Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Լեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը 2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք


Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զուտ ինֆորմացիոն հոսքի տրամաբանությամբ, կարծես, այս հրապարակման տեղում պիտի լիներ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի մասին որևէ անդրադարձ: Թեկուզ՝ թքող-մրող, կարևոր չէ: Բայց, անկեղծ ասած, որևէ իմաստ չենք տեսնում նախընտրական քարոզչության «կիսապաշտոնական» մեկնարկին անդրադառնալ, առավել ևս, որ ինչպես մի օգտատեր էր նկատել, Փաշինյանը չեղած տեղից նորից «քարից PR» է քամում:

Մեզ երեկ շատ ավելի մտահոգեց այն հաղորդագրությունը, որ գլխավոր դատախազությունը, կոպիտ ասած, ուզում է վերցնել Արցախի ներկայացուցչության շենքը: ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Սա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է վերացնել այն մի օղակն էլ, որն ինչ-որ ձևով հիշեցնում է Արցախը, որտեղ բարձրացված է Արցախի պետական դրոշը, որը կարող է լինել արցախցիների համախմբման յուրատեսակ օղակ: Այս իշխանության մոտեցումն ու հավատամքն է դա. Արցախի հետ կապված ամեն ինչ պետք է ջնջվի, մոռացության մատնվի, վերացվի, ոչ մեկը Արցախ բառը նույնիսկ չպիտի ասի, իսկ ասողների գլխին կիջնի փաշինյանական ռեժիմի «յուղած չաքուջը»:

Հընթացս տուրք տանք գայթակղությանն ու մի թեթև «անդրադառնանք» երեկվա ասուլիսին զուտ այն կտրվածքով, որ Փաշինյանը էլի խոստովանեց, որ, այո, հենց ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս (պարզվում է՝ հանրության մեջ կան մարդիկ, որ դեռ կասկածում են, որ հենց ինքն է հանձնել): Հա, դեռ մի հատ էլ ափսոսանք հայտնեց, որ ավելի վաղ չի արել: Արցախի ներկայացուցչության շենքը խլելու մասին էլ մի երկու բան ասաց: Մասնավորապես, թե՝ դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանին. «Ես չեմ էլ ուզում սեթևեթել, ուղիղ ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանում 2-րդ պետություն լինի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի»:

Գիտեք, կան հայտարարություններ, որ այն աստիճանի «ինքնախոստովանական ցուցմունք են» ու այն կարգի բնութագրական են, որ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք էլ չի զգացվում: Փաշինյանի ու ՔՊ-ի համար Արցախի մշտական ներկայացուցչությունը գույք է: Ընդամե՞նը: Այսինքն, զարմանալու բան էլ չկա, մարդիկ հանձնել են Արցախը, մոռացության են տալիս այն, ու ինչ-որ տեղ զեկուցելու նոր բան է պետք՝ Արցախի Հանրապետության հետ առնչվող մի օղակ էլ կտրեցին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր 2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան ԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանՈւկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ
Ամենադիտված