Ծոցի երկրները ճնշnւմ են գործադրում ԱՄՆ-ի վրա՝ Իրանին վերջնականապես չեզnքացնելու համար, քանի որ Հորմուզի ճգնաժամը խորանում է Մենք խնդրել ենք հետաձգել Չինաստան այցը մոտ մեկ ամսով. Թրամփ Թուրքիան պատրաստ է ապահովել Ուկրաինայի հարցով բանակցությունների անվտանգությnւնը ամենաբարձր մակարդակով. Թուրքիայի նախագահի աշխատակազմ Գնացել էինք հաղթանակի հետևից․ հունահռոմեական ոճի Հայաստանի Մ-23 հավաքականը վերադարձել է (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Հույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Էսմայիլ Բաղայի Ես հավատում եմ, որ ինձ բաժին կհասնի Կուբան գրավելnւ պատիվը. Թրամփ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ


Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համար

Վերլուծություն

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որը ներկայացվում է որպես խաղաղության ձեռքբերում, ըստ քաղաքական գործիչների և փորձագետների, իրականում պարունակում է վտանգավոր կետեր․ բացակայող սահմանային քարտեզը, պաշտպանական հնարավորությունների սահմանափակումը և «անջատողականության» ու «ծայրահեղականության» աղոտ ձևակերպումները կարող են դառնալ նոր տարածքային պահանջների, իրավական ճնշումների և անվտանգային սպառնալիքների հիմք՝ Հայաստանի և Արցախի համար։

Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են մանիպուլացնել հանրությանը՝ Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների համաձայնագիրը դիվանագիտական լուրջ ձեռքբերում ներկայացնելով, մինչդեռ այն ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, նախաստորագրված տեքստում բազմաթիվ ականներ կան։ Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։ Ըստ Սուրենյանցի, 1-ին և 6-րդ հոդվածներով նշվում է փոխադարձ ճանաչման հռչակման մասին, բայց սահմանազատումը թողնված է ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։ «Հոդված 7 – արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը արդեն ունի», - նշում է քաղաքագետը՝ հավելելով, թե համաձայնագրի ևս երկու հոդվածներ՝ 8-րդն ու 9-րդը՝ «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունը Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին: «Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար»,- ընդգծել է Սուրենյանցը։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն էլ կարծում է, թե Վաշինգտոնում ստորագրված խայտառակ գործարքը, դրան նախորդած և հաջորդած իշխանական քարոզչամեքենայի աղմուկը գալիս են ապացուցելու, որ մեր երկրում իշխանությունը հայտնվել է գործակալական ցանցի ձեռքում, որը մաս մաս հանձնում է այն օտարներին, դիմացն ընդամենը «խաղաղության խոստումներ» ստանալով, և այդ խոստումներով իրենց դեռ միամտաբար հավատացող, թեև օր օրի պակասող քաղաքացիներին կերակրելով։ «Մեզ այլ բան չի մնում, քան հետևողական պայքարել այս գործակալակույտը իշխանությունից հեռացնելու համար»,- շեշտել է Չալաբյանը։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը վստահ է, որ վաշինգտոնյան հռչակագիրը և դրա շրջանակում ստորագրված փաստաթղթերը ակնհայտորեն չեն կարող կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղություն ապահովել, որովհետև դա Արցախի ժողովրդի իրավունքների ու արյան հաշվին է, և բացի դրանից, նույն Ադրբեջանը, որը միջազգային բազմաթիվ հանցագործություններ կատարած կողմ է, որևէ ձևով կաշկանդված չի զգում իրեն։ «Մի կողմից խաղաղությունը համապարփակ ու ներառական չէ, չի ներառում հակամարտության բոլոր հիմնական հարցերը ու չի կարգավորում, երկրորդը՝ այս հռչակագիրը չի վերացնում հակամարտության հիմնական պատճառները, այդ թվում, օրինակ՝ հայատյացության համակարգը Ադրբեջանում», - նշել է Բեգլարյանը։ Խոսելով ռիսկերի մասին, նա ընդգծել է, որ դրանք հիմնականում կապված են արցախցիների իրավունքների և արդարության հետ․ «Սա բերելու է նրան, որ նախ հայ ժողովուրդը չի հանդուրժելու այս իրավիճակը, երկրորդը՝ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը սա համարելու են որպես այսպես ասած, հաղթանակ կամ խրախուսանք իրենց համար և շարունակելու են նոր հանցագործություններ ու ոտնձգություններ անել հայերի ու Հայաստանի հանդեպ։ Դրա համար պետք է, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան խաղաղությունը լինի, որպեսզի ադրբեջանական կողմն էլ հասկանա, որ սկզբունքները պահպանվում են և իրենք նոր հանցագործությունների չեն կարող գնալ»։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ նշում է, թե այն, ինչ Հայաստանի իշխանությունները հորթային հրճվանքով փորձում են ներկայացնել որպես հաստատված խաղաղություն, ընդամենը Հայաստանի համաձայնությունն է Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակված պատրաստակամությունը նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը, ինչը, սակայն, միևնույն է դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից։ «Գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, որը, թեկուզ վատ և նվաստացուցիչ պայմաններով, վերջնական խաղաղություն կհաստատեր, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ դեռ չի երևում»,- նշել է Զուրաբյանը։

Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը, որքան էլ այն փորձ է արվում ներկայացնել որպես խաղաղության սկիզբ, իրականում ավելի շատ հիշեցնում է Հայաստանի համար բացված նոր վտանգների ճանապարհային քարտեզ։ Քարտեզների, հստակ սահմանների և իրական անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև միակողմանի սահմանափակումները, Ադրբեջանի համար հստակ առավելություններ և խթան են ստեղծում՝ շարունակելու իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այս պայմաններում խաղաղության մասին խոստումները մնում են ոչ թե երաշխավորված քաղաքական փաստ, այլ քաղաքական մանիպուլյացիա՝ ներքին լսարանի համար, որի հետևանքները կարող են անդառնալի լինել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։

Ծոցի երկրները ճնշnւմ են գործադրում ԱՄՆ-ի վրա՝ Իրանին վերջնականապես չեզnքացնելու համար, քանի որ Հորմուզի ճգնաժամը խորանում է ԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին Մենք խնդրել ենք հետաձգել Չինաստան այցը մոտ մեկ ամսով. Թրամփ TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Թուրքիան պատրաստ է ապահովել Ուկրաինայի հարցով բանակցությունների անվտանգությnւնը ամենաբարձր մակարդակով. Թուրքիայի նախագահի աշխատակազմ Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Գնացել էինք հաղթանակի հետևից․ հունահռոմեական ոճի Հայաստանի Մ-23 հավաքականը վերադարձել է (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Հույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Էսմայիլ Բաղայի Ես հավատում եմ, որ ինձ բաժին կհասնի Կուբան գրավելnւ պատիվը. Թրամփ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններՄարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ ԱՄՆ-ը և Իսրայելը լավ դաս ստացան՝ hարձակվելով Իրանի վրա. Արաղչի Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութ
Ամենադիտված