Փոխարժեքների պատկերը Հայաստանում՝ ապրիլի 22-ի դրությամբ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 22-ի համար Իտալիայի գավաթ. «Ինտերը» ֆանտաստիկ քամբեքով հաղթեց «Կոմոյին» և դուրս եկավ եզրափակիչ Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը ԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը Իրանական լցանավը բանակի աջակցությամբ մտել է երկրի տարածքային ջրեր


Եթե Իրանը ներգրավվի պատերազմում, սահմանային լարվածություններն անխուսափելի են լինելու՝ հատկապես Սյունիքի հարավում. Աննա Կոստանյան

Blog
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Իրանի միջուկային կարողությունների ուղղությամբ հասցված նախահարվածով (preemptive strike) Իսրայելը հատուցեց ապրիլի սկզբին Դամասկոսում իր հյուպատոսարանի դեմ իրականացված հարվածի համար, այսպիսով նախազգուշական ուղերձ տալով նաև տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողներին։ Եթե այնուամենայնիվ լայնածավալ պատերազմ սկսվի, այն մեծ ռիսկեր է ստեղծելու ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար։

Հայաստանը չի կարող խուսափել հնարավոր սպառնալիքներից և հետևանքներից, և եթե Իրանը ներգրավվի պատերազմում, սահմանային լարվածություններն անխուսափելի են լինելու՝ հատկապես Սյունիքի հարավում։

Եթե Իրանի որոշ շրջաններ ենթարկվեն ռմբակոծման, տարածաշրջանային որոշ ուղիներ ժամանակավոր կփակվեն։ Իսկ սա ունենալու է տնտեսական լուրջ հետևանքներ Հայաստանի համար՝ հաշվի առնելով Իրանի էներգետիկ և ապրանքային ուղիները, հատկապես՝ գազը և պարենը։ Պատերազմի դեպքում այդ մատակարարումները կարող են խաթարվել։

Լյանածավալ պատերազմն անմասն չի թողնելու Ռուսաստանին և Արևմուտքին, ու եթե ընդլայնվի, Ռուսաստանը և ԱՄՆ-ը հնարավոր է ակտիվանան՝ հատկապես Կասպից տարածաշրջանում։ Այս պարագայում Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ և ԵՄ-ի հետ համագործակցող երկիր, հայտնվելու է բարդ դիվանագիտական դիրքերում։

Իսրայել-Իրան պատերազմի ազդեցությունը, դուրս գալով մերձավորարևելյան շերտից և դառնալով գեոպոլիտիկ խնդիր, մարտահրավեր է Հարավային Կովկասի համար, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացել են համատեղ զորավարժություններով։ Նախիջևանում դիտարկվում են զենքի կենտրոնացման և ռազմաբազաների ընդլայնման գործընթացներ։ Սա կարելի է դիտել որպես սահմանային ճնշման և ուժի ցուցադրման գործողություն Իրանի դեմ՝ Թուրքիայի մասնակցությամբ։
Անհրաժեշտության դեպքում Նախիջևանի ռազմաբազան կարող է վերածվել մարտավարական հենակետի, եթե Իրանը ներգրավվի լայնածավալ հակամարտության մեջ։ Որքան էլ որ Ադրբեջանը չցանկանա բացահայտ մասնակցել Իրանի դեմ ուղղակի պատերազմին, այնուամենայնիվ կաջակցի Իսրայելին և Թուրքիային լոգիստիկ, կիբեռ և հետախուզական մակարդակով։

Բաքուն կարող է տրամադրել հատուկ ռադարային հարթակներ կամ օդային տարածք՝ իսրայելական ԱԹՍ-ների և հետախուզական ինքնաթիռների համար։ Իսկ Թուրքիան ինչպես միշտ հանդես կգա որպես Իսրայելի և Արևմուտքի համար չհայտարարված ռազմավարական դաշնակից՝ քաղաքական հայտարարություններում պահպանելով հավասարակշռված դիրք՝ հանդես գալով իբր «հակամարտության կայունացման օգտին»։ Իհարկե այս ամենում Թուրքիան ունի իր սեփական հետաքրքրությունները Իրաքի քրդական շրջաններում, որտեղ Իրանի ազդեցությունն աճել է, և կօգտագործի Իրանի թուլացման ցանկացած հնարավոր պահ՝ ընդլայնելու իր ազդեցությունը Սիրիայում, Իրաքում և Հարավային Կովկասում։

Այս ամենում Հայաստանի համար մի շարք ռիսկեր են դիտվում։ Մենք հայտնվելու ենք հնարավոր բախման ճակատում՝ Սյունիքի և Նախիջևանին սահմանակից տարածքներում․ Իրանն այս ուղղությունները դիտում է որպես ռազմավարական գոտի (այս մասին ամիսներ ու տարիներ շարունակ խոսում եմ մասնագետները)։ Հնարավոր է կրկին լարվածություն առաջանա այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են փորձել ռազմական ճնշմամբ առաջ մղել այս օրակարգը՝ Իրանական կենտրոնի զբաղվածության ֆոնին։

Որքան էլ որ Թուրքիան ու Ադրբեջանը այս պահին չեն ձգտում բացահայտ ռազմական ներգրավման, սակայն նրանք ամբողջությամբ հանդես են գալիս որպես Իրանի տարածաշրջանային ճնշման թևեր։ Բաքվի վարքագիծը գուցե նույնիսկ սկսի կտրուկ փոխվել, եթե Իրանը թուլանա կամ պարտվի։
Իսկ այս ամենում ի՞նչ պիտի աներ խելամիտ ու ազգային իշխանությունը Հայաստանում, իհարկե պետք է սկսեր ամրացնել սահմանային անվտանգությունը, զարգացնել մատակարարման այլընտրանքային ուղիները, վերանայեր Իրանի հետ ունեցած ռազմավարական երկխոսության մակարդակը։ Սրանցից ո՞ր մեկն են անում, իհարկե պարզ է բոլորին, թե մարտահրավերները թողած ինչով է զբաղված օրվա ռեժիմը։
Փոխարժեքների պատկերը Հայաստանում՝ ապրիլի 22-ի դրությամբ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 22-ի համար Իտալիայի գավաթ. «Ինտերը» ֆանտաստիկ քամբեքով հաղթեց «Կոմոյին» և դուրս եկավ եզրափակիչ Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Ապրիլի 22-ին, 23-ին, 27/28/29-ին լույս չի լինելուԱպրիլի 23-ին գազ չի լինելու․ հասցեներԲախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներՇնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ Ծառուկյան15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանՋրանջատում Լոռու մարզումՆԳՆ կիբեռոստիկանությունը՝ DDoS հարձակումների մասինՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանՄաշկային գոյացուցյուններ. ի՞նչ են նշանակում, ե՞րբ պետք է դիմել բժշկիՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՄալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն էՄենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանԿայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԿայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԿոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըՍամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար ՄելոյանՄարիաննա Ղահրամանյանը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակըԺամանակն է, որ մեր ազգի ուժեղ զավակները չլինեն կալանքի տակ՝ 2 ընկերների ջանքերով. Նարեկ ԿարապետյանՄաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. ԱռաքելյանԱռեղծվածային դեպք, Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է մաhացած օտարերկրացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումըԲաքվի մետրոյում միջադեպի հետևանքով վիրավորներ կանՋերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևները կշարունակվեն Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում ապրիլի 22-ինՍպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրա«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին․ Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել
Ամենադիտված