Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր․ իրավաբան Պայթյուն Նորակերտում զոդման աշխատանքներ իրականացնելիս․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել. հանցագործները 16-ամյա պատանիներ են Թույլ ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ տարածաշրջաններում Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնականը՝ Զելենսկուն


Վաղարշապատի վճռորոշ ընտրությունը. պայքար վստահության և վարչական ճնշումների միջավայրում

Քաղաքականություն

Վաղարշապատի՝ Էջմիածնի տեղական ինքնակառավարման ընտրությունները դարձել են Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենացայտուն իրադարձություններից մեկը։ Իշխանությունը ամբողջ վարչական մեքենայով կենտրոնացել է այստեղ՝ փորձելով ցուցադրել, թե իբր համայնքը շարունակում է աջակցել Փաշինյանի քաղաքական կուրսին։ Սակայն իրականությունը այլ է․ Վաղարշապատում արդեն իսկ արձանագրվել են վարչական և ուժային լծակների կիրառում, անհամաչափ ճնշումներ ընդդիմադիր գործիչների վրա, ինչպես նաև ընտրակաշառքի ձևավորված մեխանիզմ՝ իշխող թեկնածու Արգիշտի Մեխակյանի շուրջ։

Այս մասին «ՓԱՍՏ»-ին պատմել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը՝ ընդգծելով, որ այս անգամ ընդդիմության հաղթանակի շանսերը տեսանելի են.
«Վաղարշապատցիների հետ մեր հանդիպումները, հազարավոր քաղաքացիների հետ շփումները ցույց են տալիս, որ մարդիկ հոգնել են ստից ու կեղծիքից։ Նրանք ցանկանում են փոփոխություններ և պատրաստ են իրենց քվեով ամրապնդել կամքը, որ համայնքն ունենա ոչ ՔՊ-ական ղեկավար։ Սա նշանակում է, որ ընդդիմությունն ունի իրական շանս՝ ձևավորելու Վաղարշապատի նոր քաղաքային իշխանություն»։

Անդրադառնալով Գյումրու ընտրությունների փորձին՝ Գալստյանը նշեց, որ իշխանությունը, հասկանալով նախորդ ձախողումների պատճառները, այս անգամ փորձում է Մեխակյանին հնարավորինս քիչ կապել ՔՊ-ի հետ՝ առաջ մղելով նրա հերոս հոր՝ Մեխակ Մեխակյանի կերպարը։ Սակայն ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ սա չի փոխում գլխավոր խնդիրը․
«Եթե ընդդիմությունը ընտրություններից հետո ճիշտ բաշխի ձայները և նստի անկեղծ բանակցությունների սեղանի շուրջ, ապա հնարավոր է առաջադրել անխոցելի թեկնածու, որն առանց ստվերի կընդունվի վաղարշապատցիների կողմից»։

Գալստյանի խոսքով՝ քարոզարշավը, չնայած ուժային և վարչական ճնշումներին, ընթանում է ակտիվ և ոգևորող.
«Հազարավոր մարդկանց հետ մեր հանդիպումները հույս ու հավատ են ներշնչում, որ նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Վաղարշապատն ունենալու է հաղթական ընթացք»։

Նա առանձնահատուկ ընդգծեց իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի զանգվածային և աննախադեպ կիրառումը.
«Ակնհայտ է, որ վերջին ամիսներին հարյուրավոր միլիոն դրամներ են ուղղվել Վաղարշապատում փողոցների բարեկարգման և այլ աշխատանքների իրականացմանը՝ բացառապես ընտրարշավի կոնտեքստում։ Բացի այդ, արձանագրվել են բարեգործության մասին օրենքի կոպիտ խախտումներ, արգելքի անտեսում, պետական ռեսուրսների օգտագործում քարոզչական նպատակներով։ Բայց վստահ եմ՝ մարդիկ այլևս չեն տրվում այս հնարքներին և հստակ որոշում ունեն չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին»։

Խոսելով հնարավոր ընտրախախտումների դեմ պայքարի մեխանիզմների մասին՝ Գալստյանը շեշտեց.
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել ժողովրդի քվեն։ Հայաստանում Քաղաքացիական պայմանագիրն այլևս բացարձակ իշխանություն չունի։ Նրանց մենաշնորհը պետք է վերջնականապես խարխլել, և նոյեմբերի 16-ի ընտրությունը կարող է դառնալ այդ գործընթացի կարևոր հանգրվանը»։

Միևնույն ժամանակ, Վաղարշապատի ընտրությունները չեն սահմանափակվում միայն տեղական նշանակությամբ։ Եթե իշխող թեկնածուն հաղթի, դա կարող է խորհրդանշել իշխանության կողմից ռեպրեսիաների նոր փուլ՝ ուղղված ոչ միայն ընդդիմությանը, այլև Հայ Առաքելական Եկեղեցուն։ Իսկ համայնքի իրական սոցիալական և կառավարման խնդիրները կրկին կմնան երկրորդ պլանում՝ անհետևանք և անլուծում։

Վաղարշապատի ընտրությունը, ըստ էության, դարձել է վստահության հանրաքվե՝ իշխանության իշխող մեթոդների և հանրային տրամադրությունների փոփոխվող դինամիկայի մասին։

Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Մեր թոշակառուները լքված են իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկությանԻշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ» «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ» Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր․ իրավաբան Պայթյուն Նորակերտում զոդման աշխատանքներ իրականացնելիս․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել. հանցագործները 16-ամյա պատանիներ են Թույլ ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ տարածաշրջաններում Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնականը՝ Զելենսկուն Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ) Գազի ուժգին պայթյուն, վիրավnրվել է առնվազն 6 մարդ. (տեսանյութ)
Ամենադիտված