Սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը ԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը Իրանական լցանավը բանակի աջակցությամբ մտել է երկրի տարածքային ջրեր ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նոր խորհրդանիշ ենք առաջարկում՝ «կանդալներ», քանի որ ՀՀ-ն «կանդալների» մեջ է. Արմեն Աշոտյան Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Ծանրամարտի ԵԱ․ այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են երեք ավտոմեքենա


«Նրան մնում է ընդամենն ուժի կիրառմամբ եկեղեցականներին պարտադրել գնալ զիջումների, որ զավթի Սուրբ Էջմիածինը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան լրահոսի գլխավոր թեման դարձան Արագածոտնի թեմի հոգևոր հայրերի ձերբակալության մասին լուրերը։ Զարգացումները ցույց կտան՝ կրկին կունենա՞նք կալանավորված հոգևոր հայրեր, թե՞ ամեն ինչ կավարտվի ողջախոհության սահմաններում։ Ընթերցողը թերևս լավ է հիշում այս ամենին նախորդող իրադարձությունները՝ գրոհ Հայ առաքելական եկեղեցու վրա, Միքայել և Բագրատ սրբազանների կալանավորումներ, Սամվել Կարապետյանի կալանավորում՝ Եկեղեցուն սատարելու համար։ Էլ չենք խոսում այն զազրելի բառապաշարի մասին, որն ամենօրյա ռեժիմով կիրառվեց հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ՝ իշխող ուժի և նրա առաջնորդի կողմից։ Օր օրի մարդիկ սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանն ինքն անձամբ պետք է գրոհի Մայր Աթոռը, սակայն դա տեղի չէր ունենում։ Եվ, ահա, ականատես ենք լինում հոգևորականների հանդեպ հերթական հետապնդումներին։ Փաշինյանը փորձում է այս ճանապարհո՞վ Եկեցեցու դեմ դուրս գալ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հաստատում է այս տեսակետը։ «Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ ժողովուրդն իրեն չի հավատում։ Դա՝ մեկ։ Երկրորդ՝ ժողովուրդը դուրս չի գալ իս Եկեղեցու դեմ։ Նա ո՞ւմ փորձեց Եկեղեցու դեմ հանել. կարգալույծ եղած մի քանի՝ խուլիգանական անցյալ ունեցող նախկին հոգևորականների, ինչպես նաև այս երեք տերտերներին, որոնք հիմնականում Արագածոտնի մարզից են։ Նրանք հուդաներ են, Հայ առաքելական սուրբ եկե ղ ե ցու թշնա մ ի ն ե ր ։ Նրանց է փորձում օգտագործել Եկեղեցու դեմ։ Բոլորս տեսանք, որ Փաշինյանին չհաջողվեց ժողովրդին «հավաքել»։ Այդ «հավաքել» ասվածն է նաև շատ ծիծաղելի, որովհետև Սուրբ Էջմիածնում եղած ամեն ոք գի տի, որ Էջմ ի ա ծ ն ի հրապարակը փոքր է, և նա այդ հրապարակում հավաքած մարդկանց ինչոր զանգվածով պետք է կարգալույծ աներ կամ հեռացնե՞ր Կաթողիկոսին։ Կարծում եմ, որ հանրության համար բավականին մեծ ազդակ էին, այդ թվում՝ նաև իմ կողմից արված բացահայտումները, որ Նիկոլն իրականում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չէ, այլ դասական աղանդավոր է։ Բազմաթիվ ապացույցներ կան դրա վերաբերյալ, որոնց մասին շատ ենք բարձրաձայնել։ Օրինակ՝ իշխանության գալուց հետո մի քանի անգամ նա իր էջում տեղադրել է «Կյանքի խոսք» աղանդի հովվի քարոզները, անցյալ տարի ՄԱԿ-ի ամբիոնից Սուրբ Գրքից մեջբերումներ էր անում, որոնք չեն համապատասխանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սուրբ Գրքի թարգմանությանը, դպրոցական առարկայացանկից հանեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իր այս քայլը փորձեց քողարկել՝ իբր թե այն միացնում են «Հայոց պատմություն» առարկային, ինչն իրականում այդպես չէ, էլ չեմ խոսում այն մասին, որ իր երեխաները «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչների հետ ամեն տեղ երևում են և այլն։ Այս ամենը շատ մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա, որ մարդիկ հասկանային՝ սաղմոսներ, սաղմոսներից մեջբերումներ անող և Աստվածաշունչը ցիտող Նիկոլն իրականում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չէ։ Իր այս հակաեկեղեցական արշավի հիմքում ոչ միայն դրսից եկած պատվերներն են, այլ նաև իր սեփական շահը։ Ժողովրդի համար արդեն բացարձակ նորություն չէ, որ Նիկոլ ը Եկեղեցու դեմ ակտիվանում է իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած Ալաշուքյուր Փաշազադեի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ ասված զառանցանքներից հետո։ Հոկտեմբերի 13-ին նույն Փաշազադեն կրկին մեր Եկեղեցու վերաբերյալ վարկաբեկիչ հայտարարություններ արեց, և օրեր անց ունենք այս պատկերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը: Հիշեցնենք, որ Փաշազադեն ՄԱԿ - ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե մինչ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման։

Համբարյանը խորհուրդ է տալիս նման օրերին թեկուզ մի պահ հետևել ադրբեջանական տելեգրամյան ալիքներին։ «Բոլորը ցնծում են, ուրախության մեջ են։ Սա մեր ժողովրդի խայտառակությունն է։ Նիկոլ Փաշինյանին մնում է ընդամենն ուժի կիրառմամբ եկեղեցականներին պարտադրել գնալ զիջումների, որ նա զավթի Սուրբ Էջմիածինը և ի ր գրպանային ինչ-որ մի հոգևորականի բերի, կարգի Կաթողիկոսի տեղապահ, հետագայում էլ բողոքական ավանդույթներին բնորոշ ձևով նաև Կաթողիկոս ընտրել տա, որը լինելու է Նիկոլին կից կամ Նիկոլին ծառայող Կաթողիկոս»,- նշում է մեր զրուցակիցը։

Բայց հոգևոր համայնքում ճեղքեր առաջացնելը, հոգևորականներին լռեցնելը, կարծես թե, այնքան հեշտ գործ չէ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար։ Ո՛չ կալանավորված արքեպիսկոպոսներին, ո՛չ էլ հոգևոր դասի մյուս ներկայացուցիչներին և, առավել ևս, Կաթողիկոսին այս քայլերը վախ չեն ներշնչում։ Ոչ մեկ անգամ են նրանք բարձրաձայնել, որ մեր երկրի հետ տեղի ունեցող ողբերգությունն առ ոչինչ է նրանց ձերբակալման կամ բանտարկման հնարավորության հետ։ Ո՞րն է իշխանությունների խաղաքարտը Եկեղեցու դեմ պայքարում։ «Տեսեք, նույնիսկ տեր Արամի նման դավաճան «հուդան», այսպես ասած, մեծ ձնագնդի էֆեկտ չտվեց։ Հոգևոր դասի ընդամենը երեք ներկայացուցիչ խոսեց ընդդեմ Եկեղեցու։ Համոզված եմ՝ նրանց ամբողջ հույսը եղել է այն, որ տեր Արամը պետք է ձնագնդի էֆեկտ տա։ Իսկ այդ երեք հոգին ընդամ ենը մեկ կաթիլ են ծովի մեջ ։ Ասեմ նաև, որ այս ամենն ավելի վատ արձագանք ունեցավ հանրության շրջանում։ Հիմա խնդիրը հետևյալն է, որ Նիկոլ ի մ ի ակ հույսն իրեն ծա ռ ա յող իրա վ ա պահ համակարգի միջոցով հոգևորականների «գլխին սարքելն» է, նրանց բոլորին մասսայաբար բանտարկելը, և այդ բան տար կություն ն ե րի միջոցով , օրինակ՝ փորձել հոգևորականներից մեկին «կոտրել», ինչ-որ ցուցմունքներ ստա նալ Կաթողիկոսի կամ թե մ ի առաջ նորդ ն ե րի դեմ, նրա գլխա վ ո ր նպատակը սա է։ Նա ուրիշ ճար և ձև չունի։ Այդ տեսակ «վայրագությունները» հիմնականում իրականացվում են Քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի միջոցով։ Միայն մեկ բան կասեմ։ Նրանք զբաղված են սրբապղծությամբ՝ բառի բուն իմաս տով։ Որ քան հաս կ ա ն ո ւ մ ե ն ք լրատվամիջոցների հրապարակումներից, այս ամենի հեղինակը տեր Արամն է, նա հայտարարություններ էր արել Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։ Նաև բողոք է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։ Բացարձակ զարմանալ ի չէ, որ հենց այս մասսան է Եկեղեցու դեմ պայքարում։ Պատկերացնո՞ւմ եք նաև, թե ինչ օպերատիվ է աշխատում Նիկոլի մենթապետությունը, Նիկոլի, այսպես կոչված, իրավապահ համակարգը»,-հավելում է քաղաքագետը։

Այս բոլոր իրադարձությունները մեր երկրում տեղի են ունենում ինչ-որ առումով նախընտրական շրջանում։ Արդյո՞ք այս քայլով ևս Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ կամ հերթական ընտրությունների։ «Իհարկե, ընտրությունների է պատրաստվում։ Նա փորձում է նաև վախի մթնոլորտ ստեղծել Էջմիածնում, որտեղ նոյեմբերի վերջին սպասվում են ՏԻՄ ընտրություններ, նրա թեկնածուի հաղթանակը շատ խնդրահարույց է։ Սկսենք նրանից, որ նրա թեկնածուն է ընդհանուր առմամբ խնդրահարույց։ Նա ուրացավ իր հոր թողած ժառանգությունը, իր հոր անունով կոչված քաղաքը, ազատագրված Արցախի Մեխակավանն ուրացավ։ Այս մանկուրտների իշխանության գործունեությունը հակահայկական է։ Միայն նայեք և կտեսնեք՝ Նիկոլ ին սպասարկող լրատվամիջոցները և ադրբեջանական լրատվամիջոցները նույն բառամթերքն են կիրառում Կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև մեր քահանաների դեմ, բացարձակ ոչ մի տարբերություն չկա»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանՋրանջատում Լոռու մարզումՆԳՆ կիբեռոստիկանությունը՝ DDoS հարձակումների մասինՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանՄաշկային գոյացուցյուններ. ի՞նչ են նշանակում, ե՞րբ պետք է դիմել բժշկիՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՄալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն էՄենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանԿայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԿայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԿոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըՍամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար ՄելոյանՄարիաննա Ղահրամանյանը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակըԺամանակն է, որ մեր ազգի ուժեղ զավակները չլինեն կալանքի տակ՝ 2 ընկերների ջանքերով. Նարեկ ԿարապետյանՄաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. ԱռաքելյանԱռեղծվածային դեպք, Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է մաhացած օտարերկրացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումըԲաքվի մետրոյում միջադեպի հետևանքով վիրավորներ կանՋերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևները կշարունակվեն Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում ապրիլի 22-ինՍպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրա«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին․ Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն Վելիցյան500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունիցԻրանական լցանավը բանակի աջակցությամբ մտել է երկրի տարածքային ջրեր ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նոր խորհրդանիշ ենք առաջարկում՝ «կանդալներ», քանի որ ՀՀ-ն «կանդալների» մեջ է. Արմեն Աշոտյան Զինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած
Ամենադիտված