Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


Տնտեսություն՝ առանց ստորացման. ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ հայ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է երկրի արտաքին քաղաքականության վրա, ազգային տնտեսության հարցերը որոշ չափով դուրս են մնում ուշադրության կենտրոնից։ Միևնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունից կարելի է եզրակացնել, որ բարեկեցությունը, իբր, ինքնաբերաբար կգա Հայաստան՝ թուրքերի հետ որոշակի պայմանավորվածությունների հասնելու դեպքում։

Այսպիսով, կարելի է առանձնացնել Հայաստանի տնտեսական զարգացման ցանկացած ծրագրի յուրահատկությունը, որը ներկայացվում է ներկայիս իշխանության կողմից։ Դրանք միշտ ենթադրում են, որ Հայաստանը այս կամ այն ձևով պետք է սպասարկի Թուրքիային և Ադրբեջանին՝ որպես շուկա, որպես տարանցիկ հարթակ, որպես օղակ՝ թուրքերին անհրաժեշտ տնտեսական շղթաներում, և այլ նման եղանակներով։ Սա վնասակար է Հայաստանի համար նաև այն պատճառով, որ նրան մշտապես կախվածության մեջ է դնում թուրքական և ադրբեջանական էլիտաների տրամադրություններից։ Իսկ այդ տրամադրությունները, ինչպես հեշտ է պատկերացնել, միշտ պայմանավորված են լինելու նրանով, թե ինչ զիջումների է պատրաստ Հայաստանը՝ կատարելու Բաքվի և Անկարայի պահանջները։

Օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այդքան ակտիվորեն քարոզվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, ըստ էության, կրկին հանգեցնում է նույն բանին՝ ՀՀ-ի վերածմանը թուրքերի համար տարանցիկ գոտու։ Նախագիծը ո՛չ լոգիստիկայի առումով, ո՛չ քաղաքականապես կենսունակ չէ։ Մի՞թե Հայաստանը ոչ մի այլ բանի համար պիտանի չէ, քան լինել Թուրքիային և Ադրբեջանին ծառայող տարանցիկ միջանցք։ Փաշինյանը խոստանում է, որ դա կբարձրացնի Հայաստանի միջազգային կարգավիճակը, սակայն նույն Ալիևների կողմից տարածվող նարատիվներից պարզ է դառնում, որ նման նախագծերում մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը լինելու է ծայրահեղ անհարգալից։ Մեզանից պահանջվելու է պարզապես ճանապարհ տալ (և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով) ու լռել։

Բացի այդ, գոյություն ունի համարձակ գաղափար՝ Հայաստանի տնտեսական խնդիրները լուծել՝ կազմակերպելով նրա անդամակցությունը Եվրամիությանը։ Սակայն հայերի մեծամասնությունը նման ծրագրերին արձագանքում է տխուր ժպիտով։ Անկեղծ ասած՝ Հայաստանի համար ԵՄ անդամ դառնալը այնքան իրական է, որքան Ամերիկայի հիսունմեկերորդ նահանգը դառնալը։ Եթե Եվրոպային Հայաստանը հետաքրքրում էլ է, ապա բացառապես որպես տարանցիկ տարածք՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այսինքն, կրկին թուրքերի հետ կապով, ընդ որում՝ ոչ որպես հավասար գործընկեր, այլ ենթակա դերակատարությամբ։ Ընդհանուր առմամբ, երկար ժամանակ իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը ակնհայտորեն չի կարող առաջարկել Հայաստանի համար որևէ նոր տնտեսական նախագիծ, որտեղ չլինի առանցքային կետ՝ թուրքական և ադրբեջանական տնտեսությունների սպասարկման անհրաժեշտության մասին։

Այս ֆոնին լայն հասարակական հետաքրքրություն են առաջացրել Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող պարզ և կոնկրետ տնտեսական լուծումները, որոնք չեն ենթադրում բազմաչարչար Հայաստանի անդամակցությունը ո՛չ «տնտեսական Օսմանյան կայսրությանը», ո՛չ հեռավոր արևմտյան միություններին։

Խոսելով ենթադրվող բարեփոխումների մասին՝ Կարապետյանը բավականին կոնկրետ է։ Նա նշում է գործազրկության բարձր մակարդակը (և դրա հետևանքով՝ կյանքի ցածր որակը) հանրապետության մարզերում, ինչի պատճառով հուսահատված մարդիկ միակ ելքը տեսնում են արտագաղթը։ Խնդրի լավագույն լուծում նա համարում է ինդուստրիալիզացումը, մասնավորապես գործարանների կառուցումը այնտեղ, որտեղ դրանք ժամանակին եղել են։ Նա կարևորում է նաև Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանումը։ Սա իրատեսական է՝ ներկայում երկիրը տարեկան 4 միլիարդ դոլարով ավելի շատ ապրանք է գնում, քան վաճառում։

Մեկ այլ միջոց է՝ գյուղատնտեսական արտադրանքի գնման համակարգի փոփոխությունը և այս ոլորտում մրցակցության ձևավորումը։ Սա հնարավորություն կտա գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին իրենց արտադրանքի համար արժանապատիվ գումար ստանալ։ Դա կխթանի գյուղաբնակներին աշխատել այս ոլորտում, այլ ոչ թե ապրել նպաստներով՝ նարդի խաղալով ու առանց որևէ փոփոխությունների հույսի։

Այսպիսով, խոսելով գործազրկության խնդրի մասին՝ Կարապետյանը առաջարկում է.

- նոր արտադրությունների ստեղծում,

- գնման համակարգի բարեփոխում,

- միջազգային ներդրողների ներգրավում,

- պետական նպատակային ծրագրեր՝ տեղական բիզնեսի աջակցման համար։

Եվ հաճելի է, որ այս ցանկում չկա ոչ մի կետ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման մասին, ոչ էլ ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից ինչ-որ բան խնդրելու փորձ։ Այսինքն, ինքնաբերաբար հասկանալի է դառնում, որ Հայաստանը իր տնտեսական խնդիրները կարող է լուծել ինքնուրույն։ Ի վերջո, նա հաշմանդամ չէ։

Սամվել Կարապետյանի մոտեցումը անվանում են «գործնական» և կապում նրա՝ խոշոր գործարար լինելու հանգամանքի հետ։ Բայց ինչ-որ իմաստով ցանկացած մոտեցում տնտեսությանը բիզնեսային է, պարզապես շատ բան կախված է իշխանությունների մոտեցումից. սեփական երկիրը կարելի է հարգել կամ չհարգել, հավատալ նրա հնարավորություններին կամ ձեռք թափ տալ, համարել, որ նա արժանի է ինքնուրույն լինել կա ենթադրել, որ նրա ճակատագիրն է միշտ լինել ուրիշների «օգնականը»։

Փաշինյանը, որը Հայաստանի համար ընտրում է «մեծ խաղացողների» տարանցիկ հարթակի դերը, ուղղակի չի հարգում մեր երկիրը։ Եվ դա իր իրավունքն է։ Պարզապես երկրի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի պայմաններում լավ չէ մնալ նրա ղեկին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն
Ամենադիտված