Վթար, վիրավnրներ կան, մեքենաներից մեկը շահագործվում է Կապանի քաղաքապետի ընտանիքի կողմից. Shamshyan Նիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ Պետրոսյան ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաները Նոր տեղեկություններ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած uպանությունից Եռակողմ հայտարարություն է տարածվել ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում Ինչպե՞ս է ռուսական ռազմաբազայից ԲԿ տեղափոխված զինծառայողի վիճակը. մանրամասներ Ռուս զինվորականները սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծել․ РБК-Украина «Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին»․ Հրայր Կամենդատյան


Արևային ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկում են ստեղծել մասնագիտական խումբ՝ ոլորտի մարտահրավերները համատեղ հաղթահարելու նպատակով

Հասարակություն

Արևային ոլորտի օրենսդրական փոփոխությունները վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ ոլորտի զարգացման, երկրի էներգետիկ կայունության և,  առհասարակ, Հայաստանի տնտեսության վրա․ այս մասին հայտարարեցին արևային ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները։ 

Ոլորտի խոշորագույն դերակատարների նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը արևային էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 20 ընկերություն էր մասնակցում, որոնք մտահոգ են սպասվող զարգացումներով և պատրաստ են ներգրավվել մասնագիտական խմբերի աշխատանքներին։ 

«Այս նախաձեռնությամբ քաղաքականություն ձևավորող կառույցներին առաջակում ենք ներգրավել արևային ոլորտի ընկերություններին՝ արդեն գոյություն ունեցող համակարգային խնդիրներին լուծումներ գտնելու, քանի որ բոլորիս համար գերագույն նպատակը կայուն և անվտանգ էներգետիկ համակարգի ստեղծումն է, իսկ այդ գործում առանց մեկս մյուսի չենք կարող հաջողել»,- նշեց արևային ընկերության հիմնադիր  Տիգրան Օխանյանը։

Արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում վերջին տարիներին զարգացել է առաջանցիկ տեմպերով՝ պետական աջակցության քաղաքականության, սուբսիդավորման ծրագրի ներդրման և այլ նախաձեռնությունների շնորհիվ։ Արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան այսօր արդեն ավելի քան 13 տոկոս է կազմում։ Իսկ ամառվա ցերեկային ժամերին արևն ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 85 տոկոսը։  Հատկապես ցերեկային ժամերին էլեկտրաէներգիայի ավելցուկը, ենթակառուցվածքների սահմանափակ կարողություններն ու պահանջարկի ոչ արդյունավետ կառավարումը ոլորտը կանգնեցրել են լուրջ մարտահրավերների առջև։ 

«Այժմ հասել ենք մի հանգրվանի, երբ Հայաստանի էներգետիկ համակարգը կարող է անվտանգության և կայունության հետ կապված լուրջ խնդիրներ ունենա, որոնք կարող են արտահայտվել գերծանրաբեռնվածության, վթարների, հոսանքի անջատումների և այլ բարդությունների տեսքով։ Խնդրի լրջությունը գիտակցելով՝ մենք հրավիրում ենք բոլոր շահառու կառույցների ուշադրությունը և հայտնում մեր պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու քննարկումներին և առաջարկելու խնդիրների լուծման մեր փաթեթը»,- նշեց արևային ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը՝ ընդգծելով, որ արևային ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության ամենազարգացած ճյուղերից է, հետևաբար անթույլատրելի է զարգացումը կասեցնել, հատկապես որ կա միջազգային արդյունավետ փորձ, և «մենք կարող ենք այդ փորձը գործի դնելով՝ խնդիրներին լուծում տալ նաև այստեղ՝ Հայաստանում»։ 

Այս պահին ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտում գործունեություն է ծավալում մոտ 70 ընկերություն, որոնք 3000-ից ավելի աշխատատեղ են ապահովում։ Միայն 2024թ․ պետբյուջե է վճարվել 4,1 մլրդ դրամ հարկ։ Ոլորտի զարգացումը կասեցնելով՝ բազմաթիվ մարդիկ կզրկվեն իրենց աշխատանքից։  

Վերջին տարիներին գործում է նաև պետական  սուբսիդավորման հաջողված ծրագիր, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում արևային կայաններ ձեռք բերելու համար․ մարզային բնակավայրերում, օրինակ,  վարկեր են տրամադրվում մինչև 0% տոկոսադրույքով։ 

Այս հնարավորության շնորհիվ արդեն բազմաթիվ ընկերություններ և տնային տնտեսություններ անցում են կատարել արևային էներգետիկայի։ Ծրագիրը, սակայն, հնարավոր է՝ շուտով ավարտվի։ 

«Սուբսիդավորման ծրագրի ավարտից հետո արևային ընկերությունների մեծ մասը կհայտնվի փակման վտանգի առջև, մի մասն էլ կմտածի պրոֆիլը փոխելու մասին, մինչդեռ չպետք է թույլ տանք, որ արդեն կայացած ոլորտն անկում ապրի։ Սուբսիդավորման ծրագիրը, օրինակ, կարող է փոխարինվել եկամտահարկի վերադարձի նման մեխանիզմով, որի շրջանակում բնակչությունը հնարավորություն կունենա ձեռք բերել արևային կայան, եկամտահարկն էլ կուղղվի վարկի տոկոսների մարմանը։ Սա կարող է բավականին արդյունավետ լուծում լինել, սակայն դրա իրագործման համար ժամանակ և պատրաստվածություն է անհրաժեշտ»,- ընդգծեց արևային ընկերության հիմնադիր Հովհաննես Արիստակեսյանը։

Վերականգնվող էներգետիկայի զարգացմանը համընթաց ի հայտ եկող խնդիրները բնորոշ են ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր այն երկրներին, որոնք արդեն իրականացրել են էներգետիկ անցում։

«Հայաստանը կանգնած չէ երկընտրանքի առջև՝ անցում կատարել վերականգնվող էներգետիկայի, թե ոչ, որովհետև մենք արդեն իսկ կատարել ենք այդ անցումը։ Հիմա պետք է որոշենք՝ որքան արագ կարող ենք կառուցել կայուն, անկախ և ապագային միտված տնտեսություն։ ժամանակը մեր օգտին չէ։ Հնարավորությունների պատուհանը նեղանում է։ Կառավարությունը և բիզնեսի ղեկավարները պետք է վճռական ու համագործակցային լինեն»,- նշեց Հայկ Շեկյանը։

Ոլորտի դերակատարների դիտարկմամբ՝ խնդիրները լուծելու տարբեր ճանապարհներ կան՝ Էներգիայի կուտակիչների լայն կիրառություն (տնային տնտեսություններից մինչև խոշոր արդյունաբերական համակարգեր), սակագնային քաղաքականության վերանայում, ցերեկային ժամերին էլեկտրամոբիլների լիցքավորման խթանում, էլեկտրաէներգիայի մասշտաբային սպառման կենտրոնների ստեղծում (օրինակ՝ տվյալների կամ մայնինգ), արտահանման ուղղությունների զարգացում, ինչպես նաև սուբսիդավորման ծրագրի շարունակություն։ 

«Ավելի էժան և արդյունավետ է պահպանել արդեն ստեղծածը, քան ստեղծել նորը։ Պետական սուբսիդավորման ծրագիրը պետք է շարունակվի՝ ուղղված էներգախնայող այլ սարքավորումների ներդրմանը, ինչպես նաև արևային կայաններին, որոնք գործում են կուտակային համակարգի համակցմամբ»,-  ասաց Տիգրան Օխանյանը։

Ոլորտի առաջատար ընկերությունները պետությանը հրավիրում են ինտենսիվ երկխոսության՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ մասնակցություն ունենալ ինչպես խնդիրների վերլուծության, այնպես էլ լուծման տարբերակները մշակելու գործում։ Նրանք նախատեսում են ստեղծել համապատասխան ասոցիացիա՝ ընդգծելով, որ ոլորտի զարգացումը կարևոր է թե՛ ներմուծվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու, թե՛ երկրի տնտեսության համաչափ զարգացման, թե՛ աշխատատեղերի և հավելյալ արժեքի ստեղծման, թե՛ SEPA շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները կատարելու տեսանկյունից։

Վթար, վիրավnրներ կան, մեքենաներից մեկը շահագործվում է Կապանի քաղաքապետի ընտանիքի կողմից. Shamshyan Նիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ ՊետրոսյանԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաները Նոր տեղեկություններ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած uպանությունից Եռակողմ հայտարարություն է տարածվել ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում Ինչպե՞ս է ռուսական ռազմաբազայից ԲԿ տեղափոխված զինծառայողի վիճակը. մանրամասներ Ռուս զինվորականները սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծել․ РБК-Украина Երեք օրում բացահայտվել է 221 հանցագործություն. գրանցվել է 41 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 49 մարդ«Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին»․ Հրայր ԿամենդատյանԽոշոր հրդեհ՝ Չարենցավանում, տեսանելի է եղել մի քանի 100 մետրից․ Shamshyan Պետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր ԱվետիսյանԼռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ ԱրզումանյանԿամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն«ՀայաՔվեն» Գյումրիի տարածքային գրասենյակում անցկացրեց «Անվտանգություն եւ կառավարում» թեմայով քաղաքական դասընթաց Գազալցակայանում uպանություն է եղել, 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում Վաղը երեկոյան ժամերից Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան Կարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ է Փաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցով Արտակարգ դեպք՝ Երևանում, ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց մասամբ ընկել է. Shamshyan ՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել. Արմեն ՀովասափյանՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան Ե՞րբ է պետք վճարել գազի համար Կանխվել է հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում Ինչպես են Գետազատում կորած և գտնված երեխային «շտապօգնությունով» տեղափոխում ԲԿ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Chevrolet Cruze»-ն ու մոտոցիկլը. կա տուժած Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամ է փոխանցվել է բյուջե․ ՔԿ ԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնում «Տաքսու վարորդը՝ ճնշված Հայաստանում»․ Հրայր ԿամենդատյանՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ռուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր Ավետիսյան Նիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացիՆիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես ԻշխանյանՉպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք ՉալաբյանՆիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա ՍողոմոնյանԳիշերը հանգիստ չի անցել. ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունըԱնի Երանյանը՝ հարսանեկան զգեստով (լուսանկար) Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են․ Զարուհի Փոստանջյան «Թե բա մենք ռուսի հետույքը համապատասխան ձևով չենք լպստել, դրա համար պատժում են». գյուղատնտեսը՝ ծաղկի արտահանման խնդրով Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան ՔԿՀ-ից տեղափոխվել են հիվանդանոց. պաշտպան Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում. Ռոմանո Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին Գիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց
Ամենադիտված