Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր․ իրավաբան Պայթյուն Նորակերտում զոդման աշխատանքներ իրականացնելիս․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել. հանցագործները 16-ամյա պատանիներ են Թույլ ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ տարածաշրջաններում Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնականը՝ Զելենսկուն


«Մեր Ձևով» շարժման ձայնը հասնում է աշխարհին. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին բարձրաձայնում է Հայաստանի ճշմարտությունը

Քաղաքականություն

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և հասարակական զարգացումները սկսել են ուշադրության արժանանալ նաև աշխարհի խոշորագույն լրատվական կենտրոններում։ Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը, որն իր հարցազրույցներով հայտնի է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում, այս անգամ զրուցել է «Մեր Ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանի հետ։ Հարցազրույցը լայն արձագանք է գտել թե՛ հայկական, թե՛ միջազգային շրջանակներում՝ հատկապես այն մասով, որտեղ քննարկվել են զանգվածային ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և բարերար Սամվել Կարապետյանի անօրինական կալանավորումը։

Նարեկ Կարապետյանը Կարլսոնի հետ զրույցում բացահայտ կերպով խոսել է Հայաստանում ժողովրդավարության փլուզման, խոսքի ազատության սահմանափակման և ազգային ինքնության դեմ ուղղված գործողությունների մասին։ «Հայաստանում այսօր ձերբակալում են նրանց, ովքեր պաշտպանում են Հայ Առաքելական Եկեղեցին, ազգային արժեքներն ու ժողովրդի ինքնությունը։ Սա ժողովրդավարություն չէ, սա վախի իշխանություն է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող արշավը ոչ թե իրավական, այլ բացարձակապես քաղաքական բնույթ ունի։

Կարլսոնի հաղորդման դիտումներներն ու արձագանքները վկայում են, որ Արևմուտքում սկսել են հասկանալ՝ Հայաստանում տեղի ունեցողը ոչ թե սովորական ներքաղաքական գործընթաց է, այլ պայքար ժողովրդի արժանապատվության, հավատքի և ազատության համար։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ «Հայաստանում այսօր ազատություն չկա, բայց մենք հավատում ենք, որ ճշմարտությունը միշտ կհաղթի։ Մեր պայքարը ոչ թե իշխանության, այլ արժանապատիվ հայրենիքի համար է»։

Իշխանական քարոզչամեքենան, սակայն, փորձել է աղավաղել հարցազրույցի էությունը՝ տարածելով կեղծ լուրեր այն մասին, թե իբր այն վճարված է եղել։ Դրան արձագանքել է «Մեր Ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Կագրամանյանը՝ հայտարարելով. «Հարցազրույցի վրա ոչ մի կոպեկ չի ծախսվել։ Թաքեր Կարլսոնը հետաքրքրվել է և ինքն է նախաձեռնել զրույցը։ Սա մեր շարժման ազդեցության և Նարեկ Կարապետյանի համարձակ դիրքորոշման արդյունքն է»։

Շարժման ներկայացուցիչները պահանջել են իշխանություններից բացահայտել՝ վերջին յոթ տարիների ընթացքում պետական բյուջեից որքան գումար է ծախսվել Նիկոլ Փաշինյանի «հարցազրույցները» արևմտյան մամուլում կազմակերպելու և նրա ինքնագովազդային նյութերը հրապարակելու համար։ «Եթե ինչ-որ մեկն է վճարում հարցազրույցների համար, ապա դա հենց նրանք են, ովքեր այսօր փորձում են ժողովրդին կերակրել կեղծ ժողովրդավարությամբ»,- նշում են շարժման անդամները։

Թաքեր Կարլսոնը, հիշեցնենք, իր ծրագրերում հարցազրույցներ է անցկացրել աշխարհի առաջնորդների հետ՝ Վլադիմիր Պուտինից մինչև Դոնալդ Թրամփ և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյան։ Նարեկ Կարապետյանի հետ զրույցը, ըստ շատերի, ընդգծում է այն հանգամանքը, որ հայկական իրականության նոր ուժերը՝ ժողովրդի աջակցության հիման վրա, դառնում են միջազգային խոսակցության լիիրավ մասնակիցներ։

«Մենք չենք վախենում ասել ճշմարտությունը։ Այս հարցազրույցը ոչ թե մեր, այլ Հայաստանի ժողովրդի ձայնն է, որը պետք է լսվի ամբողջ աշխարհում»,– նշել է Նարեկ Կարապետյանը՝ եզրափակելով, որ «Մեր Ձևով» շարժումը ոչ միայն ներքին քաղաքական գործընթաց է, այլ ազգային արժանապատվության պայքար, որն ունի իր արձագանքը միջազգային հարթակներում։

Սյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ․ կրճատվող աշխատատեղեր․ դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՄիայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՇարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ Հայաստան6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանԷլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինՊատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Սոճուտ հանգստի համալիրում մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած երիտասարդական հավաքըԳործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Մեր թոշակառուները լքված են իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկությանԻշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ» «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ» Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն
Ամենադիտված