Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան Սեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում Թաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Թրամփն ինքը կորոշի Իրանի դեմ գործողության ժամկետները. Հեգսեթ Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Ո՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ


Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքականությունը բավականին լայն հասկացություն է, և իր «դասագրքային» իմաստով դուրս է զուտ կուսակցականության պատկերացումներից: Քաղաքականությունը խորքային առումով հանրային հարաբերությունների մոդել է, որտեղ յուրաքանչյուր կառույց, խումբ կամ անհատ, երբ որևէ հանրային հարցի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտում, իրականում ներգրավվում է քաղաքական գործընթացի մեջ։ Սա ոչ միայն քաղաքագիտական տեսական հիմքերից է, այլ նաև արևմտյան քաղաքակրթության հանրային մտածողության ավանդույթներից՝ սկսած Պլատոնից ու Արիստոտելից մինչև հանրային քաղաքականության ներկայիս մոդելներ։

Այդ իմաստով քաղաքականությունը պետական կառավարման գործընթացի շուրջ ձևավորվող, բայց դրանով չսահմանափակվող դինամիկ համակարգ է, որտեղ յուրաքանչյուրը, որ հանրային հարցի շուրջ ունի խոսք, ունի նաև պատասխանատվություն։ Իսկ Եկեղեցին՝ իր պատմական և սոցիալական դերով հանդերձ, չի կարող բացառություն լինել։ Եկեղեցու ու քաղաքականության սահմանազատման մասին տարակարծությունները շատ ավելի բարդ են, քան թվում են առաջին հայացքից։ Երբ ասում են, թե Եկեղեցին «չպետք է խառնվի քաղաքականությանը», հաճախ չգիտեն կամ ցույց են տալիս, թե չգիտեն մի կարևոր հարցի պատասխան՝ իսկ ի՞նչ է ենթադրվում «քաղաքականություն» ասելով։ Եթե դրա տակ նկատի ունեն կուսակցական պայքար, քարոզչություն, մանդատների ձգտում և իշխանության ձևավորման գործընթացում ուղղակի ներգրավվածություն, ապա, այո, Եկեղեցին այդպիսի քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եկեղեցականները կարող են՝ թողնելով իրենց եկեղեցական կարգավիճակը: Սակայն երբ խոսքը հանրային օրակարգի, ազգային անվտանգության, պետություն-հասարակություն հարաբերությունների կամ արժեքային ճգնաժամերի մասին է, ապա այստեղ Եկեղեցու ձայնը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև պահի հրամայական։

Հայոց եկեղեցին երբեք զուտ պաշտամունքի կառույց չի եղել։ Այն եղել է ինստիտուցիոնալ դիմադրության և հայ ժողովրդի ինքնության պահպանման հենասյուն։ Պատմականորեն, հատկապես պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին է եղել հայ ժողովրդի քաղաքական ու մշակութային կայունության առանցքը՝ հանդես գալով ոչ միայն որպես հոգևոր կառույց, այլև որպես հանրային կյանքի մոդերատոր։ Այս իմաստով դարեր շարունակ Եկեղեցին միայն աղոթքի վայր չէր, այլ նաև խորհրդակցությունների, որոշումների կայացման, ազգային հավաքականության ձևավորման կենտրոն։ Սա պատմական փաստ է, ոչ թե մեկնաբանություն։ Եվ այդ պատմական դերի ժառանգությունն այսօր եկեղեցին չի կարող չկրել և չհնչեցնել դիրքորոշում այնպիսի հարցերի շուրջ, որոնք վտանգ են ներկայացնում հայկական ինքնության, ազգային արժեքների և պետականության հիմքերի համար։

Եկեղեցու պահվածքը, երբ այն հանդես է գալիս որոշ հարցերի վերաբերյալ կարծիքով, չի նշանակում կուսակցականություն, չի նշանակում ուղղակի մասնակցություն այդ տեսանկյունից քաղաքական գործընթացներին։ Եկեղեցին հանդես է գալիս ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես ազգային-հոգևոր ինստիտուտ, որի առաքելությունն է առաջնորդել մարդկանց բարոյականության, արժեքների, հոգևոր ու ազգային ինքնագիտակցության դաշտում։ Երբ պետության առջև ծառանում են մարտահրավերներ, որոնք վտանգում են ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, ազգային ու հոգևոր արժեհամակարգը, ապա Եկեղեցին ուղղակի պարտավոր է արձագանքել։ Ճիշտ այնպես, ինչպես կառավարության շենքի մոտ կամ այլ վայրում ակցիաներ իրականացնող որևէ խումբ, որը բողոք է ներկայացնում այս կամ այն հարցի կապակցությամբ: Ճիշտ է՝ հաճախ նրանք նշում են, թե իրենց ակցիան քաղաքական չէ, սակայն իրականում ցանկացած նման ակցիա ինքնին քաղաքական է դասական իմաստով: Այո, գուցե կուսակցական չէ, կուսակցականացված չէ, բայց քաղաքական է՝ որպես հասարակության տարբեր շերտերի հարաբերություններ պետության հետ:

Թե՛ Եկեղեցու հետ կապված, թե՛ ընդհանրապես նման գործընթացներում քաղաքականություն հասկացության նեղ, մանիպուլյատիվ մեկնաբանությունը բավական վտանգավոր է և ուղղված է ազատ խոսքի արտահայտման դեմ, օգտագործվում է որպես զենք հանրային ազդեցություն ունեցող բոլոր այն ուժերի դեմ, որոնք ունեն ինքնուրույն ձայն, թեկուզ և չեն պատկանում այս կամ այն կուսակցությանը։ Այսինքն, կոնկրետ այս պարագայում, երբ մեղադրում են, թե «Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում», իրականում ուզում են ասել, թե «Եկեղեցին չպետք է խոսի»։ Իսկ դա ինքնին նշանակում է հանրային դաշտը, քաղաքական դաշտը զրկել այլընտրանքային կարծիքներից ու հոգևոր օրակարգից բխող դիրքորոշումներից:

Եկեղեցին ուղղակի պարտավոր է արտահայտել իր դիրքորոշումը ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես ազգային մտքի, պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության մարմնացում։ Այս իմաստով Եկեղեցու ձայնը քաղաքական դաշտում ոչ միայն վտանգ չէ, այլև անհրաժեշտություն է։ Դա չի հակասում Սահմանադրությանը, օրենքներին, չի խաթարում աշխարհիկ պետության մոդելը, այլ ընդգծում է բազմաբևեռ հանրային միջավայրը։ Ընդ որում, ի տարբերություն իշխանության գործողությունների, որոնք փորձում են Եկեղեցու՝ «քաղաքականությամբ զբաղվելու» մանիպուլյատիվ քողի ներքո միջամտել այս հոգևոր կառույցի ներքին գործերին։ Սա արդեն աշխարհիկ պետության իրավասության խախտում է, իսկ իրականացնողների կողմից՝ Սահմանադրության և օրենքների ոտնահարում, քանի որ օրենքներով երաշխավորում է Եկեղեցու և պետության, աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների տարանջատումը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացիՀրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղումԻնչու ՀՀ քաղաքացին արժանապատիվ չի կարողանում օգտվել առողջապահության համակարգից. Թագուհի ԹովմասյանՋրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինըՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա Կոստանյան
Ամենադիտված