Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Մասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ


«Ունենք չկառավարվող գնաճ, որը շահավետ և ձեռնտու է օրվա իշխանություններին». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պտուղ-բանջարեղեն, ծաղիկներ, խմիչք արտահանող տնտեսվարողները կա՛մ օրեր շարունակ մնում են սահմանին, կա՛մ էլ ձեռնունայն, առանց իրենց ապրանքները նպատակակետ հասցնելու վերադառնում են Հայաստան։ Ոմանք սա բնորոշում են որպես Ռուսաստանի վերաբերմունքի դրսևորում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որոշներն էլ ասում են՝ համապատասխան գերատեսչությունները չեն կարողանում աշխատել ռուսական կողմի կառույցների հետ, և արդյունքում նման խնդիրներ են առաջանում։ Տնտեսագետ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն ասում է՝ մենեջմենթի մեջ առաջնորդվում են մենեջերն է մեղավոր կամ դափնիները պատկանում են մենեջերին սկզբունքով։ «Եթե նույնիսկ սա քաղաքական էլեմենտ է պարունակում, ապա դա Հայաստանի մենեջմենթի խնդիրն է։ Հայաստանին ո՞վ է ասում օվկիանոս առանց առագաստի նավակով դուրս գա, և քամին որ ուղղությամբ փչի, այդ ուղղությամբ էլ շարժվի՝ չունենալով հստակ ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, նպատակներ։ Քաղաքական գործոնը կա, բայց ամեն դեպքում մենեջերն է մեղավոր։ Խնդիրները շատ ավելի խորքային են ու տարբեր։ Խնդիրներից մեկը Հայաստանում ներդրված՝ արտադրանքի QR կոդի համակարգի անհամապատասխանությունն է ԵԱՏՄ-ի շուկային։ Այնպիսի QR համակարգ են բերել, որ իդենտիֆիկացման խնդիր են ունենում շուկայում։ Հաջորդը մրցակցային խնդիր է։ Օրինակ՝ խմիչքների պարագայում Վրաստանի հետ ունենք մրցակցային խնդիրներ, Վրաստանն էլ է արտադրում նույն խմիչքները, ինչ Հայաստանը։ Մասնավորապես՝ ռուսական շուկայում ամրապնդվելու և իրենց արտադրանքի վաճառքի քանակն ավելացնելու խնդիր ունեն, դրա համար շատ հաճախ նաև վրացական կողմն է խնդիրներ առաջացնում, դա նորից մեր հայկական մենեջմենթի խնդիրն է։ Մյուսը քաղաքական խնդիրն է։ Այստեղ առաջ է գալիս ստանդարտի անհամապատասխանությունը, որովհետև ուղղակի ինքնանպատակ չեն արգելում կամ որևէ այլ խնդիր, խոչընդոտ ստեղծում։ Հիմքը կա, հայկական կողմը չի պահպանում ստանդարտի պահանջները, նրանք էլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կա՛մ շահարկում են դա, կա՛մ չեն շահարկում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Սա արտաքին ուղղությամբ առկա խնդիրներից առավել ցայտունն է։ Երկրի ներսում առկա խնդիրներից ամենացցունն օր օրի ահագնացող գնաճն է։

Բանջարեղենն ու միրգը շուկա է մուտք գործում բարձր գնով, նույն գնով վաճառվում մինչև սեզոնի փակումը։ Մեր զրուցակցի խոսքով, գնաճի մասով ունենք աղետալի պատկեր, այն է՝ չկառավարվող գնաճ, որը շահավետ և ձեռնտու է օրվա իշխանություններին։ «Խոսքը, մասնավորապես, լայն սպառման ապրանքների մասին է, որոնց պարագայում որքան գնաճը բարձր է, այնքան հավաքագրվող հարկերն ավելի շատ են։ Ինչո՞վ է դա իրենց ձեռնտու։ Բյուջեի կատարման խնդիր ունեն։ Տարեսկզբից անընդհատ բարձրաձայնում ենք, որ մոտավորապես 400 միլիարդի հավաքագրման խնդիր են ունենալու։ Իրենց, այսպես ասած, նպատակն իրագործելու համար մի քիչ գնաճից «կտանեն», մի քիչ հարկային տեռորից «կտանեն», կհավաքագրեն, կփորձեն մեղմել 400 միլիարդի բացը։ Հասարակությունը մի քիչ կբողոքի թանկացումներից, որոշ ժամանակ հետո կադապտացվի. այդ տրամաբանությունով են առաջնորդվում և որևէ բան չեն կառավարում։ Ամենածանր գնաճին ականատես ենք լինելու փոխարժեքի փոփոխության դեպքում։ Ունենք դոլարի և եվրոյի արհեստական արժեք։ Իրական տնտեսավարության, ռազմավարական պլանի մշակման դեպքում դրամը պետք է շատ ավելի թուլանա։ Դա անխուսափելիորեն հանգեցնելու է նոր գնաճի։ Բիզնեսը մի հետաքրքիր հատկություն ունի. փոխարժեքի նվազման պարագայում սակագների նվազում կա՛մ չի անում, կա՛մ շատ չնչին է իրականացնում, բայց բարձրացման պարագայում, միանշանակ, նվազագույն համարժեք չափով արձագանքում է, նվազագույն իքս չափով բարձրացնում է։ Այսինքն, այս պահի դրությամբ ունենք ոչ միայն անկառավարելի գնաճ, այլ նաև ունենք հետագայում շեշտակի գնաճի մեծ ռիսկեր, որի սերմերը կառավարությունը հենց հիմա ցանում է»,-նշում է նա։

Արտահանման ոլորտում առկա անհաշվելի խնդիրներ, անկառավարելի գնաճ, սրան գումարվում է նաև գյուղատնտեսության ոլորտի անմխիթար վիճակը։ Կառավարությունը մեկը մյուսի հետևից տարաբնույթ ծրագրեր է իրականացնում այս ոլորտում, բայց անգամ պաշտոնական ցուցանիշներն են վկայում, որ ոլորտը, մեղմ ասած, լավ վիճակում չէ։ Տնտեսագետի խոսքով ևս, անցնող ամիսների ընթացքում գյուղոլորտում դրական փոփոխություններ չեն արձանագրվել։ «Ոլորտում անցնող ամիսների որոշակի աճը եղել է Իրանից ներմուծման և վերաարտահանման հաշվին։ Իրանը սահմանափակումների տակ է գտնվում, իրանական արտադրանքը համաշխարհային շուկայում հայտնվելու խնդիր ունի, և շատ են դեպքերը, երբ հայկական ծագման սերտիֆիկատով են արտահանումներն իրականացվում։ Գյուղատնտեսության ոլորտում նորմալ ծրագրեր չկան, չեմ ասում՝ լավ, խթանիչ, ընդամենն ասում եմ՝ նորմալ ծրագրեր չկան ու չեն էլ եղել, որքան էլ հակառակը պնդեն։ Խաղողագործության ոլորտում վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագիր ներդրեցին, տրամադրում էին գործարաններին և ոչ թե խաղող արտադրողներին, ամբողջությամբ համակարգը ձախողեցին, որևէ կերպ խաղողագործությունը չխթանեցին, ավելին՝ նույնիսկ խաղող մշակողները չէին կարողանում վարկերի մայր գումարները փակել, այդպիսի խնդիրների առաջ էին կանգնած։ Անասնաբուծության ոլորտում կիրառեցին «խելացի անասնագոմեր» և այդպիսի մի քանի ծրագրեր, որոնց գումարի տրամադրման վերադարձելիությունն այնքան ոչ խելամիտ էին իրականացրել, որ որևէ մեկը չօգտվեց ծրագրերից։ Ջերմոցաշինության ծրագրեր իրականացրեցին, գյուղացիները չկարողացան օգտվել, օգտվեցին որոշ խոշոր ֆերմերներ։ Այնպես որ, իրենց իրականացրած գյուղատնտեսական ծրագրերը ոչ այլ ինչ են, քան պետական բյուջեի միջոցների վատնումներ։ Ուրիշ ձև չենք կարող դրանք բնութագրել»,-հավելում է մեր զրուցակիցը։

Եվ կարծես մեր տնտեսությունը փրկողը, այն ոտքի կանգնեցնողը պետք է դառնա Հայաստանով անցնող «Թրամփի ուղին»։ Կառավարության անդամները և Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ են խոսել այս ճանապարհից իրենց տնտեսական սպասելիքների մասին։ «Երբևէ չի կարելի վարձակալության վճարներից լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել։ Ճանապարհի գործարկման պարագայում, որը դեռևս ավելի շատ անորոշություններ ունի, քան որոշակիություններ, մենք, շատ մեղմ բնութագրումով, վարձավճար ստացողի դերում ենք լինելու, ուրիշ ոչ մի բան։ Այդ ճանապարհը ավելի շատ տնտեսական պոտենցիալ ստեղծում է Թուրքիայի համար, մոտավորապես՝ Թուրքիայի տնտեսությունը կրկնապատկելու առումով, և Ադրբեջանի համար։ Հաստատ պարզ է մեկ բան՝ մեր թշնամիների կամ հակառակորդների տնտեսությունն այն հաստատ զարգացնելու է, իսկ մեր տնտեսության մասով, եթե ունենա դրական ազդեցություն, ապա այն լինելու է շատ չնչին։ Սա արդեն իսկ նշանակում է, որ այդ ճանապարհի գործարկումը Հայաստանի համար տնտեսապես արդյունավետ չէ, որովհետև եթե նախադրյալ ես ստեղծում քո հակառակորդի տնտեսությունը շատ ավելի արագ զարգացնելու համար, քան քոնը, բնականաբար, դա շեշտակիորեն և միանգամից ազդեցություն է թողնելու քո արդյունաբերության վրա։ Այսինքն՝ մոռանում ենք Հայաստանում գյուղատնտեսության, արդյունաբերության մասին և միայն սպասարկու բիզնեսի կառուցմամբ ենք զբաղվում։ Դրանք կլինեն ակումբներ, ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և այսպիսի նմանատիպ գործունեության տեսակներ։ Եվ, իհարկե, այս հարցում առաջնայինն անվտանգային գործոնն է»,-եզրափակում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԸնտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացելՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջներըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՄալխաս Ամոյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշՖիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելԻնչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Ապրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրևԻմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը
Ամենադիտված