Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից 67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն 44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը


Հոգևոր քայքայումը՝ ազգային սպառնալիք. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հասարակության մեջ հետևողականորեն խորանում է մի լուրջ հոգևոր ճգնաժամ՝ կապված աղանդավորական և կեղծ հոգևոր շարժումների տարածման հետ։ Եթե նախորդ տասնամյակներում դրանք գործում էին հիմնականում մայրաքաղաքում և որոշ փոքր համայնքներում, ապա այսօր դրանց ազդեցությունը նկատվում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աղանդավորական կառույցներն առավել ակտիվ են այն շրջաններում, որտեղ սոցիալական վիճակը ծանր է, իսկ կրթական միջավայրը չի ապահովում բավարար հոգևոր պաշտպանվածություն։ Պետական ոչ արդյունավետ քաղաքականությունը և հավատքի ու արժեքային կրթական ծրագրերի անբավարար վիճակը ստեղծել են այնպիսի դատարկություն, որն արագորեն լցվում է կեղծ հոգևոր ուղղություններով և առաջարկներով։

Այսօր բազմաթիվ աղանդներ ներթափանցել են ոչ միայն ընտանիքներ, այլև դպրոցներ, համացանցային միջավայր, անգամ տեղական համայնքային կառույցներ։ Նրանց գործունեությունը քողարկվում է «բարեգործության», «կրթական նախաձեռնության» կամ «հոգեբանական աջակցության» անվան տակ, սակայն խորքում գործում է նույն հին մեխանիզմը՝ մարդկանց կտրել ազգային ինքնությունից, խաթարել Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը և թուլացնել հանրային միասնությունը։ Աղանդների գործունեության հետևանքով բազմաթիվ ընտանիքներ քայքայվում են, մարդիկ կորցնում են իրենց ազատ կամքը, սեփականությունը, երբեմն էլ՝ կյանքը: Ավելին, այդ կառույցները խրախուսում են իրենց անդամներին խզել կապերը ընտանիքի, ոչ հավատացյալ բարեկամների հետ, եթե նրանք «դադարել են հավատալ»: Սովորաբար որոշ աղանդներ իրենց ներսում ունեն հստակ վերահսկման, մեկուսացման և գաղափարական մանիպուլ յացիայի համակարգ, ինչը թույլ է տալիս դասել նրանց որպես վտանգավոր աղանդ՝ անձի ազատությունների տեսանկյունից։

Ամենացավալին այն է, որ պետությունը, փոխանակ համակարգված պայքար սկսելու այս հսկայական վտանգի դեմ, անում է ճիշտ հակառակը. մեղմ ասած՝ քննադատում է Հայ առաքելական եկեղեցուն: Վերջին տարիներին նկատվում է մի վտանգավոր միտում, երբ պետական կառույցների կամ քաղաքական շրջանակների խոսքը հաճախ օգտագործվում է ոչ թե աղանդների, այլ հենց Եկեղեցու հոգևոր առաջնորդների դեմ։ Սա ոչ միայն անհասկանալի, այլև վտանգավոր երևույթ է, որովհետև հենց Հայ եկեղեցին է մեր ազգային հոգևոր ինքնության գլխավոր հենասյունը։ Երբ իշխանությունը պայքարում է այդ հենասյան դեմ, իրականում նպաստում է այն ուժերին, որոնք համակարգված ձևով քայքայում են հասարակության հոգևոր հիմքերը։

Տպավորություն է, թե կառավարությունը կորցրել է իր առաջնահերթությունները՝ թողնելով հոգևոր դաշտը ինքնահոսի։ Աղանդների դեմ որևէ համակարգված ռազմավարություն չկա, այնինչ աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը պետք է գտնվի խիստ վերահսկողության տակ՝ պետական անվտանգության և հասարակական կայունության նկատառումներով՝ մշակելով ազգային ինքնության պահպանման պետական և համայնքային համատեղ ծրագրեր։ Այս լռությունը դարձել է հովանավորող մշուշոտ և ստվերային միջավայր այն կազմակերպությունների համար, որոնք ունեն հստակ արտաքին ֆինանսավորում և գաղափարական ուղղվածություն։ Նրանց նպատակը ոչ թե միայն նոր հավատացյալներ հավաքագրելն է, այլ հասարակության հոգևոր և ազգային կառուցվածքը ներսից քայքայելը։ Այս առումով կառավարության կողմից ողջամտության վրա հիմնված արդյունավետ քաղաքականությունը կենսական նշանակություն ունի։ Պետք է մշակվեն և կիրառվեն մեխանիզմներ, որոնք կդիմադրեն աղանդների մանիպուլ յացիաներին, կբարձրացնեն հանրային իրազեկությունը և կպաշտպանեն ազգի հոգևոր ու մշակութային ժառանգությունը։ Առանց պետության հետևողական և միանշանակ դիրքորոշման, աղանդավորական կազմակերպությունները կարող են թուլացնել ավանդական եկեղեցու հեղինակությունը և խաթարել ազգային ինքնագիտակցությունը։

Ըստ էության, աղանդները մարդկանց առաջարկում են արագ և պարզ հոգևոր էյֆորիա՝ տեսիլքներ, լեզուներով խոսք և գերբնական «լույսի» զգացողություններ։ Իրական աղանդավորական ուսմունքը զգալիորեն պարզեցված է՝ Սուրբ Հոգու ներկայությունը փոխարինելով «արտաքին ուժով» կամ «էներգիայով», մերժելով կամ աղավաղելով Սուրբ Հոգու աստվածային բնույթը։ Արդյունքում անհատը կախված է դառնում առաջնորդներից, կորցնում ինքնուրույն մտածողությունը և խոր հոգևոր աճի հնարավորությունը։ Այս մոդելը սպառնում է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնությանը, հատկապես երիտասարդների շրջանում։ Այս առումով կարևոր է որպես օրինակ ներկայացնել Սուրբ Հոգու էությունը՝ ցույց տալով, թե ինչպես է այն ընկալվում ավանդական քրիստոնեական ուսմունքներում։

