83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվել Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ) Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»


Թուրքիայի հետ հնարավոր է ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է. Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
Այո, Հայաստանը պետք է փորձի Թուրքիայի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և հնարավորության դեպքում նաև կառուցի դիվանագիտական հարաբերություններ։ Այո, պետք է հասնել նրան, որ մի գեղեցիկ օր Թուրքիան Հայաստանում ունենա դեսպանատուն, իսկ Հայաստանը՝ Թուրքիայում։ Առավել ևս, երբ այսօր Ռուսաստանը հստակ ազդարարում է, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային խաղացողներով, այսինքն՝ 3+3 ֆորմատով, իսկ այդ 3-ից մեկը Թուրքիան է։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելը ունի գեոպոլիտիկ և քաղաքական հստակ բանաձև, որի խախտման պարագայում ոչ միայն հարաբերություններ չեն ձևավորվելու, այլ՝ խաղաղություն մեր ռեգիոնում չի լինելու։
 
Ո՞րն է այդ բանաձևը, որպեսզի Թուրքիայի հետ մենք կարողանանք ունենալ նորմալ հարաբերություններ, մեր ռեգիոնում լինի խաղաղություն, և Թուրքիան չունենա նպատակներ Հայաստանը գրավելու կամ թուրքացնելու, ինչպես այսօր շատերն ասում են։ Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին։ Հայաստանը իր անվտանգության խնդիրը կարող է լուծել բացառապես Ռուսաստանի կողքին կանգնելով և հրաժարվելով երկու լարի վրա խաղալու քաղաքականությունից, որը շատերը անվանում են ոչ թե երկու լարի վրա խաղալու, այլ բալանսավորելու քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը չի բերելու մեր տարածաշրջանում խաղաղության։ Երբ Թուրքիան լսում է, որ Հայաստանը 3+3 ֆորմատով փորձում է լուծել տարածաշրջանի անվտանգության խնդիրները, բայց մյուս կողմից հայտարարում է, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ, այսինքն՝ գնա Արևմուտք, կամ երբ լսում է, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ ունենալու է բարեկամական հարաբերություններ, այն պարագայում, երբ Ֆրանսիան ուղիղ ցանկանում է պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ, և Հայաստանը շարունակում է նրանից զենք գնել, Թուրքիան սկսում է մտածել, որ սա իր համար աշխարհաքաղաքական շատ հարմար առիթ է ստեղծված իրավիճակն օգտագործելու՝ ձևացնելու, թե իբր լսելով ռուսներին, ինքն էլ 3+3 ձևաչափով լուծում է տարածաշրջանային խնդիրները, բայց ճիշտ պահին Ադրբեջանի և Հայաստանի հակասությունը օգտագործելով, խրախուսելու է Ադրբեջանին պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Եվ դա հիմնավորվելու է, որ Հայաստանը խաբում է տարածաշրջանային խաղացողներին և խնդիրները չի լուծում 3+3 ֆորմատով, այլ միայն ձևացնում է դա, և իրականում ռեգիոն է բերում արևմտյան խաղացողներին՝ ինքն էլ ցանկանալով ինտեգրվել դեպի Արևմուտք։ Սա մենք պետք է հստակ գիտակցենք։
 
Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգության ճարտարապետությունը պետք է կառուցի Ռուսաստանի հետ համատեղ և պետք է շահագրգռված լինի ստիպելու տարածաշրջանային բոլոր պետություններին, որպեսզի նրանք ևս խնդիրները լուծեն Ռուսաստանի առաջարկած ճարտարապետության ձևաչափով։ Բայց այսօր, ցավոք սրտի, Հայաստանն ինքն է Արևմուտք գնալու և երկու լարի վրա խաղալու երազանքներով խոչընդոտում, որպեսզի մեր ռեգիոնում ձևավորվի Ռուսաստանի կողմից առաջարկված անվտանգության ճարտարապետությունը։ Մենք միշտ մտածել ենք, կամ մեզանից շատերը, որ Ռուսաստանը մեզ առաջին հերթին պետք է նրա համար, որ մեզ պաշտպանի Թուրքիայից, և դրանում ճշմարտություն կա։ Բայց այսօր շատերին թվում է, թե եթե Հայաստանը Թուրքիայի հետ ունենա լավ հարաբերություններ, Ռուսաստանն այլևս մեզ պետք չէ, և մենք կկարողանանք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալով գնալ դեպի Արևմուտք։ Սա ոչ միայն կեղծ է, այլև վտանգավոր տեսակետ։ Եվ պատմությունն արդեն ցույց է տվել, որ սա հենց այն է, ինչ ցանկանում է Թուրքիան՝ համոզել, խաբել Հայաստանի իշխանություններին, թե հնարավոր է Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ առանց լինելու Ռուսաստանի անվտանգության ծիրում։ Եվ այն պահին, երբ Հայաստանն այդ ռուսական ծիրից դուրս է գալիս, Թուրքիան ցույց է տալիս իր իրական դեմքը՝ մեկ օրում բարեկամից դառնալով Հայաստանի համար թշնամի։
 
Ձևակերպեմ բանաձևը շատ կարճ. Թուրքիայի հետ հնարավոր է ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է։ Եթե Հայաստանը հեռանում է Ռուսաստանից՝ Թուրքիան միևնույնն է փորձելու է կամ իր ձեռամբ, կամ (այսօր նաև) Ադրբեջանի ձեռամբ գրավել ողջ Հայաստանը։ Սա բանաձև է, որը չհասկացողները չունեն իրավունք խոսելու մեր երեխաների, մեր ծնողների ու մեր պետության ապագայի մասին։

83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվելԼարված իրավիճակը չի հանդարտվում երկրի Ազգային ժողովում Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ)Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք ՉալաբյանՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Ռուսական պատվիրակությունը ժամանել է ԲաքուԿոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչը կարող էր լինել իրավաբանի հետ Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՊՆ-ն պարզաբանում է տարածել Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՀանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ. ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց Չինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ Ուկրաինան պետք է վերադառնա իր պետականության ակունքներին․ Լավրով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըՈւնեն սալջարդեր և ցնցում․ երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 3 ուղևորները կանայք են․ մանրամասներԱրտակարգ դեպք՝ գազալցակայանում, 28-ամյա վիրավnր է փրկվել․ Shamshyan
Ամենադիտված