Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից 67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել


Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին

Վերլուծություն

ԱՄՆ նախագահ Թրամփի մասնակցությամբ ստորագրված համաձայնագիրը, անկախ ամեն ինչից և Հայաստանի համար բացասական այլ զարգացումներից, ևս երկու առումով չափազանց խնդրահարույց է, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի արձագանքի վերաբերյալ։ Զուր չէ, որ արևմտյան մամուլն այժմ էյֆորիկ տրամադրությունների մեջ է, հայտարարում են, թե Արևմուտքին հաջողվել է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Գերմանական «Դոյչե Վելլե» պարբերականն, օրինակ, հատուկ ընդգծում է, որ Ռուսաստանին դուրս են մղել Թրամփն ու Էրդողանը։

«Ալեքսանդր I-ի և Նիկոլայ I-ի ժամանակներից եկող՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի բացառիկ ազդեցության ավարտ։ Ահա թե ինչ է նշանակում ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը։ Բաքուն և Երևանը պայմանավորվածությունների հիմնական պարամետրերը համաձայնեցրել են առանց Մոսկվայի մասնակցության, փոխարենը՝ ամերիկյան վարչակազմի ակտիվ միջնորդությամբ և Թուրքիայի աջակցությամբ։ Դեռևս հինգ-յոթ տարի առաջ նման բան անհնար էր պատկերացնել», - գրել է գերմանական պարբերականը։

Իսկ որ Ռուսաստանն ու հատկապես Իրանը չափազանց կոշտ են արձագանքելու, որևէ մեկը կասկած չունի։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել և հիշեցրել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ։

Ռուսաստանից առայժմ զուսպ, բայց և սպառնալից են արձագանքում, սպառնալիքների լեզվով վերջին երկու օրերին խոսում էին նաև Իրանից, ընդհուպ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին էր կոշտ զգուշացումներ արել Հայաստանին և Միացյալ Նահանգներին։

Թեպետ երեկ Իրանի արտգործնախարար Աբասարախչին հայտարարել է, թե միջանցքի թեման մի կողմ է դրվել և խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհին, որը կանցնի Հայաստանի տարածքով, այդ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո։

Այդուհանդերձ, ըստ Իրանի ԱԳՆ-ի, ցանկացած օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում կարող է բացասաբար ազդել խաղաղության և կայունության վրա, իսկ ամերիկյան ընկերության ներկայությունը մտահոգիչ է։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, թե սա այն միջանցքը չէ, ինչ լրատվամիջոցներում չափազանցված է։ Ըստ Փեզեշքիանի՝ Իրանի պահանջները բավարարված են, միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ այդ ճանապարհը պատրաստում են կառուցել հայկական և ամերիկյան ընկերությունները։

Համենայնդեպս, Փեզեշքիանը, որ առաջիկա շաբաթներին ժամանելու է Հայաստան, տեղեկացրել է, որ առաջիկայում Թեհրան է մեկնելու Հայաստանի փոխարտգործնախարարը, տեղում հենց Իրանին է հայտնելու հայկական կողմի դիտարկումները և փորձելու է հանգստացնել։

Էմիլիա Հարությունյան

Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ
Ամենադիտված