Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Մասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ


«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Զզվելի, նողկալի, պետության առաջին դեմքին ոչ հարիր բառամթերք է։ 2018 թվականին սկսեց փողոցային լեզվով խոսել, որ «փողոցի մարդուն» իրենով անի, բայց հիմա բոլորի համար է իր լեզուն տհաճ դարձել»,-Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների մասին մեր զրույցի սկզբում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան՝ շեշտադրելով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գրառումների բառապաշարը։ Իսկ հետո ամենակարևորի մասին ենք խոսում՝ ինչո՞ւ են հիմա ուժգնացել այս հարձակումները հոգևոր կառույցի նկատմամբ, չնայած դրանք եղել են 2018 թվականից սկսած։ «Հայ առաքելական եկեղեցին մեզ՝ հայերիս համար 1700 տարուց ավելի այն կառույցն է, որն անխորտակելի է։ Մեր ինքնությունը, էությունն է դարձել։ Պետականություն, պետություն չունեցած ժամանակ հատկապես Եկեղեցին է հայի ինքնությունը, լեզուն, մշակույթը և մնացյալը պահողն ու պահպանողը եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծը։ Նա համեմատական է տանում մեր էպոսի հետ՝ ընդգծելով, որ ինչպես «Սասնա ծռերը», այնպես էլ մեր Եկեղեցին մեր հոգու, արյան, ինքնության մեջ է։ «Խորտակելով Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ խորտակում են հային։ Այն պահին, երբ կխարխլվի, կխորտակվի մեր Սուրբ եկեղեցին, նույն օրը հայը կվերանա, կոչնչանա։ Քանի կա Սուրբ Էջմիածինը, կա հայը։ Չկա Էջմիածինը՝ ոչ միայն որպես ֆիզիկական, այլ հոգևոր կառույց, ուրեմն՝ չկա հայը»։

Շատերի կարծիքն է ամրագրում՝ գործող իշխանությունն ամեն ինչ կարողացավ անցած յոթ տարում ոչնչացնել։ «Միակ կառույցը, որը չկարողացավ ոչնչացնել, Եկեղեցին է, որն այսօր էլ, ի դեպ, մեր ինքնությունն է պահում ու պահպանում։ Այսօր Ադրբեջանից (նաև Թուրքիայի մռլտոցներով) այդ հրահանգը կա, ուղղակի Թուրքիան առաջնագիծ է նետել Ադրբեջանին, Էրդողանը Ալիևին է մեջտեղ բերել, ինքը շատ չի կեղտոտվում։ Նրանք ցանկանում են վերջին և հիմնական կառույցը, մեր միջուկը՝ հանձին Եկեղեցու, ջարդել, ոչնչացնել։ Նպատակը հայի ինքնության վերջնական ոչնչացումն է»։

Վստահ է՝ Եկեղեցու դեմ այս հարձակումներն ուժգնացան Շվեյցարիայում Կաթողիկոսի առաջարկով հրավիրված համաժողովից հետո։ «Սա նրանց զայրացրեց ու կատաղեցրեց։ Գարեգին Երկրորդը խոսեց բռնազավթված Արցախի, ռազմագերիների ապօրինի դատի, արցախահայության վերադարձի իրավունքի և այլ հարցերի մասին, հարցեր, որոնք պետք է պետությունը հնչեցներ։

Այսօր Հայաստանում միակ կառույցը Եկեղեցին է, որ բարձրաձայնում է այս հարցերը։ Սա նյարդայնացնում, զայրացնում է և՛ Ալիևին, և՛ Էրդողանին, և՛ Նիկոլին։ Սրանք ակնհայտ բաներ են, բացահայտում չեմ անում։ Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն։ 1700 տարի օտար նվաճողները՝ պարսիկներ, արաբներ, թուրքեր և այլք, հետո Ցարական Ռուսաստանը, Խորհրդային Միությունը փորձել են, բայց չեն կարողացել խարխլել Եկեղեցու հիմքերը ու էլի չեն կարողանալու, իրենք են ջարդվելու, հետ նետվելու։ Հայ առաքելական եկեղեցին անխորտակ մնալու է մինչև աշխարհի վերջը։ Իսահակյանն ասում է՝ հայի կաշին որ քերես, տակից Էջմիածին դուրս կգա»,-նշում է մեր զրուցակիցը։

Կարծիք կա, որ Հայաստանի իշխանությունները վախեր ունեն՝ հենց Եկեղեցին կարող է համախմբել մեր ժողովրդին, որը ցանկանում է օր առաջ դուրս գալ այս համազգային ճգնաժամից։ «Մենք ո՛չ ինքնիշխան ենք, ո՛չ անկախ ենք։ Բաքվից և Անկարայից են որոշում, կողմնորոշում, հրահանգում մեր, այսպես ասած, իշխանավորներին, թե ինչ անել ու ինչ չանել։ Այս իրավիճակում մեր համախմբումը կրկին լինելու է Եկեղեցու շուրջ։ Եկեղեցին է համախմբելու, առաջնորդելու և մեզ հանելու այս վիճակից, ինչպես Սարդարապատից հանեց, ինչպես եղել է տարբեր դարաշրջաններում։ Իրենք էլ լավ գիտեն, որ, որպես միակ համախմբող ուժ, մնացել է Եկեղեցին։ Քաղաքական գործիչներին փչացրել են, տարբեր քայլեր արել և այլն։ Նիկոլը «վա բանկ» է գնում։ Պարզ բառերով ասած՝ կա՛մ տակ է տալու, կա՛մ վրա։ Բայց դա իր վերջն է, իր օրհասը, շատ շուտով խորտակվելու և ոչնչանալու է՝ Եկեղեցուն բախվելով։ Այլ տարբերակ ինքը չուներ՝ կա՛մ նա պիտի «վա բանկ» գնա ու Եկեղեցին խորտակի, կա՛մ Եկեղեցին՝ իրեն։ Եվ քանի որ մեր Եկեղեցին անխորտակելի է, Նիկոլն է ոչնչանալու, սա իր վերջն է, որը մենք շուտով կտեսնենք»,-հավելում է բանաստեղծը։

Նրա դիտարկմամբ, Եկեղեցին չիջավ իշխանությունների հետ քննարկման, ավելի ստույգ՝ նրանց կողմից հրահրվող փողոցային «ռազբորկաների» մակարդակին։ «Ուզում էին ներքաշել դրա մեջ, բայց չստացվեց։ Չէր էլ ստացվելու։ Մեր Եկեղեցին միշտ իր բարձրության վրա է մնացել և մնալու է։ Եկեղեցուն խորհուրդներ չտանք։ Եկեղեցին լավ գիտի, թե որ պահին ինչ պետք է անել։ Եթե ինչ-որ պահի պետք է զանգեր հնչեցնի, կհնչեցնի, եթե ինչ-որ պահի պետք է այս կամ այն խոսքն ասել, կասի։ Եկեղեցին իր անելիքը շատ լավ գիտի, որևէ մեկի խորհրդի կարիքը չունի։ Նա իրեն պահում է իր բարձրության վրա»։

Ընդգծում է՝ այս իրավիճակում կարևոր ազդակներից մեկն այն է, որ մեր հանրությունն այս հարցի շուրջ չունի անզորության զգացում։ «Ժողովուրդն անում է քայլեր և պատրաստ է անելու։ Օրեր առաջ գիշերով օդանավակայանում դիմավորեցին Կաթողիկոսին, հերթապահեցին և հերթապահում են Սուրբ Էջմիածնի բակում։ Եթե փորձեն Վեհարան ներխուժել, չեն կարող։ Եթե վաղը կամ այսօր որևէ ընդվզում լինի Եկեղեցու դեմ, ժողովուրդը համախմբվելու և պաշտպանելու է այն։ Քայլեր եղան, ժողովուրդն իր հակաքայլերը ցույց տվեց։ Ի դեպ, այդ մարդիկ էլ երևի արդեն հասկանում են, որ չեն կարող կտրուկ քայլերի գնալ Եկեղեցու դեմ։ Կռիվը չսկսած՝ արդեն պարտված են։ Իսկ եթե կռիվ սկսեն, կռիվ կլինի։ Ի՞նչ են ուզում՝ քաղաքացիական պատերազմ։ Մեր ժողովուրդը շատ զուսպ է, քաղաքացիական պատերազմի չի գնա, բայց նրանց պատասխանը կտա։

Կրկնում եմ՝ սա իր վերջն է, իր պարտությունը, իր օրհասը։ Եթե մարդկանց մոտ կասկածներ էին մնում, որ սրանք թուրքի դրածո են, ամեն ինչ արել են թուրքի ուզածով, հիմա արդեն հստակ տեսնում են, թե ինչ է կատարվում։ Ժողովուրդն ամեն ինչ անում է և կանի շուտով դրանցից ազատվելու համար։ Դա կլինի Եկեղեցու շուրջ համախմբում, թե այլ տարբերակ, բայց կլինի. ինձ թվում է՝ Եկեղեցու շուրջ համախմբումով սրանցից կազատվենք, որովհետև տեսնում ենք՝ օր օրի տանում են Հայաստանի պետության, պետականության հստակ ոչնչացման, հիմա էլ խոսում են ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ Այսինքն՝ այն, ինչ ուզում են թուրքը, Ադրբեջանը։ Իսկ նրանք բացառապես Հայաստանի պետության, պետականության և հայերի ոչնչացումն են ուզում։ Իրենք դա չեն թաքցնում, և դա էլ անում են։ Կանչում են, գլուխը շոյում և ասում՝ սա պիտի անես, այսպես անես։ Այն, ինչ արվում է այսօր, ծրագրված է և գրված Աթաթուրքի ու մյուսների կողմից։ Մեր ժողովուրդը հստակ բախվել է այս իրողություններին, տեսնում է, թե ինչ է կատարվում։ Հիմա մեր ներքին Սարդարապատն է լինելու՝ կա՛մ դես, կա՛մ դեն։ Բայց հաղթելու է ժողովուրդը։ Չպետք է թույլ տալ, որ վերջնականապես կործանվենք։ Թե հիմա որքան էլի կկորցնենք այս օրերի ընթացքում, չեմ կարող ասել, բայց քանի կա մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Էջմիածինը, մենք չենք կործանվի»,-եզրափակում է բանաստեղծ Հուսիկ Արան։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԸնտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացելՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջներըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՄալխաս Ամոյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշՖիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելԻնչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Ապրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրևԻմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան
Ամենադիտված