Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


Նիկոլի մանկուրտացյալ եղբայրությունը․ Արմեն Հովասափյան

Blog

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Թերևս արժե խոսենք քաղաքական մանկուրտների մասին, ու ինքներդ կհամոզվեք, թե ինչքան շատ կան նրանք մեր շուրջ՝ ոչ միայն հասարակության որոշ շրջանակներում, այլև իշխող խմբակում։

Այսօր Հայաստանում քաղաքական թիմ հասկացությունը վերածվել է մի յուրօրինակ կրոնական աղանդի։ Նիկոլի «աշակերտները» այլևս չեն հիշեցնում նախարարների կամ պատգամավորների, քանի որ նրանք 7 տարիների ընթացքում դարձել են հավատացյալ եղբայրություն, որոնք առաջնորդի յուրաքանչյուր խոսք ընդունում են որպես «Սուրբ գրքից» արված մեջբերում։

Հայաստանի քաղաքական բեմը վաղուց արդեն հիշեցնում է ոչ թե խորհրդարան կամ կառավարություն, այլ մի խառնամբոխ, որտեղ Նիկոլն իր անձնական «վարդապետությունը» քարոզում է որպես նոր «Աստվածաշնչյան հայտնություն», և ամենաանհավանականը այն է, որ նրա թիմի անդամները վերածվել են ոչ թե քաղաքական գործիչների, այլ «էլիտար մանկուրտների»․ կիսամոլեռանդ աշակերտների, որոնք իրենց առաջնորդի յուրաքանչյուր խոսք ընդունում են որպես տիեզերական ճշմարտություն։

Նրանց նիստերը ավելի շատ նման են սեկտանտական պատարագի, քան քաղաքական քննարկման։ Նիկոլը բեմ է բարձրանում, արտասանում հերթական «ճշմարտությունը»՝ խառնած արևելյան փիլիսոփայության, պոպուլիստական կարգախոսների ու «կախարդական ապագայի» տեսլականների հետ, իսկ թիմակիցները՝ գլխահակ ու փայլփլուն աչքերով, ընդունում են այդ խոսքերը, ասես «քարոզչական Ավետարան»։ Ասեմ ավելին, նրանք անգամ մրցում են իրար հետ՝ ով ավելի Նիկոլ կլինի։ Մի մասը շտապում է «իրական Հայաստանի» բրոշը խփել կրծքին, մյուսները Նիկոլի խոսքերը կրկնում են բառացիորեն՝ մատնացույց անելով, որ սրբագրված տեքստից շեղվել չի կարելի։ Եթե վոժդը մի օր որոշի, որ, ասենք, «մարդը կարող է ապրել առանց թոքերի», ապա նրանց մեջ կգտնվի նախարար, ով պատրաստ կլինի ցուցադրական վիրահատության՝ ապացուցելու համար «մարգարեի ճշմարտացիությունը»։

Այս իշխանական «էլիտար մանկուրտները» իրենց հավատն ունեն ոչ թե Աստծո, ոչ թե հայրենիքի, այլ Նիկոլի սելֆիների ու ուղիղ եթերների հանդեպ։ Նրանք մոմ են վառում ոչ թե եկեղեցում, այլ վերջինիս ֆեյսբուքյան գրառումների տակ և ամենքը փորձում են առաջինը մեկնաբանել՝ «Ճշմարիտ ես ասում, Վարդապետ»։ Արդյունքում մենք տեսնում ենք ոչ թե քաղաքական էլիտա, այլ մի բրիգադ մանկուրտացված քարոզիչների, որոնք անխոս կրկնում են առաջնորդի միստիկ մանտրաները։ Եվ այս ամենը մատուցվում է հասարակությանը իբրև «նոր Հայաստան», «իրական Հայաստան» կամ էլ «ճշմարիտ ճանապարհ»։

Ահա այսպես էլ ձևավորվեց Հայաստանի քաղաքական «մանկուրտացյալ եղբայրությունը»․ մի խումբ մարդիկ, որոնք իրենց առաջնորդին համարում են «Զրադաշտ», իսկ նրա խոսքը՝ «հայտնություն», իսկ իրականում սա պարզապես ինքնուրույն մտածելու կորստի վկայությունն է։
Որքան էլ սարկաստիկ հնչի, բայց Հայաստանի այսօրինակ «քաղաքական էլիտան» հիշեցնում է ոչ թե կառավարություն, այլ ծիսական խումբ, որի ամենամեծ խնդիրը երկրի ճակատագիրը չէ, այլ՝ առաջնորդի «ճշմարտության» կրկնությունը։ Ու քանի դեռ այդ մանկուրտացյալ եղբայրությունը կանգնած է պետության գլխին, Հայաստանի ճակատագիրը կախված է ոչ թե իրական քաղաքականությունից, այլ Նիկոլի հերթական «հայտնությունից»։

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ
Ամենադիտված