Վթարային անջատումներ՝ հուլիսի 13-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Երկրաշարժ՝ Թուրքիայում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել Գեղամ Մանուկյանի որդին ազատ է արձակվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Երբ կհյուրընկալվի Աշխարհի առաջնության եզրափակիչը Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն


Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են՝ հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը. Ժաննա Անդրեասյան

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում մեկնարկել են Եվրոպական հնագիտության օրերը: Միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հուլիսի 13-ին «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթի մասնակից դպրոցականների հետ այցելել են Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հյուրերը շրջել են թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել պեղումների արդյունքում հայտնաբերված եզակի նմուշներին, որոնք ընդգրկում են վաղ բրոնզե դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջանները։ Նրանք նաև այցելել են թանգարանի նկուղային հարկում գտնվող հատուկ սրահ, որտեղ պահվում են Վանի թագավորության շրջանի ոսկյա, արծաթյա, սաթե և կիսաթանկարժեք քարերով մշակութային արժեքներ։

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Շնորհակալություն հայտնելով դպրոցականներին մասնակցության և հետաքրքրության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը նախևառաջ նպատակ ունի ուշադրություն հրավիրել պատմամշակութային ժառանգության  պահպանմանը:

«Պատմամշակութային ժառանգության պահպանությունը և ուսումնասիրությունն այդ ժառանգությունը շարունակելու և նորովի զարգացնելու  գրավականն են: «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթում ներկայացված հետաքրքիր գաղափարները, հուսով եմ, հետագայում ևս կլինեն ձեր հետաքրքրությունների շրջանակում: Մեծամորի թանգարան այցն էլ, անկասկած, օգտակար կլինի` հասկանալու, թե դեռ որքան կարևոր բացահայտումներ ունեք անելու: Մեր երկիրը, դրա պատմությունն ու արժեքները ճանաչելու առումով այսօրինակ այցելությունները շատ կարևոր են»,- դիմելով աշակերտներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ նմանօրինակ միջոցառումները կնպաստեն հուշարձանների և թանգարանների տեսանելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը:

Երևանի և ՀՀ մարզերի տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտներն այցի շրջանակում մասնակցել են նաև Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվող կրթական ծրագրերին, այդ թվում՝ արհեստական պեղումների գործընթացին՝ ստանալով գործնական գիտելիքներ հնագիտության բնագավառում։

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլը ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացնում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։ Այս տարվա հաղթողների ցանկում Հայաստանից ընդգրկվել է «Սասնա ծռեր. փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքը: Նախագիծը ներկայացրել են Հասմիկ Սիմոնյանը և Նարե Թովմասյանը, որոնք մայիսին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել են միջազգային մրցույթի պարգևատրմանը:

«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մշակութային ժառանգության հանդեպ դպրոցականների վերաբերմունքին: Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են` հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը, ինչպես նաև հնագիտությանը՝ որպես մասնագիտություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 3-րդ տարին։ Միջոցառմանը միացել են հնագիտությամբ զբաղվող մի շարք կառույցներ` ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, Հայաստանի պատմության թանգարանը, Լոռի-Փամբակի, Դիլիջանի, Գեղարքունիքի, Շիրակի երկրագիտական թանգարանները, Էրեբունի արգելոց-թանգարանը, Երևանի պատմության թանգարանը։ 

Միջոցառումներ են նախատեսված բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների համար։ Միջոցառումների ցանկը` կից:

Հետևեք մեզ՝ այստեղ

Վթարային անջատումներ՝ հուլիսի 13-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար Երկրաշարժ՝ Թուրքիայում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել Գեղամ Մանուկյանի որդին ազատ է արձակվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Երբ կհյուրընկալվի Աշխարհի առաջնության եզրափակիչը Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԱռաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԱյն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ» Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ» Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ» Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինՓոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՓորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն Մանվելյան«Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը, կա վիրավորՄի խումբ անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով ստացել են տարբեր չափի գումարներ«Կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր». ինչու է 3 ամսով կալանավորվել 3 անչափահաս երեխաների մայրը. ինչ են արձագանքում ՄԻՊ-ից (տեսանյութ) Մելիքյանների ընտանիքում համալրում է սպասվում. Արամը հայտնել է երեխայի ծնունդի մասին. բացառիկ կադրեր «Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Փաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենքՊետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան «Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն
Ամենադիտված