Արտակարգ դեպք՝ Երևանում Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն Վթարային անջատումներ՝ հուլիսի 13-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Երկրաշարժ՝ Թուրքիայում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել Գեղամ Մանուկյանի որդին ազատ է արձակվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում


Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին

Հասարակություն

Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական ամենամեծ համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային մեգանախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը:

ՀՀ կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական նորարարությունները արագացնելու և տարածաշրջանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքներ ներդնելու նպատակով Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ:

Հայաստանի Հանրապետության, IT և տեխնոլոգիական տեղական և միջազգային անվանի ընկերությունների այս ռազմավարական համագործակցությունը վճռորոշ դեր կունենա երկրի տեխնոլոգիական հուսալի ապագայի կառուցման համար:

NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նշում է՝ արհեստական բանականության գործարան-կենտրոնները 21-րդ դարի ենթակառուցվածք են. «Մեր համագործակցությունը Հայաստանի հետ կօգնի զարգացնելու արհեստական ​​բանականության հիմնարար կարողությունները և ողջ տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի նորարարության և տնտեսական աճի համար»:

Team ընկերությունների խումբը, կառավարելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Team Telecom Armenia և իռլանդական Imagine Broadband ընկերություններն ու հանդիսանալով վրացական SkyTel ընկերության բաժնետեր, կծառայեցնի իր փորձագիտական ռեսուրսներն ու տարածաշրջանում կապի եզակի ենթակառուցվածքները մեր երկրում այս հսկայածավալ նախագիծը կյանքի կոչելու նպատակով:

«Պատիվ ունենք մասնակցելու այս ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ նախաձեռնության իրականացմանը՝ ներդնելով տեխնոլոգիական ոլորտում մեր բազմամյա փորձն ու ռեսուրսները։ Մեր մասնակցությունը արտացոլում է Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական ​​բանականության լուծումների և թվային ապագայի գլոբալ կենտրոն դարձնելու պատրաստակամությունը»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Firebird-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը նշում է՝ այս մեգանախագիծը Հայաստանից մինչև աշխարհ նորարարության համար մեկնարկային հարթակ ստեղծելու մասին է:

«Մենք ներդրումներ կկատարենք նորարարական մոդելների, ռոբոտաշինության և գիտության մեջ՝ համագործակցելով աշխարհի առաջատար համալսարանների հետ: Սա նաև կնպաստի Հայաստանում նորարարության ոլորտում գործունեություն ծավալող սերնդի ձևավորմանն ու ոլորտի խթանմանը»,-նշում է նա:

Ներդրումային այս նախաագծին որպես  Firebird-ի հիմնադիր գործընկեր և ռազմավարական խորհրդատու է միացել նաև Flagship Pioneering-ի գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը. «Տեխնոլոգիական առաջատար ոլորտում Հայաստանի զարգացումը կկառուցվի գլոբալ համագործակցության և երկարաժամկետ ներդրումների միջոցով: Արհեստական ​​բանականության ոլորտի զարգացումը Հայաստանի և տարածաշրջանի համար համարձակ քայլ է երկիրը համաշխարհային արհեստական ​​բանականության ոլորտում դիրքավորելու ճանապարհին»,-նշում է Աֆեյանը։

«Մենք ոգևորված ենք տեխնոլոգիաների արտահանման և արհեստական բանականության ոլորտում ԱՄՆ-ի առաջնորդության ներուժով, որի շնորհիվ կարող ենք Հայաստանում խթանել նորարարությունը՝ ի նպաստ մեր երկրների: Ամերիկյան այնպիսի ընկերությունները, ինչպիսին է NVIDIA-ն, շարունակում են առաջարկել աշխարհում առաջատար հաշվարկային և ԱԲ լուծումներ, և մենք հպարտ ենք, որ հենց նրանք են դառնում հայկական կողմի գործընկերները»,-նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ 

Այս մասշտաբային նախագիծը փաստում է պետության, տեխնոլոգիական ու թվային ոլորտի ընկերությունների արդյունավետ համագործակցությունն ու տարածաշրջանում Հայաստանը որպես տեխնոլոգիական ազդեցիկ կենտրոն դիրքավորելու` մասնակից բոլոր կողմերի հանձնառությունը:

Արտակարգ դեպք՝ Երևանում Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն Վթարային անջատումներ՝ հուլիսի 13-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար Երկրաշարժ՝ Թուրքիայում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել Գեղամ Մանուկյանի որդին ազատ է արձակվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Երբ կհյուրընկալվի Աշխարհի առաջնության եզրափակիչը Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԱռաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԱյն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ» Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ» Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ» Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինՓոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՓորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն Մանվելյան«Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը, կա վիրավորՄի խումբ անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով ստացել են տարբեր չափի գումարներ«Կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր». ինչու է 3 ամսով կալանավորվել 3 անչափահաս երեխաների մայրը. ինչ են արձագանքում ՄԻՊ-ից (տեսանյութ) Մելիքյանների ընտանիքում համալրում է սպասվում. Արամը հայտնել է երեխայի ծնունդի մասին. բացառիկ կադրեր «Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Փաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենքՊետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան «Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ինչ եղանակ է սպասվում
Ամենադիտված