Ներկայիս աշխարհում, երբ հոգևոր գիտակցության դաշտը աղավաղվել է տարատեսակ կեղծ ուսմունքներով, կարևորվում է Սուրբ Հոգու դերի վերաիմաստավորումը քրիստոնեական հավատքի մեջ և նրա տարբերակումը աղանդների առաջարկած մակերեսային և մանիպուլ յատիվ գաղափարներից։ Խոսքը միայն աստվածաբանական տեսության մասին չէ։ Խոսքը մարդուն, հանրությանը և նույնիսկ պետությանը վերաբերող կենսական իրականության մասին է։

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր մարդկանց համար դժվար է ըմբռնել ճշմարիտ քրիստոնեական հավատքը և Սուրբ Հոգու անտեսանելի գործողությունները մարդու մեջ, որովհետև այդ գործընթացը պահանջում է հոգևոր խորություն, ներքին լռություն և անձի մշտական ինքնաճանաչման ձգտում։ Սուրբ Հոգին առանցքային հիմնասյուն է քրիստոնեական հավատքի մեջ, և նրա սխալ կամ կիսատ մեկնաբանությունները հաճախ այն հիմնական պատճառն են, որոնց վրա կառուցվում են աղանդավորական ուսմունքները՝ խեղաթյուրելով հավատքի էությունը և թույլ տալով մարդկանց ընկնել հոգևոր մոլորության մեջ։

Ներկայում գիտությունը կարող է ուսումնասիրել ուղեղի բջիջները, չափել հույզերը, արձանագրել մտածողության ընթացքը, բացատրել նեյրոնային կապերը և դիտարկել մարդու վարքագիծը՝ գիտական մեթոդներով։ Սակայն որքան էլ խորանա գիտությունը նյութական աշխարհի ուսումնասիրության մեջ, այն կանգ է առնում այնտեղ, որտեղ սկսվում է անտեսանելի, բայց իրական հոգևոր կյանքը։ Ոչ մի լաբորատոր փորձ չի կարող բացատրել, թե որտեղից է գալիս ներշնչանքը, խղճի ձայնը, ներողամտության զգացումը կամ հավատքը։ Այդ ամենը ծնվում է ոչ թե ֆիզիկական ուղեղում, այլ այն հոգևոր տարածքում, որտեղ մարդը Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցվում է Աստծո հետ։ Աստվածաշունչը բազմիցս հիշատակում է Սուրբ Հոգու ներգործությունը մարդու մեջ, բայց միշտ խորհրդավոր կերպով։ Ըստ մեր հոգևոր հայրերի, Սուրբ Հոգին անտեսանելի է, բայց ունի զորավոր բնույթ։ Նա գործում է մարդու ներսում՝ առանց աղմուկի, առանց ցուցադրական հրաշքների, խաղաղությամբ, ներշնչմամբ և լռությամբ, ինչը մարդուն դարձնում է ստեղծագործ և պատասխանատու էակ։ Ըստ հոգևոր հայրերի խրատների, մարդը պետք է կարողանա իր ներսում լսել Հոգու ձայնը, ինչը կսովորեցնի նրան ամեն բան։

Չնայած ավանդական Եկեղեցու ճշմարիտ ուղուց աղանդավորների էական շեղումներին, այնուամենայնիվ, կրոնական ազատությունը մնում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը, և դա ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ: Սակայն այդ ազատության անվան տակ գործող մանիպուլ յատիվ ու ներգործող կառույցները, որպես կանոն, զերծ են վերահսկողությունից՝ հաճախ վերածվելով հասարակական վտանգի։ Ըստ էության, այսօր մեր հասարակության մեջ կան բավական լայն դժգոհություններ աղանդավորական շարժումների նկատմամբ, սակայն այդ դժգոհություններն առավելապես արտահայտվում են մասնավոր մակարդակում՝ անհատների մտահոգություններով, հոգևորականների զգուշացումներով կամ փոքր խմբերի արձագանքներով։ Աղանդների գործունեության դեմ ձևավորված անհատական կամ համայնքային դժգոհությունները, սոսկ զգացմունքային մակարդակում մնալով, չեն կարող արդյունավետորեն դիմագրավել այն խորքային ճգնաժամին, որը ստեղծում են այս կառույցները։ Միևնույն ժամանակ հասարակությունը չի կորցրել իր ներքին զգացողությունը՝ տարբերակելու ճշմարիտ և կեղծ հոգևոր երևույթները։ Մարդիկ զգում են վտանգը, սակայն, առանց պետական ռազմավարության և հստակ հոգևոր ուղղորդման, այդ զգացողությունները հաճախ վերածվում են անարդյունավետ քննադատության կամ անորոշ վախերի։ Եթե պետությունը չի կարողանում պաշտպանել իր ժողովրդի հոգևոր անվտանգությունը, ապա չի կարող պաշտպանել նաև իր ազգային ինքնությունը։ Ազգի ապագան միայն հողի կամ տարածքի վրա չի կառուցվում, այլ նաև հոգևոր իրականության մեջ։ Եվ երբ հոգին դեգերում է մշուշում և չի գտնում ճշմարիտ ուղին, նույնիսկ սեփական հողը դառնում է օտար։ Իսկ երբ պետությունը լռում է, հոգևոր քայքայումը դառնում է ազգային սպառնալիք։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում
Ամենադիտված