Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա


Յո՞ երթաս.... «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փորձում է հիմնվել երկարաժամկետ կանխատեսումների և վստահելի փոխգործակցության վրա, այլ իրավիճակային իրադարձությունների, որոնք մի պահ կարող են ձեռնտու լինել, իսկ որոշ ժամանակ անց լիովին փոփոխության ենթարկվել։ Արդյունքում Հայաստանը կարող է հայտնվել շատ բարդ իրավիճակի մեջ, իսկ դրա հիմքերն արդեն իսկ տեսանելի են։

Այս տարվա հունվարին Հայաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, իսկ օգոստոսին Վաշինգտոնում պայմանավորվածություն ձեռք բերվեց «Թրամփի ուղի» ճանապարհի գործարկման մասին։ Մինչ այդ ՀՀ իշխանություններն ակտիվորեն առաջ էին մղում Հայաստանի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ օրակարգը։ Սակայն շատ արագ մոռացան դրա մասին ու սկսեցին իրենց հայացքը միանգամից հառել դեպի Վաշինգտոն։ Բնականաբար, Վաշինգտոնը ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը որոշակի անհանգստություն է առաջ բերում Թեհրանում և Մոսկվայում։ Բայց ամենազարմանալին այն է, որ Վաշինգտոնի հետ համագործակցության կարևորությունն ընդգծելու հետ մեկտեղ, Փաշինյանն իր հայացքն ուղղում է նաև դեպի այնպիսի միավորում, ինչպիսին Շանհայի համագործակցության կազմակերպությունն է, որտեղ, ինչպես գիտենք, գերակա դիրք է զբաղեցնում Չինաստանը, որն իր շուրջը ձևավորված հաթակների միջոցով փորձում է միավորել Գլոբալ Հարավի երկրներին ու մարտահրավեր նետել ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան աշխարհակարգին։

Ու այս պայմաններում Հայաստանը ՇՀԿին անդամակցության հայտ է ներկայացնում, սակայն այդ հայտը մերժվում է Պակիստանի կողմից, որի հետ համատեղ կոմյունիկե է ընդունվել դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Ստացվում է, որ փորձ է կատարվում հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ, սակայն Իսլամաբադը նույնիսկ դրանից հետո չի հրաժարվում հակահայկական քայլերից, ու ապագայում ևս չպետք է բացառել նմանատիպ գործելակերպը։

Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, թե Արևմուտքում ինչպես կարող են ընդունել Հայաստանի՝ ՇՀԿ անդամակցության ձգտումները։ Բայց այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի Փաշինյանը ոչ միայն այցելի Չինաստան՝ ՇՀԿ գագաթաժողովին մասնակցելու (ինչը սխալ չէ), այլև փորձի ավելի շատ ձգտել դեպի Պեկին։ Ավելին, դրա շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հայտարարություն ընդունվեց, որում հայկական կողմն ընդգծում է, թե «վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևի և աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին»։ Իհարկե, Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի նման երկրի համար ուղղակի անհրաժեշտություն է, բայց արդյո՞ք Թայվանի հարցն այն թեման է, որի մեջ Հայաստանը պետք է ներքաշվի՝ հաշվի առնելով, որ ամերիկյան կողմը էական ջանքեր է գործադրում Թայվանի անկախությունը և ժողովրդավարական կարգերը պաշտպանելու ուղղությամբ։

Բնականաբար, այսպիսի քայլերից հետո Արևմուտքում կարող են Հայաստանին ընդունել որպես անկայուն ու անվստահելի գործընկեր, որի ղեկավարությունն իրենց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնությունների ձեռք բերումից հետո վազում է Չինաստան՝ այդ երկրի հակաարևմտյան օրակարգը սպասարկելու համար։

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի՝ Արևել յան Ասիա այցելության հաջորդ հանգրվանը Չինաստանի տարածաշրջանային մրցակից համարվող Ճապոնիան էր, որը վայելում է Միացյալ Նահանգների աջակցությունը Պեկինի աճող ամբիցիաները զսպելու հարցում։ Ճիշտ է՝ Հայաստանի և Ճապոնիայի ղեկավարների միջև հանդիպում տեղի ունեցավ, սակայն այդպես էլ որևէ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ չստորագրվեց։ Ճապոնիա այցելության թերևս ամենագլխավոր արդյունքն այն էր, որ Փաշինյանին տպավորել էր այն հանգամանքը, որ այդ երկրում աղբ չկա, ու աղբամանները բացակայում են։ Այնինչ, նա կարող էր ավելի շատ ուշադրություն դարձնել Ճապոնիայի տնտեսական մոդելի ու տեխնոլոգիական զարգացման փորձի վրա, որի շուրջ համագործակցությունն առավել քան օգտակար կլիներ Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային իրողություններին, ապա ՀՀ իշխանությունները որդեգրել են թուրքական ու ադրբեջանական պահանջները հետևողականորեն բավարարելու գործելակերպ, ինչը խոր անվստահություն է առաջ բերում նրանց նկատմամբ Մոսկվայում և Թեհրանում։ Բայց այս պայմաններում Հայաստանի ղեկավարությունը փորձում է պրոռուսական երևալ, դրա շրջանակներում Չինաստանում Փաշինյանը հանդիպում է Պուտինին, հավաստիացնում, որ հակառուսական քայլերի չի գնա։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները ջանքեր են ներդնում Թեհրանին ներկայացնել, որ երբեք հակաիրանական դաշտ չեն մտնի։

Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը միաժամանակ փորձում է բավարարել աշխարհաքաղաքական բոլոր ուժերին, ընդ որում՝ նույնիսկ նրանց հակասությունների դաշտ մուտք գործելու միջոցով, ինչն իրականում ոչ թե բազմավեկտոր քաղաքականություն է, այլ այնպիսի պատկեր է արտացոլում, որ տարածաշրջանում ներգրավված բոլոր ուժերից ոչ մեկը հայկական կողմին չի վստահում։ ՀՀ իշխանությունների որոշումներն ու քայլերը տարերային են ու տատանողական, և կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստանն այսպիսի գործելակերպով չի կարող շահած դուրս գալ։ Նոր աշխարհակարգի ձևավորմանը զուգահեռ Երևանը պետք է կողմնորոշվի, թե որտեղ է իր տեղն ու դիրքը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Bloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Ամենադիտված