Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր․ իրավաբան Պայթյուն Նորակերտում զոդման աշխատանքներ իրականացնելիս․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել. հանցագործները 16-ամյա պատանիներ են Թույլ ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ տարածաշրջաններում Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնականը՝ Զելենսկուն


GreatBritain news-ը` Սամվել Կարապետյանի ազատազրկման ու եկեղեցու դեմ հարձակումների մասին

Blog
Բրիտանական հեղինակավոր GreatBritain news - ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում եկեղեցու շուրջ հարձակումների և քաղաքական հետապնդումների, մասնավորապես, Սամվել Կարապետյանի ու հոգևորականների կալանավորման խնդիրներին։ Հոդվածում ներկայացված է նաև լորդ Ջեքսոնի խոսքը, որը նոյեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կազմակերպել էր «Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հալածանքները» թեմայով քննարկում։

Հոդվածը վերնագրված է «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժաին․ երեք բարձրաստիճան հոգևորական ձերբակալվել են, իսկ մեկ արքեպիսկոպոս՝ դատապարտվել ազատազրկման»։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը։

Հայաստանի վարչապետը մեղադրվում է բռնապետական վարքագծի մեջ.
Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին նոր, ծավալուն զեկույցը զգուշացնում է, որ աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում կրոնի ազատությունը վտանգի տակ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է բռնապետի պահելաձևի և Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու (որի պատմությունը սկսվում է 301 թվականից) նկատմամբ սանձարձակ հարձակում սկսելու մեջ։

Զեկույցի համաձայն՝ պարոն Փաշինյանը փորձել է հեռացնել եկեղեցու առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, և բանտարկել եկեղեցու առաջատար հոգևորականներին ու հավատացյալներին։ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ կառավարությանը քննադատելու համար։

Գործարար Սամվել Կարապետյանը նույնպես բանտարկվել է՝ եկեղեցու պաշտպանության օգտին հանդես գալու համար։ Նրա ունեցվածքը էլեկտրամատակարարման ընկերությունը (ՀԷՑ) բռնագրավվել է։ Կարապետյանը նախնական կալանքի տակ է գտնվում այս տարվա ամռանից՝ Երևանում խորհրդային ժամանակներից հայտնի դարձած տխրահռչակ բանտերից մեկում։

Կրոնական ազատությունների հարցերով միջկուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ, լորդ Ջեքսոնը՝ Փիթերբորոյից, ասել է. «Աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ և ժամանակակից Եվրոպայում հավատարիմ քրիստոնյաներին իրենց հավատը պաշտպանելու համար բանտարկելը սարսափելի երևույթ է»։

«Քրիստոնեական համայնքները Հայաստանում պետք է պահպանեն իրենց իրավունքը՝ համախմբվելու և խաղաղությամբ աղոթք անելու՝ առանց բռնի ահաբեկման, բանտարկության կամ ավելի վատ հետևանքների ենթարկվելու», — ասել է նա։

«Աշխարհը հետևում է մարդու իրավունքների խախտումներին, որոնք կատարվում են այս ճնշված քրիստոնեական համայնքների նկատմամբ»։

Amsterdam & Partners միջազգային իրավաբանական ընկերությունը իր մանրամասն զեկույցում մեղադրել է պարոն Փաշինյանին բռնապետական վարքագիծ դրսևորման մեջ՝ մյուս տարի կայանալիք ընտրություններում իշխանությունը պահելու փորձի համար։
Վերջին տարիներին պարոն Փաշինյանի ժողովրդականության կտրուկ անկման զուգահեռ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է հսկայական ժողովրդական աջակցություն վայելել․ երկրի երեք միլիոն բնակչության շուրջ 97.5 տոկոսը իրեն համարում է ՀԱՍԵ հետևորդ, իսկ վստահության ցուցանիշը կազմում է մոտ 60%։

«Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ կատավելիքը և Սամվել Կարապետյանը կատարվողը այս բռնապետական կառավարման վերջին դրսևորումներից է։ Ազգային եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներին և նրանց կողմնակիցներին՝ անհիմն, չարամիտ և քաղաքականապես ուղղորդված դատավարություններով քննադատությունը լռեցնելու և վերջիններիս հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով բացահայտ հետապնդումը ժողովրդականություն չվայելող և քաղաքականապես անպիտան ռեժիմի քայլ է, որը ցանկացած գնով փորձում է կառչել իշխանությունից։

Սակայն սա նոր երևույթ չէ։ Իրականում, Հայաստանի կառավարությունը պարզապես վերադառնում է վաղուց հաստատված մի պրակտիկայի՝ քաղաքական հետապնդումները օգտագործելու միջոցով վերահսկողություն հաստատելու և պատիժ գործողություններ իրականացնելու պրակտիկային», - ասվում է զեկույցում։

Զեկույցում հավելվում է, որ «թիրախը բարձր վստահություն վայելող կրոնական հաստատությունն է և նրա կողմնակիցները»։

«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասով Փաշինյանը իր իշխանությունը պահպանելու հուսահատ ձգտման մեջ ոչինչ չի ուզում թողնել պատահականությունների դաշտում», — նշվում է զեկույցում։

Եկեղեցու և պետության միջև հակամարտությունը առաջ եկավ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում պարտությունից հետո:

Ավելին քան 100,000 հայ ստիպված եղավ փախչել՝ փնտրելով անվտանգություն:

«Եկեղեցին իր բացառիկ առաքելությունն է իրականացրել՝ վճռականորեն պաշտպանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները և ապահովելով նրանց ազգային ինքնության պահպանությունը: Հենց սա էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն բերեց բախման վարչապետի հետ, ով լայնորեն քննադատվել է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանելությունը ձախողելու համար», — եզրափակում է զեկույցը։
Եկեղեցին և երկրի այլ ազդեցիկ հաստատություններ քննադատել են պարոն Փաշինյանին՝ երկրի սահմանների անվտանգությունը և քաղաքացիների պաշտպանությունը ձախողելու համար։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Քրիստոնեական Միջազգային Աջակցություն կազմակերպությունը քննադատել են պարոն Փաշինյանի հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։


«2023 թվականին չկարողանալով կանխել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը, 2018 թվականից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նրանց, ովքեր քննադատում են իր իշխանությունը և վարած քաղաքականությունը, — նշվում է զեկույցում:

«Փաշինյանը իր անձնական առաքելությունն է դարձրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին գահընկեց անելը՝ ներկայիս եկեղեցու ղեկավարի նկատմամբ ձեռնարկելով առցանց հարձակման մի շարք փորձեր:

Վարչապետը նաև կազմակերպել է Սամվել Կարապետյանի կալանավորումը և նրա բիզնես ակտիվների բռնագրավումը՝ այն բանից հետո, երբ բարերարը 2025 թվականի հունիսի 17-ին ի պաշտպանություն եկեղեցու հանդես է եկել հակիրճ հայտարարությամբ:
Միևնույն ժամանակ, վարչապետի կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակներում եպիսկոպոսներ և հավատացյալներ են ձերբակալվել, որի նպատակը եղել է եկեղեցուն ճնշելն ու ահաբեկելը»:

Տարածաշրջանային փորձագետ և լրագրող Ալիսոն Մյուզը նշում է, որ Եկեղեցին «այդպիսի գոյաբանական վտանգի չի առնչվել այն ժամանակից ի վեր, երբ Խորհրդային Միության ամենախիստ տարիներին տեղի էին ունենում զտումներ և իշխանության կոնսոլիդացիա:

«Պատմությունը Հայաստանում կարծես կրկնվում է», — ավելացրել է նա:
 
ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Մեր թոշակառուները լքված են իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկությանԻշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ» «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ» Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր․ իրավաբան Պայթյուն Նորակերտում զոդման աշխատանքներ իրականացնելիս․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել. հանցագործները 16-ամյա պատանիներ են Թույլ ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ տարածաշրջաններում Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնականը՝ Զելենսկուն Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ) Գազի ուժգին պայթյուն, վիրավnրվել է առնվազն 6 մարդ. (տեսանյութ)Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան (տեսանյութ) «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Ամենադիտված