Սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը ԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը Իրանական լցանավը բանակի աջակցությամբ մտել է երկրի տարածքային ջրեր ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նոր խորհրդանիշ ենք առաջարկում՝ «կանդալներ», քանի որ ՀՀ-ն «կանդալների» մեջ է. Արմեն Աշոտյան Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Ծանրամարտի ԵԱ․ այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են երեք ավտոմեքենա


Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքում

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանը պատրաստվում է ամենասիրելի ըմպելիքներից մեկին նվիրված փառատոնին։ Արդեն չորրորդ տարին մայրաքաղաքի սրտում՝ Զաքյան փողոցում, կանցկացվի «Գարեջրի օրեր» կոչվող եռօրյա միջոցառումը, որը տեղի կունենա օգոստոսի 22-ին, 23-ին և 24-ին։ Փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «էվենտՏուրա» ընկերության ջանքերով։ 

Կազմակերպիչների խոսքով՝ այս միջոցառումը նպաստում է ոչ միայն հայկական գարեջրի հանրահռչակմանը, այլև գյուղատնտեսության զարգացմանն ու զբոսաշրջիկների հոսքին։ 

«Ես, որպես 18 տարի տարբեր փառատոնների կազմակերպիչ, կարող եմ ասել, որ դրանց շնորհիվ է զարգանում իրադարձային տուրիզմը։ Այս միջոցառումն արդեն 4 տարի է, ինչ անցկացվում է ու հայտնի է՝ որպես Գարեջրի փառատոն, և հույս ունենք, որ այն կշարունակի լինել սիրված՝ զբոսաշրջիկների և մեր հանրության կողմից։ Հիմա Հայաստանում շատ են փառատոնները, և դա ողջունելի է, քանի որ իրադարձային տուրիզմի ճյուղը պետք է զարգանա։ Գարեջրի փառատոնն ունի մեծ պոտենցիալ, որովհետև մենք ունենք պատմություն, որը կարելի է շատ լավ շահարկել, ներկայացնել՝ Հայաստան բերելով հենց այս ըմպելիքի սիրահարներին»,-այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսին, նշեց «էվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը։

«էվենտՏուրա» ընկերության փոխտնօրեն Լիլիթ Ծառուկյանի խոսքով՝ փառատոնը ևս մեկ առիթ է Հայաստանը՝ որպես գարեջրագործության հնագույն երկիր ներկայացնելու համար։ 

«Փառատոնը տեղի է ունենալու Զաքյան-Խորենացի, Զաքյան-Լուսավորիչ խաչմերուկների հատվածում՝ օգոստոսի 22-ին, 23-ին և 24-ին, ժամը 16:00-ից մինչև 22:30-ը։ Միջոցառման նպատակը իրադարձային զբոսաշրջության զարգացումն է և Հայաստանը՝ որպես գարեջրագործության ամենահին երկրներից մեկը ներկայացնելը։ Դեռևս մ․թ․ա․ 5-րդ դարում, երբ Քսենոֆոնն այցելել է Հայաստան, նա իր աշխատության մեջ նշել է, որ հայերը պատրաստում էին խմիչք և այն պահում էին խառնարաններում, և այդ խմիչքը պատրաստվում էր գարուց։ Սա վկայում է այն մասին, որ այդ խմիչքը հենց գարեջուրն է եղել, և մենք կարող ենք այս պատմությունը վերցնելով ասել, որ, այո, մենք գարեջուր արտադրող ամենահին երկրներից ենք»,-շեշտում է նա։  Լիլիթ Ծառուկյանի խոսքով՝ 2024 թ-ին փառատոնին մասնակցել են 14 գարեջուր արտադրող ընկերություններ, իսկ այս տարի լինելու են ավելի քան 25 ընկերություններ։ «Հատկանշական է, որ արտադրողները Հայաստանի տարբեր մարզերից են՝ Սյունիք, Գեղարքունիք, Կոտայք․․․ Հիմնականում հայկական գարեջուր արտադտող ընկերություններ են մասնակցում, բայց կունենանք նաև 2-3 ներմուծող ընկերություններ»։

Փառատոնի գոտին բաժանված կլինի մի քանի մասերի՝ գարեջուր արտադրողների, սնունդ ներկայացնողների տաղավարներից մինչև խաղային հատված։ Կանցկացվի նաև մրցույթ և խաղարկություն՝ յուրաքանչյուր օր՝ 22:00-ին։ 

«Հայաստանում ունենք գրեթե 30 գարեջուր արտադրողներ․ եթե նախորդ տարիներին փոքր արտադրողները չէին մասնակցում փառատոնին՝ պատճառաբանելով, որ իրենց արտադրանքը չի բավականացնի 3 օրերի այցելուների համար, ապա այս տարի այդպիսի մի քանի ընկերություններ այնքան են մեծացրել իրենց արտադրանքի ծավալը, որ արդեն մասնակցում են փառատոնին և պատրաստ են սպասարկել այցելուներին»,-ուրախությամբ ընդգծեց Լիլիթ Ծառուկյանը։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և վարչության ներկայացուցիչ Դիանա Կարապետյանը՝ ամփոփելով փառատոնային արդյունքները, հավելեց․

«Մենք ձգտում ենք, որ մեզ մոտ ամբողջ տարին փառատոնաշատ լինի՝ ձմեռային զբոսաշրջությանն աջակցող փառատոններից մինչև աշուն, որպեսզի տարին իրադարձային զբոսաշրջությամբ լի լինի և ցանկացած զբոսաշրջիկ կարողանա իրեն հարմար միջոցառում գտնել՝ սպորտայինից մինչև մշակութային»։ 

Ըստ նրա՝ 2025 թ-ի հուլիսին Հայաստան են եկել 263592 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա համեմատ 10,9 տոկոսով ավել է։ Նա նշեց, որ ակտիվ են եղել նաև մայիս և հունիս ամիսները։ 

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներՇնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ Ծառուկյան15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանՋրանջատում Լոռու մարզումՆԳՆ կիբեռոստիկանությունը՝ DDoS հարձակումների մասինՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանՄաշկային գոյացուցյուններ. ի՞նչ են նշանակում, ե՞րբ պետք է դիմել բժշկիՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՄալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն էՄենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանԿայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԿայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԿոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըՍամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար ՄելոյանՄարիաննա Ղահրամանյանը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակըԺամանակն է, որ մեր ազգի ուժեղ զավակները չլինեն կալանքի տակ՝ 2 ընկերների ջանքերով. Նարեկ ԿարապետյանՄաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. ԱռաքելյանԱռեղծվածային դեպք, Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է մաhացած օտարերկրացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումըԲաքվի մետրոյում միջադեպի հետևանքով վիրավորներ կանՋերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևները կշարունակվեն Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում ապրիլի 22-ինՍպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրա«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին․ Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն Վելիցյան500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունիցԻրանական լցանավը բանակի աջակցությամբ մտել է երկրի տարածքային ջրեր ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նոր խորհրդանիշ ենք առաջարկում՝ «կանդալներ», քանի որ ՀՀ-ն «կանդալների» մեջ է. Արմեն Աշոտյան Զինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված