեն կպահի որպես բացառություն եւ Դավիթ Համբարձումյանը ազատ կարձակվի. Աշոտյան (տեսանյութ) Մեր պետության ղեկավարն իսկապես ուղղափառ առաջնորդ է, ոչ թե արարողակարգով, այլ՝ համոզմունքներով. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Գրենլանդիայի հարցը լուծելով՝ Թրամփը կմտնի պատմության մեջ. Կրեմլի խոսնակ Ուկրաինան հրաժարվել է գերմանական անօդաչու թռչող սարքերից Քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն. Հայկ Դեմոյան Արտակարգ իրավիճակ՝ Ագարակ-Գյումրի մոտ 50 կմ մերկասառույց ճանապարհին, վարորդներին ուղեկցում են պարեկները«Նոա»-ի մրցակից «ԱԶ Ալկմարը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Թրամփն Ուզբեկստանի նախագահին հրավիրել է միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին» Դավթաշենի կամրջի վրա բախվել են շտապօգնության մեքենան ու «Ford»-ը Հակամարտnւթյունը ավարտվելուց հետո ոչ ոք չի օգնի Ուկրաինային՝ բացի Ռուսաստանից և Բելառուսից. Լուկաշենկո «Նոա»-ի ձմեռային մարզական հավաքը մեկնարկել է CMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Բոլորը տեսան, թե ինչ արեց նա այս երեկո. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարին Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»Գործարանում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն Ռուբինյան «Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը Մի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման Ծառուկյան ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News Ջուր չի լինի մի քանի ժամ Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին» Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՈղբերգական դեպք, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդՆիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված