Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Սոցիալական լարվածության աճի և ապագայի նկատմամբ անվստահության խորացման պատկերը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի վարկավորման ոլորտում վերջին տարիներին արձանագրված զարգացումները վկայում են ոչ միայն ոլորտի ակտիվացման, այլև նրա առջև ծառացած խորքային մարտահրավերների մասին, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ ինչպես ֆինանսական համակարգի կայունության, այնպես էլ տնտեսության երկարաժամկետ զարգացման և հասարակության սոցիալական իրավիճակի վրա։ Վարկավորման արագ աճի, սպառողական տրամաբանության գերակայության, կորպորատիվ և մանրածախ վարկավորման ընդլայնմանը զուգահեռ, վարկային ռիսկերի կուտակման ու բնակչության վարկային բեռի ավելացման համադրությունը ձևավորում է բարդ, բազմաշերտ և որոշ դեպքերում՝ վտանգներով հագեցած իրավիճակ։

Վերջին տվյալները հստակ արձանագրում են, որ սպառողական վարկավորման ոլորտում արձանագրվել է 29 % աճ, ինչն ինքնին ռեկորդային է և վկայում է քաղաքացիների վարկային ակտիվության մասին, որը շատ դեպքերում թելադրված է սուղ անհրաժեշտությունից։ Մյուս կողմից՝ բավական մտահոգիչ է ժամկետանց վարկերի ծավալուն աճը, որն ընդամենը մեկ տարվա մեջ 6 %-ից հասել է 39 %-ի։ Այս փոփոխությունը չի կարող դիտվել զուտ որպես վիճակագրական տատանում. այն արտացոլում է տնտեսության ընդհանուր առողջության, վարկառուների վճարունակության, իսկ առավել լայն իմաստով՝ սոցիալական անվտանգության համակարգի խոցելիության խորքային խնդիրները։

Բարձր ռիսկային ու անհուսալի վարկերի կտրուկ ավելացումը նշանակում է, որ մի կողմից բանկային համակարգը, բնականաբար, փորձելով պահպանել շահութաբերությունը և շուկայական դինամիկան, ակտիվորեն ընդլայնում է վարկային պորտֆելը, մյուս կողմից՝ լուրջ ռիսկեր է կուտակում, որոնք ապագայում կարող են սպառնալ համակարգի կայունությանը։ Մյուս կողմից՝ պետք է նշել, որ թունավոր վարկերի դուրսգրման բացասական ազդեցությունը բանկերին հաջողվել է որոշ չափով չեզոքացնել՝ տնտեսության վարկավորման երկնիշ աճի շնորհիվ։ Տնտեսության վարկավորման տեմպերը 21 %-ից հասել են 28 %-ի, ինչը պայմանավորված է միաժամանակ մի քանի ոլորտներում ներդրումների ակտիվացմամբ։ Առավելապես աչքի են ընկնում արդյունաբերության (2 %-ից մինչև 29 %), ինչպես նաև այլ ոլորտներում գրանցված կտրուկ աճերը՝ շինարարություն (30 %-ից մինչև 34 %), հանրային սնունդ և ծառայություններ (14 %-ից մինչև 23 %), գումարած՝ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորման դինամիկայի բարելավումը (4 % անկումից մինչև 22 % աճ)։

Այս միտումները կարող են դիտվել որպես տնտեսության վերականգնման և զարգացող հատվածների վրա շեշտադրության արդյունք, սակայն հարկ է նկատել, որ նման աճի հիմքում հաճախ ընկած է ոչ թե ներքին կուտակված ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, այլ արտաքին ֆինանսավորման ներգրավումը, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է բարդություններ ստեղծել՝ կապված արտաքին պարտքի սպասարկման և ֆինանսական կայունության հետ։

Միևնույն ժամանակ, առևտրի ոլորտում արձանագրվել է վարկավորման աճի արգելակում՝ 17 %-ից մինչև 13 %, իսկ ագրոհատվածում՝ 28 %-ից մինչև 8 % աննախադեպ նվազում։ Այս ցուցանիշները վկայում են, որ որոշ ավանդական ճյուղեր, որոնց վրա հենվում է Հայաստանի տնտեսության զգալի մասը, զրկվել են վարկային բավարար աջակցությունից, ինչը կարող է ազդել ոչ միայն այդ ոլորտների աճի տեմպերի, այլև կայունության վրա։

Փոքր և միջին բիզնեսի վարկավորման տարեկան աճը 9 %-ից հասել է 15 %-ի, ինչը լավ ցուցանիշ է, բայց դեռևս մնում է զգալիորեն ցածր՝ համեմատած երեք տարի առաջվա 31 %-ի հետ։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ վարկային ակտիվացումը հիմնականում կենտրոնացված է խոշոր կորպորատիվ և սպառողական հատվածներում, իսկ ՓՄՁ-ները շարունակում են բախվել ֆինանսավորման հասանելիության սահմանափակումներին, ինչը կարող է երկարաժամկետում ազդել տնտեսական դիվերսիֆիկացիայի և մրցունակության վրա։

Վարկավորման կառուցվածքը շարունակում է փոխվել՝ արձանագրելով մանրածախ հատվածի կայուն աճ (44 % պորտֆելի) և կորպորատիվ վարկերի բարձր մասնաբաժին (52 %)։ Միջբանկային վարկերի/ավանդների դինամիկան՝ 6% աճից մինչև 27% անկում, ցույց է տալիս, որ համակարգն ավելի քիչ է ապավինում միմյանց փոխառություններին, ինչը կարող է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ. մի կողմից՝ նվազում է համակարգային ռիսկի տարածման հավանականությունը, մյուս կողմից՝ բանկերի միջև կապիտալի հոսքերի սահմանափակումը կարող է որոշակի լարվածություն առաջացնել։

