Սիրիայում Մարիամ Աստվածածնի անվան մզկիթ է բացվել

Սիրիայում արտասովոր իրադարձություն է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` սիրիական ՍԱՆԱ-ին հղումով, հունիսի 6-ին Տարտուս միջերկրածովյան քաղաքում մզկիթ է բացվել, որը կրում է Սուրբ Մարիամ Աստվածածնի` քրիստոնեության մեջ առավել հարգված կերպարներից մեկի և մեծագույն սրբի անունը:
 

Սիրիայի կրոնական խմբավորումների հարցերով նախարար Մուհամեդ Աբդել Սատտար ալ-Սայեդի խոսքով` «առաջին անգամ է, որ արաբական և մահմեդական աշխարհում մզկիթն անվանվում է Մարիամ Աստվածածնի անունով»: Վերջինս ընդգծել է, որ այդ քայլը «եղբայրության և համերաշխության կոչ է պարունակում»:

Ինչպես իր հերթին նշել է Տարտուսի և Լաթաքիայի Մարոնական եկեղեցու ներկայացուցիչ Անտուան Դիբը` «Սուրբ Մարիամի անվան մզկիթի բացումը բարեկամական ժեստ է, որը ցույց է տալիս, որ իսլամը և քրիստոնեությունը  կրում են միևնույն բարձրագույն առաքելությունը` հանուն սիրո և խաղաղության»:

Մեկնաբանելով Տարտուսում տեղի ունեցած միջոցառումը` դիտորդները նշում են, որ Սիրիան միշտ հպարտացել է իր բնակչության դավանանքային բազմազանությամբ, ինչպես նաև նրանով, որ քրիստոնյաներն ու մահմեդականները Սիրիայում պատմության տարբեր փուլերում ապրել են կողք կողքի:

Նշվում է, որ մինչ քաղաքացիական պատերազմի սկսվելը Սիրիայում քրիստոնյա բնակչությունը կազմում էր 2 մլն, որը ընդհանուր բնակչության 10 տոկոսն էր, իսկ 2014-ի կեսերին արդեն մեկ մլն քրիստոնյա լքել էր իրենց տները:

 

Մեսիի հեթ-տրիկը և «Բարսելոնայի» վստահ հաղթանակը (տեսանյութ) Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա.Եղանակը Հայաստանում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան առթիվ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. Նա հոսպիտալացվել է Ապամիջուկայնացման մասին հարցը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից. ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Հրազդանում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել մեքենայում Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել
Ամենաընթերցված
Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Թեհմինա Վա... «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարա... «Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը ձեզ համար ավե... Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայա... Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դր... Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի ... Հայկ Մարությանը հրապարակել է փաստաթղթերի պատճեններ... Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան «Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս՝ ինչի՞ վրա է իր ... Սիրուշոյի նոր ուշագրավ նախաձեռնությունը. «Ամերիկայ... «Շշմելու» ցուցադրություն` ամենասիրուն մոդելներով․ ... Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն ա... Այսօր շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյ... Կտրուկ տաքացում ունենք. Սուրենյան Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հով... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ
website by Sargssyan