Ծոցի երկրները ճնշnւմ են գործադրում ԱՄՆ-ի վրա՝ Իրանին վերջնականապես չեզnքացնելու համար, քանի որ Հորմուզի ճգնաժամը խորանում է Մենք խնդրել ենք հետաձգել Չինաստան այցը մոտ մեկ ամսով. Թրամփ Թուրքիան պատրաստ է ապահովել Ուկրաինայի հարցով բանակցությունների անվտանգությnւնը ամենաբարձր մակարդակով. Թուրքիայի նախագահի աշխատակազմ Գնացել էինք հաղթանակի հետևից․ հունահռոմեական ոճի Հայաստանի Մ-23 հավաքականը վերադարձել է (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Հույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Էսմայիլ Բաղայի Ես հավատում եմ, որ ինձ բաժին կհասնի Կուբան գրավելnւ պատիվը. Թրամփ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ


Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն:

Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է երիտասարդական կենտրոնի գործունեությանը, զրուցել այնտեղ հաճախող դպրոցականների և երիտասարդների հետ։ Կենտրոնն այս պահին ունի ավելի քան 50 շահառու Ախուրյանից և շրջակա բնակավայրերից։ Մասնակիցներն ակտիվորեն ներգրավված են կրթական, մշակութային ու մասնակցային տարբեր նախաձեռնություններում՝ ցուցաբերելով մեծ հետաքրքրություն առաջարկվող ծրագրերի նկատմամբ և ներկայացնելով իրենց գաղափարները։ Նրանք նախարարին պատմել են նախընտրելի զբաղվածության ձևերի ու քննարկումների մասին՝ ընդգծելով, որ կենտրոնը դարձել է ոչ միայն ուսուցման, այլև ընկերական շփումների և նոր հմտությունների ձեռքբերման վայր։

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ մատչելի կրթական, սոցիալական և մասնակցային միջավայրը զգալիորեն կնպաստի համայնքի երիտասարդների կարողությունների զարգացմանը, առաջնորդության և քաղաքացիական ակտիվության խթանմանը։ Նրա խոսքով՝ երիտասարդական կենտրոնը պետք է դառնա նաև հարթակ, որն կխթանի երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը, կկազմակերպի ինտելեկտուալ ժամանց և կնպաստի իրազեկվածության բարձրացմանը։

Նախարարը հետաքրքրվել է՝ որքանով են կենտրոնի միջավայրն ու գույքային հագեցվածությունն ապահովում բավարար ներառականություն: Կենտրոնի տարբեր հատվածներում շրջայցի ընթացքում նշվել է, որ լուծված են տեղաշարժի հասանելիության խնդիրները. տեղադրվել է ուղղահայաց բարձրացնող էլեկտրական հարթակ, որը տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց ևս հնարավորություն է տալիս լիարժեք օգտվելու կենտրոնի ծառայություններից:

Կենտրոնում գործում են հյուրերի համար նախատեսված հանգստյան սենյակներ, միջոցառումների սրահ, խաղասենյակ, ճաշասենյակ, ինչպես նաև գրադարանային հատված՝ ընթերցասրահով։ Սաներն ակտիվորեն մասնակցում են կրթական տարբեր ծրագրերի, կինոդիտումների, թեյախմությունների և թեմատիկ քննարկումների՝ հաճախ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ։ Պարբերաբար կազմակերպվում են նաև բաց դռների օրեր, որոնց ընթացքում ծնողները և այլ շահագրգիռ անձինք ծանոթանում են կենտրոնի գործունեությանն ու ծառայություններին։

Նախարարին ներկայացվել է, որ կենտրոնն աշխատում է երեք հիմնական ուղղություններով՝ թվային երիտասարդական աշխատանք (Digital Youthwork), գյուղական երիտասարդական աշխատանք (Rural Youthwork) և մտավոր առողջությանը վերաբերող աշխատանք (Mental Health)։ Այս ուղղություններն ընտրվել են երիտասարդների կարիքներին համապատասխան։ Կենտրոնը գործում է երիտասարդական առաջնորդության մեթոդաբանությամբ, ըստ որի՝ հենց երիտասարդներն են որոշում իրենց հետաքրքրող ծրագրերի և գործունեության բովանդակությունը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ավագ դպրոցների հետ համագործակցությունը՝ կենտրոնի հիմնական ծրագրերն ու գործունեության ուղղությունները, ոչ ֆորմալ կրթական հնարավորություններն աշակերտներին ներկայացնելու նպատակով:

Երիտասարդական կենտրոնը տեղակայված է Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող վարչության նախկին շենքում, որը համայնքապետարանի կողմից տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: Ամբողջությամբ վերանորոգված կենտրոնը զբաղեցնում է 230 քմ տարածք. այն սպասարկելու է հարակից 35 բնակավայրերին և նախատեսված է շուրջ 300 երիտասարդի համար:

Հետևեք մեզ՝ այստեղ

Պայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԾոցի երկրները ճնշnւմ են գործադրում ԱՄՆ-ի վրա՝ Իրանին վերջնականապես չեզnքացնելու համար, քանի որ Հորմուզի ճգնաժամը խորանում է ԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին Մենք խնդրել ենք հետաձգել Չինաստան այցը մոտ մեկ ամսով. Թրամփ TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Թուրքիան պատրաստ է ապահովել Ուկրաինայի հարցով բանակցությունների անվտանգությnւնը ամենաբարձր մակարդակով. Թուրքիայի նախագահի աշխատակազմ Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Գնացել էինք հաղթանակի հետևից․ հունահռոմեական ոճի Հայաստանի Մ-23 հավաքականը վերադարձել է (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Հույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Էսմայիլ Բաղայի Ես հավատում եմ, որ ինձ բաժին կհասնի Կուբան գրավելnւ պատիվը. Թրամփ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 17-ի համար «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններՄարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ ԱՄՆ-ը և Իսրայելը լավ դաս ստացան՝ hարձակվելով Իրանի վրա. Արաղչի Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից
Ամենադիտված