Հաջողվել է պահպանել վարկային պորտֆելի երկնիշ աճը՝ 20 %-ից մինչև 25 %, 2025 թվականի հուլիսին հասնելով 19,6 մլրդ դոլարի մակարդակի։ Եկամուտների աճի տեմպերն այս ֆոնին նույնպես պահպանել են բարձր ցուցանիշ՝ 23 %-ից մինչև 27 %, ինչը թույլ է տվել, որ 2025 թվականի առաջին կիսամյակում վարկային եկամուտները գերազանցեն 1 մլրդ դոլարը, իսկ զուտ շահույթը պահպանվի 522 մլն դոլարի մակարդակում։

Սակայն, չնայած այս թվաբանական հաջողություններին, աճող թունավոր վարկերը և դրանց դուրսգրման անհրաժեշտությունը հանգեցրել են զուտ շահույթի աճի տեմպի դանդաղման՝ 21 %-ից մինչև 17 %։ Սա արդեն իսկ հուշում է, որ բանկային համակարգի շահութաբերությունը ապագայում կարող է հայտնվել ավելի մեծ ճնշման տակ, եթե ժամկետանց ու անհուսալի վարկերի կուտակման տեմպը չկասեցվի։

Վարկավորման նման առաջխաղացումը հնարավոր է դարձել միջազգային ծրագրերով ներգրավվող միջոցների հաշվին, ինչը, սակայն, ենթադրում է արտաքին ռեսուրսների նկատմամբ աճող կախվածության ռիսկ։ Եթե արտաքին ֆինանսավորման պայմանները վատթարանան կամ փոխվի գլոբալ տնտեսական միջավայրը (օրինակ՝ տոկոսադրույքների աճի, արժութային տատանումների, աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով), ապա բանկային համակարգը կարող է կանգնել լիկվիդայնության և վճարունակության լուրջ խնդիրների առաջ։

Վարկավորման ակտիվացման առավել վտանգավոր կողմերից է բնակչության վարկային բեռի կտրուկ աճը։ Վերջին տարիներին վարկերը դարձել են քաղաքացիների համար ոչ թե զարգացման, այլ գոյատևման միջոց։ Եկամուտների աճի դանդաղումը, աշխատատեղերի սահմանափակ հնարավորությունները և սոցիալական ապահովության համակարգի թերզարգացած վիճակը ստիպել են մարդկանց դիմել վարկերին՝ հաճախ բարձր տոկոսադրույքներով։ Վարկերի գնաճը, գնողունակության անկումը և այլընտրանքների բացակայությունը հանգեցրել են նրան, որ այսօր Հայաստանում գրեթե անհնար է գտնել ընտանիք, որն առնվազն մեկ կամ մի քանի վարկային պարտավորություն չունենա։ Այս իրավիճակը ոչ միայն չի վկայում բարեկեցության մասին, այլ հակառակը՝ արտացոլում է սոցիալական լարվածության աճի և ապագայի նկատմամբ անվստահության խորացման պատկերը։ Վարկային բեռի աճն ուղեկցվում է քաղաքացիների վճարունակության անկայունությամբ, ինչը հատկապես վտանգավոր է ժամկետանց և անհուսալի վարկերի մասշտաբային կուտակման պայմաններում։ Քանի որ եկամուտների աճի տեմպը դանդաղում է, իսկ վարկային պարտավորությունները շարունակաբար ավելանում են, բազմաթիվ ընտանիքների համար առաջիկայում կարող են ստեղծվել լուրջ սոցիալական խնդիրներ՝ սկսած վճարունակության կորստից մինչև անշարժ գույքի առգրավում, բնակարանազրկում և կյանքի որակի զգալի անկում։

Հատկապես մտահոգիչ է, որ Կենտրոնական բանկը չի կարողանում վարել իրավիճակին համարժեք ճկուն դրամավարկային քաղաքականություն։ Ու այս պարագայում վարկային քաղաքականության հիմնական բեռը մնում է բանկերի վրա, որոնք շահութաբերության ապահովման համար հաճախ գերադասում են կարճաժամկետ շահույթը երկարաժամկետ կայունությունից։ Իսկ պետական պարտքի աճը լրացուցիչ բեռ է դնում հասարակ հարկատուի վրա, քանի որ տարեցտարի պետական պարտքի սպասարկումն ու նոր պարտավորությունների ստանձնումը հանգեցնում են հարկային ճնշման ավելացման, սոցիալական ծրագրերի կրճատման և տնտեսական աճի դանդաղման։

Հայաստանի վարկային ոլորտի ներկա իրավիճակը, իր թվային հաջողություններով հանդերձ, պարունակում է բազմաթիվ ռիսկեր, որոնք, եթե չկառավարվեն արդյունավետ քաղաքական գործիքներով, կարող են վերաճել համակարգային խնդիրների։ Անհրաժեշտ է ոչ միայն շարունակել վարկավորման դիվերսիֆիկացիան ու ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը, այլև կենտրոնանալ վարկային ռիսկերի կառավարման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման և սոցիալական ապահովության համակարգի զարգացման վրա։ Ըստ այդմ, հարկավոր է մշակել համապատասխան ռազմավարություն ու այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ վարկերը դառնան ոչ թե գոյատևման, այլ զարգացման և բարեկեցության գործիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում
Ամենադիտված