Դեպքից 1 օր առաջ զանգել էր տուն. մահացած 18-ամյա զինվորը 2.5 ամսվա ծառայող էր Նախագահ Սին ինձ պինդ կգրկի, երբ մի քանի շաբաթից հանդիպենք. Թրամփ Խոշոր վթար՝ Կոտայքում, «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի մեջ, վիրավnր կա ՌԴ-ն և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կnրծանման hետևանքների վերաբերյալ Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման պարամետրերը. Իրանի ԱԳՆ Անհայտ անձը կրшկ է բացել դպրոցի ուղղությամբ. կան զnhեր և վիրավnրներ Եթե կա թիմ, որն այստեղ կարող է «քամբեք» անել, ապա դա «Ռեալն» է․ Արբելոա ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ


Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որտեղ է ավարտելու կարիերան

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ կավարտի ֆուտբոլային կարիերան միլանյան ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո։ La Repubblica-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ թիմը դեռ ցավ է ապրում Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտության պատճառով։

«Անցյալ մրցաշրջանի կեսին ասել էի, որ «Ինտերն» անգերազանցելի է, բայց մենք չկարողացանք դա ապացուցել մինչև վերջ։ Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ՝ առանց որևէ մեկին հաճոյանալու։ Լինի դա խաղացող, երկրպագու, թե այլ անձ։ Երբ ուրիշներն են խոսում, ես լսում եմ։ Իսկ երբ ես եմ խոսում, ինչը հաճախ չի լինում, դա միայն թիմի օգտին է։ Կարևոր է լինել բաց և անկեղծ, քանի որ միայն այդպես կարող ենք օգնել միմյանց։

Ես չեմ պնդել, թե միշտ անգերազանցելի ենք, բայց որոշ խաղերում մենք այդպիսին էինք՝ խաղադաշտում ցուցաբերած վերաբերմունքի շնորհիվ։ Կրկին կասեի դա։ Եթե ինչ-որ մեկը ծաղրում է ինձ դրա համար, դա ինձ չի անհանգստացնում։

Որոշե՞լ եմ, թե երբ կավարտեմ կարիերաս։ Ասել եմ, որ սա իմ ամենահյուծիչ մրցաշրջանն էր՝ երեք մրցաշարերով։ Չգիտեմ, թե որքան ժամանակ կշարունակեմ խաղալ։ Ոչինչ չեմ բացառում, բայց դեռ ցանկանում եմ խաղադաշտում լինել։ Ունեմ մեկ տարվա պայմանագիր։ Եթե չհեռացնեն, կմնամ։

Չեմ ցանկանում ավարտել կարիերաս և հետո զղջալ, որ շուտ եմ ավարտել։ «Ինտերից» հետո՝ վերջ։ Չեմ ցանկանում իջեցնել մակարդակը։ Հայաստան չեմ վերադառնա։ Սաուդյան Արաբիայի նման ուղղությունները նույնպես ինձ չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը ֆուտբոլի, այլ ոչ թե փողի համար։ Ամեն առավոտ արթնանում եմ՝ ցանկանալով մարզվել և ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ։

Իսկ ֆուտբոլից հետո՞։ Այսօր ասում եմ՝ կցանկանայի հեռանալ ֆուտբոլային աշխարհից։ Բայց երբեք մի ասա՝ երբեք։ Ժամանակ կպահանջվի մտածելու, հանգստանալու և ընտանիքիս հետ լինելու համար»,- ասել է Մխիթարյանը։

Թեև Մխիթարյանը «Ինտերին» միացել է կարիերայի ուշ շրջանում, նա փայլել է «Սան Սիրո» մարզադաշտում։ Վերջին տարիներին նա դարձել է «Ներաձուրիների» հանդերձարանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը, և նրա՝ «Ինտերում» անցկացրած ճանապարհը մոտենում է ավարտին։ 2023/24 մրցաշրջանում նա հաղթել է Սերիա Ա-ն, սակայն չի կարողացել եվրոպական գավաթ նվաճել «Ինտերի» հետ։ Վերջին երեք տարում նա պարտվել է Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում։ Վերջինը տեղի է ունեցել անցյալ ամիս, երբ «Ինտերը» 0։5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել ՊՍԺ-ից։

Այդ խաղը վերջինն էր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի համար, ով օրեր անց միացել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբին։ Նրա փոխարեն «Ինտերը» գլխավորել է Քրիստիան Կիվուն։

Աղբյուրը`ArmSport.am


Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբըԲուժիչ շրեշը․ գարնանային այս կանաչին կօգնի հոդերի ցավի, աչքի հիվանդությունների, հազի և արթրիտի դեմ պայքարում և ոչ միայնԱպրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու«Իմ գույնը կարևոր է». լուսանկարչական նախագիծ՝ նվիրված Արվեստի համաշխարհային օրվանՍենատը մերժել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածները սահմանափակող բանաձևըՄրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿԱրագածոտնի մարզում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն. կա 6 տուժած Մայիսի 3–5-ը ՀՀ օդային տարածքում կսահմանափակվեն մի շարք թռիչքներԻ՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Զոհված զինծառայողների ծնողները դիմում-հանրագիր են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներինՑրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառինԼուսադեմին ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°CԼիոնել Մեսսին խարդախության մեջ է մեղադրվումԱյս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ ԿարապետյանԽոշոր վթար՝ Կոտայքում, ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի մեջ, վիրավnր կա․ ShamshyanՀայաստանում սոված թոշակառու չկա. պնդում է ՓաշինյանըԴեպքից 1 օր առաջ զանգել էր տուն. մահացած 18-ամյա զինվորը 2.5 ամսվա ծառայող էր Նախագահ Սին ինձ պինդ կգրկի, երբ մի քանի շաբաթից հանդիպենք. Թրամփ «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԽոշոր վթար՝ Կոտայքում, «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի մեջ, վիրավnր կա Անհետ կորած 8-ամյա դպրոցականը գտնվել էՌԴ-ն և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կnրծանման hետևանքների վերաբերյալ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման պարամետրերը. Իրանի ԱԳՆ Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Անհայտ անձը կրшկ է բացել դպրոցի ուղղությամբ. կան զnhեր և վիրավnրներ Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանԵթե կա թիմ, որն այստեղ կարող է «քամբեք» անել, ապա դա «Ռեալն» է․ Արբելոա ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Պուտինի և Թրամփի՝ Չինաստանում հանդիպելու վերաբերյալ դեռևս քննարկումներ չկան. Պեսկով Իշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Իրանական երկրորդ նավը հատել է Հորմուզի նեղուցը Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու
Ամենադիտված