Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զnh 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը Փաշինյանի հանցանքի քրոնիկոնը․ Աշոտյան Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան


Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ»

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝  հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Ստամբուլ: Այցն աշխատանքային է, այլ մանրամասներ կողմերը չեն հայտնել մինչ օրս։ Խորհրդարանում էլ մեր հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց հանդիպման օրակարգը՝ նշելով, որ օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ «Հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, դրա կետերը նախապես հրապարակել չի նախատեսվում»,-ասաց նա։

Նախօրեին Թուրքիա է մեկնել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ալթունը հայտարարել է, որ այցի շրջանակներում Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը կմասնակցեն 2023 թվականի երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։ Փաշինյանի աշխատակազմից էլ երեկ շտապեցին հայտարարել, որ Թուրքիայում Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսված չէ։

Այդուհանդերձ, Հայաստանի քաղաքական-փորձագիտական շրջանակներում մի քանի օր է քննարկում են դիվանագիտական շրջանակներից սպրդած տեղեկություններն առ այն, որ   Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը, ավելին՝ ըստ այդ տեղեկատվության՝ Փաշինյանի եւ Էրդողանի միջեւ դրա վերաբերյալ նաեւ ինչ որ փաստաթուղթ կամ հայտարարություն է նախաստորագրվելու, որում մատնանշվելու են տարածքաշրջանում խաղաղությանը միտված քայլերի ու գործողությունների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ընդունելու է Թուրքիայի միջնորդությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում եւ այդ պետությանը մեխանիկորեն հռչակելու է տարածաշրջանում անվտանգության երաշխավոր, կամ` «ասող»։

Իսկ բուն պայմանագիրը հնարավոր է ստորագրվի աշնանը՝ բոլորովին այլ վայրում։ Նախաստորագրվող փաստաթղթում մի քանի կետեր են լինելու, որոնց թվում, այսպես կոչված, ռեւանշիստական օջախների բացառումը, ինչով պայմանավորված էլ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, հոգեւոր դասին, որը քաղաքական իշխանությունից տրամագծորեն հակառակ դիրքորոշումն ունի Արցախի հարցում եւ Վեհափառը շաբաթներ առաջ, Շվեյցարիայում մասնակցելով «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը ԼՂ-ում» խորագրով միջազգային համաժողովին, ջախջախիչ ելույթ ունեցավ՝ սկիզբ դնելով իր եւ եկեղեցու դեմ հետապնդումներին։

Իհարկե, ընդդիմադիր շրջանակներն էլ են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից համարվում ռեւանշիստներ, սակայն Եկեղեցու դերն ու նշանակությունը սփյուռքում, վարկանիշը էականորեն տարբերվում է մյուսներից։ Գաղտնիք չէ,որ Թուրքիայի արտաքին դոկտրինում հայ Առաքելական եկեղեցին թշնամական թիրախ է՝ ազգը միավորելու, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր դերի շնորհիվ։

Ի դեպ, ամիսներ առաջ գրել ենք, որ խաղաղության պայմանագրի դրույթներից մեկն էլ այն է, որ կողմերը պետք է իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ պայքարեն. ենթադրվում է, որ սրա նպատակն էլ այն է, որ Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններ, անհատներ չլինեն՝ Ալիեւին եւ Ադրբեջանին քննադատող, Արցախի վերադարձի մասին բարձրաձայնող, ինչը հիմա իրենք ընդունում են իբրեւ տարածքային նկրտումներ իրեն պետության նկատմամբ։

Նախաստորագրվող պայմանագրի կետերից կամ խաղաղության պայմանագրի ստորագրման, այսպես կոչված, նախապայմաններից մեկն էլ այն է, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այսինքն, կողմերը պարտավորվում են երրորդ պետության ռազմական ներկայությունը բացառել իրենց երկրի ներսում, քանի որ գնում են խաղաղության։ Նաեւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է խոսել «Ֆորպոստի» եւ «ֆորպոստի» կարգավիճակից դուրս գալու մասին:

Հաջորդ նախապայմանը Ալիեւի այդքան երազած միջանցքն է, որը անվանելու են ճանապարհ եւ թղթի վրա գրելու են, որ դրա վերահսկողությունն իրականացնելու են կողմերը՝ Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանն՝ իր։ Այս բոլոր նախապայմանները Փաշինյանի կողմից ընդունվելու դեպքում Ալիեւը խոստանում է հետաձգել ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջի կատարումը: Ըստ էության, դա արդեն կարեւոր էլ չի լինի, որովհետեւ հիմնական նպատակին հասած կլինի:

Այդուհանդերձ, քաղաքական շրջանակներում ամենավտանգավորը համարում են այն, որ Փաշինյանն այսօր կընդունի Թուրքիայի միջնորդության կամ տարածաշրջանում առաջնորդության հանգամանքը, եւ անգամ կարեւոր էլ չէ, թե այդ փաստաթղթում ինչ է գրված լինելու, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան է դառնալու մեր, այսպես կոչված, անվտանգության երաշխավորը՝ դրանից բխող հետեւանքներով, զբաղեցնելով Ռուսաստանին դուրս մղելու արդյունքում առաջացած «թափուր» տեղը։ Այսինքն, երբ արեւմտամետներին ասում էին, որ մեր երկրի կողմնորոշման հարցում ընտրությունը ոչ թե Ռուսաստանի եւ Արեւմուտքի, այլ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ է, ամբողջությամբ իրականություն դարձավ:

Ի դեպ, երեկ նաեւ լուրեր տարածվեցին, որ Էրդողանը Փաշինյանին ընդունելու է ոչ թե իր կեցավայրում, ինչպես անում է սովորաբար մնացյալ հյուրերի դեպքում, այլ Դոլմաբահչե պալատում, որը նույնպես Ստամբուլում է։ Պալատը կառուցվել է 1842-1853 թթ. Աբդուլ-Մեջիթ 1-ին սուլթանի համար՝ հայ ճարտարապետի նախագծմամբ: Պալատի շինարարությունը սկսել է Կարապետ Ամիր Բալյանը և շարունակել է որդին՝ Գաբրիելը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Թուրքիայի նախագահին, նրանից գիրք էր նվեր ստացել և այդ գիրքը կրծքին սեղմած՝ լայն ժպիտով լուսանկարվել էր Էրդողանի հետ։ Դրանից հետո այս տարվա մայիսին Փաշինյանն Էրդողանի հետ կարճ հանդիպում էր ունեցել Ալբանիայում՝ Տիրանայում։


Հետևեք մեզ՝ այստեղ

Քո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՆովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Իշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Խնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանՄինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ ԿարապետյանԱբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զnh 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումՍտորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը Փաշինյանի հանցանքի քրոնիկոնը․ Աշոտյան Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանՎահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ և նրան հրավիրել Հայաստան Ադրբեջանի արտգործնախարարը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են իրավիճակն Իրանում Կներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան10 բալանոց խցանում՝ Երևանում․ վթարներ են եղել Ուկրաինայի ԶՈւ-ն պետք է լքի Դոնբասը. սա շատ կարևոր պայման է կարգավորման համար. Պեսկով Արտառոց դեպք՝ Լոռու մարզում․ համադասարանցին նախապես քարը ձնագնդիկի մեջ տեղադրելով, հարվածել է 10-ամյա տղային պատճառել մարմնական վնասվածք «Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Թրամփը բացահայտել է իր կապտուկների պատճառը Ընտրություններին համապատասխան վերաբերմունք ենք դրսևորելու իշխանությունների հանդեպ․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված