«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբ Կամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Եթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


«Ընդդիմադիր ընտրազանգվածն ի դեմս Սամվել Կարապետյանի տեսնում է նոր հնարավորություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար»

Վերլուծություն

Նախօրեին «GALLUP»-ը հրապարակեց իրականացրած հարցումների արդյունքները, համաձայն որոնց, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանար ձայների 17,3 տոկոսը, ինչը, ըստ Արամ Նավասարդյանի, նախորդ հարցման համեմատ մի փոքր աճել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված, հատկապես, որ հարցման մյուսը արդյունքների համաձայն, հարցվածների 60 տոկոսը բացասական է վերաբերվել Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելուն: Թվում է՝ առկա է որոշակի հակասություն հարցման այս երկու արդյունքների միջև։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը, սակայն, կարծում է, որ իրականում այս երկու հարցադրումները պետք է դիտարկել տարբեր հարթություններում։ «ՔՊ-ի վարկանիշի աճը պայմանավորված է վաշինգտոնյան հանդիպումով ու իշխանությունների կողմից այդ հանդիպմանը տեղի ունեցած իրադարձության խեղաթյուրմամբ։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ընդամենը նախաստորագրեցին «Խաղաղության համաձայնագիրը», սակայն այն Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվեց որպես խաղաղության հաստատման փաստ։ Մի կողմ թողնենք այն, որ «Խաղաղության համաձայնագիրն» ու «Խաղաղության պայմանագիրը» թե՛ իրավաբանորեն, թե՛ իրենց նշանակությամբ տարբեր փաստաթղթեր են, սակայն նույնիսկ այդ համաձայնագիրը ոչ միայն չի ստորագրվել երկու երկրների ղեկավարների մակարդակով, այլև չի էլ հանդիսանում վերջնարդյունք։ Նախաստորագրված «Խաղաղության համաձայնագրով» կողմերն ընդամենը պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ու վերջնական պայմանագրի ստորագրման ուղղությամբ, այսինքն՝ ոչինչ չի փոխվել, գործընթացները նույն տրամաբանությամբ շարունակվում են, ինչ մինչ այդ փաստաթղթի նախաստորագրումը։ Նույն հանդիպումներն են, նույն քննարկումներն ու Ադրբեջանի կողմից չփոխվող նույն պահանջները: Սակայն Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը թույլ տվեց Նիկոլ Փաշինյանին այն շահարկել ներքին լսարանում, անտեսել նախաստորագրված բառը ու ներկայացնել որպես վերջնական խաղաղություն։ Հասարակության՝ որոշ չափով դրական արձագանքը սպասելի էր, սակայն, էլի եմ շեշտում, այն արդյունքն է իշխանության մանիպուլյացիաների։ Մարդիկ հստակ պետք է իմանան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատված չէ, ու կնքված «խաղաղության պայմանագիր» գոյություն չունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարապետյանն ու հավելում, որ ինչ վերաբերում է Սյունիքով միջանցքի տրամադրմանը, ապա հասարակությունն այստեղ հստակ տեսնում է այն վտանգները, որոնք հաջորդելու են դրան, այն է՝ ինքնիշխանության կորուստ այդ հատվածում, ադրբեջանցիների անարգել մուտք ոչ միայն տվյալ տարածք, այլ նաև հնարավոր է Հայաստանի այլ բնակավայրեր։

«GALLUP»-ի հարցման մեկ այլ ուշագրավ ցուցանիշ վերաբերում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժի վարկանիշին, որն աճել է մոտ 5 անգամ՝ հասնելով 13,4 տոկոսի։ Ինչո՞վ է պայմանավորված ցուցանիշի նման բարձրացումը, առավել ևս, որ դեռևս այդ քաղաքական ուժը վերջնականորեն ձևավորված չէ։ Ըստ քաղաքական վերլուծաբանի, այստեղ դեր են խաղում մի շարք հանգամանքներ։ «Առաջինը Սամվել Կարապետյանի անձնական վարկանիշն ու նախկինում և, թերևս, նաև ներկայումս նրա կողմից իրականացվող բարեգործությունները։ Երկրորդը՝ Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների ֆոնին ու կալանավորվեց հենց Եկեղեցուն պաշտպանելու արդյունքում։ Սա հոգեբանական շատ կարևոր գործոն է, քանի որ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ստեղծել պատրանք, որ վայելում է ժողովրդի աջակցությունը, փաստն այն է, որ հայ մարդը, հայաստանյան հասարակությունը մշտապես ակնածել ու մեծարել է Եկեղեցուն։ Եթե այդպես չլիներ, Նիկոլ Փաշինյանը վաղուց իրականացրած կլիներ իր գրոհը Մայր Աթոռի վրա։ Այսինքն՝ հանուն Եկեղեցու հետապնդվելը, կալանավորվելն ու ունեզրկվելը նույնպես մեծ դեր կարող են խաղալ վարկանիշի բարձրացման վրա»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Երրորդ պատճառն, ըստ նրա, այն է, որ մինչ այս պահը Սամվել Կարապետյանի թիմակիցները հիմնական շեշտադրումներն անում են սոցիալական խնդիրների ուղղությամբ։ «Քաղաքականությանը պետք ա նայել իրատեսական տեսանկյունից ու ցանկալին իրականության տեղ չդնել։ Որքան էլ ազգային խնդիրները ունենան ռազմավարական ու ճակատագրական նշանակություն, որքան էլ նույն սոցիալական խնդիրները հետևանք լինեն նաև ազգային ձախողված քաղաքականության, այնուամենայնիվ, շարքային քաղաքացիների համար սոցիալ-տնտեսական հարցերն ունեն կարևոր նշանակություն։ Նախորդ պայքարների ոչ ցանկալի արդյունքի պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ այդ հարցերը չստացան անհրաժեշտ տեղ օրակարգային հարցերում։ Իսկ Սամվել Կարապետյանի թիմը կարողանում է խոսել նրանից, ինչը մարդն այս պահին զգում է իր մաշկի վրա։ Սակայն շատ կարևոր է, թե ընթացքում նրանք ինչ դիրքորոշում կհայտնեն ազգային խնդիրների վերաբերյալ, քանի որ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ եթե ազգային առկա խնդիրներին չտրվեն հայանպաստ լուծումներ, ստացվելու է, որ մենք Նիկոլ Փաշինյանին ցանկանալու ենք փոխել զուտ փոխելու համար։ Եվ չորրորդը՝ ընդդիմադիր ընտրազանգվածն ի դեմս Սամվել Կարապետյանի տեսնում է նոր հնարավորություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար»,-նշում է մեր զրուցակիցը։

Թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացները, ցույց կտա ժամանակը, սակայն, ըստ Կարապետյանի, որպեսզի հաջողվի, ոչ միայն հանրային, այլ նաև քաղաքական լայն կոնսոլիդացիա, նոր ձևավորվող ուժը «մեր շարժումը ապաքաղաքական» է խոսույթից պետք է անցում կատարի նաև քաղաքական ուղերձներին. «Առաջինը հասկանալի է, որ ուղղված է լայն հասարակությանը, սակայն քաղաքական դաշտը նույնպես պետք է իմանա, թե ինքն ինչպես է դիրքավորվելու առաջիկա պայքարում»։

Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբԿամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբԵվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով «Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին Էդմոն Մարուքյանի ուսումնասիրությամբ՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանըՈւղիղ՝ Գոշ համայնքից․ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բնակիչների հետՍամվել Կարապետյանը ինչ խոստանում, անում է. Արեգա Հովսեփյան Տավուշի ժողովրդից միշտ զգացել եմ քաղցրություն․ Նարեկ Կարապետյան Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը «Ուժեղ Հայաստանը» հանդիպում է Իջևանի բնակիչների հետ. Հրայր ԿամենդատյանԿվերազինենք մեր բանակը և կհզորացնենք մեր երկիրը․ Գրիգոր ԳրիգորյանՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Իջեւանում Գանձաքարում «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով են դիմավորումԵթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ Անհնար էր պատկերացնել, որ Հայաստանի հայ ղեկավարը կասկածի տակ դնի Ցեղասպանությունը․ Լիլիթ ԱրզումանյանԳագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Հայաստանի շահերի տեսանկյունից՝ իմ մոտեցումը Զելենսկու այցին. Մհեր Ավետիսյան ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Եթե մենք չանցնենք խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինելու. Մարուքյան Փաշինյանը պարտվելու դեպքում կարող է չգնալ. ընդդիմությունը պետք է քայլեր ձեռնարկի. Արմեն Մանվելյան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մենք փոփոխություն կբերենք գյուղատնտեսության ոլորտում. Նարեկ ԿարապետյանԲեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում. Արտակ ԶաքարյանՈւժեղ Հայաստանի հանդիպումը Գանձասար գյուղում. կեցցե Տավուշի հայ մարդիկ. Հրայր ԿամենդատյանՀերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ Արարատի մարզում. հնչել են կրակոցներ Կառավարությունում վեր ընկած թարախապալարի մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» միացել է «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավին Վայոց ձորումՇնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր արևմտյան «ընկերներին»՝ «Սարմատ» ռшզմավարական hրթիռային համակարգի հաջող փորձարկման կապակցությամբ. Մեդվեդև Վրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտ Արժանապատիվ ապագա կառուցելու համար Սամվել Կարապետյանը կստեղծի 300,000 նոր աշխատատեղ՝ 300,000 ադրբեջանցի բերելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանի խորքային հարցազրույցը աղքատության դեմ պայքարի, տնտեսական ծրագրի և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու մասինՔաղաքացուն տուգանելը դարձրել են եկամտի աղբյուր... Վերացնելու ենք այս համակարգը. Էդմոն ՄարուքյանՔՊ-ն քվե կստանա՞. հարցում Տեղ համայնքում 76 տարեկանում կյանքից հեռացել է լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը Փաշինյանին տեղեկանք էի տվել. նա դա բառացի կրկնել է իր ասուլիսին ու ասել Ալիևին. Մարուքյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳավառումԽոշոր վթար՝ Երևանում, բախվել են «Avatr» և «Infinity», վիրավոր կաԴեմոկրատիա, օրենք, կարգապահություն. ԴՕԿ կուսակցության կարգախոսը՝ առաջիկա ընտրություններում Պուտինի հրավերը Թրամփին՝ այցելել Ռուսաստան, ուժի մեջ է. Պեսկով Հայաստանը պետք է լինի զարգացող և արժանապատիվ պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն պաշտպանված, գնահատված ու վստահ կզգա իր վաղվա օրվա նկատմամբ. Գ. ԾառուկյանՀայաստանից այժմ ցանկացած ապրանք Եվրոպա արտահանելու համար պետք է մաքսատուրք վճարենք, տարիներ առաջ չէինք վճարում․ Նաիրի Սարգսյան
Ամենադիտված