Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց


Մայր Աթոռում նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Ուշադրության կենտրոնում

tert.am-ը գրում է.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Անդրադառնալով տոնի խորհրդին Վարդան Սրբազանն իր քարոզում նշել է, որ այսօր բոլորը միասնաբար հավաքվել են տոնախմբելու աստվածատեսիլ և աստվածակառույց Մայր Տաճարի` համայն հայության հոգևոր կենտրոնի հաստատման տոնը:

«Երեկ մենք` իբրև քրիստոնյա ազգ, իբրև Հայոց Եկեղեցի, տոնեցինք մեր հավատքի հայր Ամենայն Հայոց Առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի խոր վիրապի անդնդային խավարից ...դուրս գալու և Աստծու Լույսն ի Հայաստան աշխարհի սփռելու հիշատակը: Եվ այսօր Արարատյան շաբաթն ավարտվում է Սուրբ Էջմիածնի` այս Կաթողիկեի 303 թվականին հաստատման հիշատակությամբ:

Մեր հավատքի հայրը` Ս. Գրիգոր Լուսավորիչը, դուրս գալով Խոր վիրապի գբից, ոչ միայն աղոթքով բժշկեց արքային, ոչ միայն սրբազան կույսերի սրբազան մասունքներն ամփոփելով վկայարաններ կառուցեց, այլ նաև հայոց արքայի հետ միասին լծվեց աստվածային տեսիլքի, որի համաձայն, Հիսուս մեր Տեր և Փրկիչ Համբարձումից հետո երկիր էր իջել ցույց տալու Կաթողիկե Սուրբ Էջմիածնի` Հայ Եկեղեցու Հայրապետության հիմնադրության վայրը, որի վրա հայրապետ և թագավոր, համայն ժողովրդին համախմբելով, կառուցեցին այն Տաճարը, որի հիմերի վրա դարեր շարունակ հայրապետներ և թագավորներ, իշխաններ և ռամիկներ եկան իրենց աղոթքը, իրենց արցունքը, իրենց քրտինքը միախառնելու այս քարեղեն շինվածքին` այն վերածելով Տիրոջ և մարդու հանդիպման վայրը»,– ասել է նա:

Սրբազանը նշել է, որ հայ ժողովուրդն աշխարհի, որ անկյունում էլ որ ապրի, իր հայացքն ու հոգին, իր միտքն ու սիրտը մշտապես հառում է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Սուրբ Էջմիածինը երբեք չեղավ քարեղեն ու նյութական շինություն. Աստծու արարչագործությամբ մարդը դարձավ եկեղեցի, և մենք` յուրաքանչյուրս, ըստ Պողոս առաքյալի, Կենդանի Աստծու տաճարն ենք: Սիրելի հավատացյալներ, մենք և դուք ենք Հայոց Եկեղեցին: Մենք ամենքս այս նյութեղեն տաճարում պիտի կազմենք հոգևոր տաճարը, մենք ամենքս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեջ մեր տեղը պիտի գտնենք, որովհետև հավատում ենք, որ եկեղեցին Աստծու աղոթքի տունն է»,- ասել է պատարագիչ Վարդան Սրբազանը` հորդորելով բոլորին, որպեսզի Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի միջոցով ամենքը վերանորոգեն իրենց ուխտն Աստծու հետ:

Սրբազան արարողությանը մասնակցել են Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գործադիր վարչության անդամները, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Պատարագի ավարտին, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նաև մաղթանք Ս. Էջմիածնի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, պայծառության ու բարօրության համար:

Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Ամենադիտված