Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զnh 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը Փաշինյանի հանցանքի քրոնիկոնը․ Աշոտյան Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան


Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը հսկայական քայլերով հետընթաց է արձանագրում ժողովրդավարությունից, չնայած իշխանությունների տարփողումներին՝ «ժողովրդավարական բրենդի» կամ «ժողովրդավարության բաստիոնի» մասին։ Հետընթացի մասին են վկայում նաև տարբեր միջազգային կառույցների գնահատականները։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգը դարձրել է գործիք իր անձնական շահերն առաջ մղելու և ընդդիմադիր կամ ուղղակի իշխանությունների մոտեցումներին «չհամապատասխանող» դիրքերից հանդես եկող գործիչների նկատմամբ կոշտ մեթոդներով քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար, նորություն չէ։ Դրա ամենավառ վկայությունը Եկեղեցուն աջակցություն հայտնած Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումն է։

Բայց հակաժողովրդավարական այս գործընթացը միայն ձերբակալումներով կամ քաղաքական հետապնդումներով չի սահմանափակվում։ Գործի են դրվում տնտեսական ճնշումների գործիքները։ Սրա շրջանակներում էլ ճնշումներ են սկսվել Կարապետյանի բիզնեսների վրա։ Դեռ մի կողմ թողնենք ՍԱՏՄ կողմից «Տաշիր պիցցայի» մի շարք կետերի կամ «Տաշիր Գրուպի» մաս կազմող կաթի գործարանի գործունեության կասեցումը, սրանք մանր կսմիթներ են: Շատ ավելի մեծ ախորժակ ունեն քպականները՝ կապված ՀԷՑ-ի հետ: Իշխանությունները ցանկանում են ազգայնացնել Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովում արդեն ներկայացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու օրենքի նախագիծը, չնայած նման նախագիծ «գտնել» չի հաջողվում։ Ամենայն հավանականությամբ, հերթական սուտն է ասվել PR նպատակներով, իսկ նման նախագիծ գուցե նոր պետք է «սարքեն»: Ու այս ֆոնին իշխանական խողովակներով սկսել է շրջանառության մեջ դրվել այն թեզը, թե իբր Կարապետյանը մտել է քաղաքականություն ՀԷՑ-ը կորցնելու վախից, և ողջ գործընթացը ուղղված է իր կապիտալը պաշտպանելուն։

Այնինչ, բոլորն էլ գիտեն, որ նրա բիզնես գործունեությունը գլխավորապես կենտրոնացած է արտերկրում, բիզնես կապիտալն էլ ձևավորվել է հենց այնտեղ։ Ավելին, ՀԷՑ-ը սեփականատիրոջ համար եկամտաբեր միավոր չէ: Իրականում, ըստ փորձագետների, ՀԷՑ-ի «ազգայնացումն», ըստ էության, գործարարի բիզնեսը խլելու նախաձեռնություն է, որն իր բնույթով, ինչպես իրավաբաններն են ներկայացնում, նախևառաջ սեփականության իրավունքի ոտնահարում է։ Հայաստանում գործում է ազատ շուկայական հարաբերությունների մոդելը, իսկ սեփականության իրավունքի պաշտպանությունը նախատեսված է Սահմանադրությամբ և օրենքներով։ Սա առաջին դեպքը չէ, որ իշխանությունները ոտնատակ են անում սահմանադրական նորմերն ու օրենքները՝ լուսանցք նետելով իրավական պետության գաղափարը։ Իշխանություններին այնքան էլ չի հետաքրքրում օրենքով սահմանված իրավունքի պաշտպանությունը, բայց հարցն այն է, որ դրա արդյունքում տուժելու է մեր պետությունը, տնտեսության համար ունենալու ենք էական բացասական հետևանքներ։

Պարզ է, որ Հայաստանում գործունեություն իրականացնող գործարարները, հաշվի առնելով, որ մի օր էլ իրենք ցանկացած պահի կարող են դառնալ նման տնտեսական ճնշումների թիրախ, շահագրգռված կլինեն կապիտալը դուրս բերել մեր երկրից։ Արդյունքում կարագանա երկրից կապիտալի արտահոսքը։ Մյուս կողմից էլ՝ հարցը կապված է ներդրումային գրավչության հետ։ ՀԷՑ-ի «ազգայնացումը» (իսկ իրականում սեփականության խլումն ու վերաբաշխումը) կարող է հատուկ ազդանշան դառնալ արտերկրի ներդրողների համար, որպեսզի գումարներ չներդնեն ու սեփականություն ձեռք չբերեն մեր երկրում։ Բացի դրանից, էներգետիկ անվտանգության տեսանկյունից են ռիսկեր ստեղծվում։ Անհրաժետ է հաշվի առնել, որ 2015 թվականին ՀԷՑ-ի շուրջ առաջացած ճգնաժամի արդյունքում է, որ Սամվել Կարապետյանը գնեց այն, իսկ դրանից հետո երբևէ էներգետիկ ճգնաժամ չենք ունեցել։ Փորձագետները նշում են, որ ՀԷՑ-ը եկամուտ չբերող համակարգ է՝ հաշվի առնելով ենթակառուցվածքային մաշվածությունը, և որպեսզի հնարավոր լինի խուսափել էլեկտրաէներգիայի գների բարձրացումից, համակարգը գտնվում է գործարարի կողմից որոշակի սուբսիդավորման տակ, այլ ոչ թե պետության։

Փաստացի այս իրավիճակում ազգայնացման անվան ներքո հիմքեր են դրվում քիչ թե շատ ձևավորված համակարգը քանդելու համար, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում երկրի էներգետիկ անվտանգության համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Համակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին Մենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՆովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Իշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Խնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանՄինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ ԿարապետյանԱբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զnh 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումՍտորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը Փաշինյանի հանցանքի քրոնիկոնը․ Աշոտյան Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամենադիտված