Մայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Երկրաշարժ՝ Թուրքիայում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել Գեղամ Մանուկյանի որդին ազատ է արձակվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Երբ կհյուրընկալվի Աշխարհի առաջնության եզրափակիչը Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը, կա վիրավոր


Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ առաջադեմ և օր օրի զարգացող պետություններն ահռելի տեմպերով առաջ են շարժվում՝ կրճատելով տնտեսության ստվերը, Հայաստանում այս առումով շարունակում են լուրջ խնդիրներ մնալ: Ավելին, ցավոք, քիչ չեն լոբբիստական տարբեր շրջանակները, որոնք փաստացի ստվերային շրջանառության ջատագովներն են:

Ի մասնավորի, նման շրջանակները առաջ են քաշում ապրանքների դրոշմավորման նոր թվային համակարգի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք թեզեր: Նախ՝ նշենք, որ դրոշմավորման նոր թվային համակարգի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են 2018 թվականին, իսկ արդեն 2018 թ. փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը, որի հիմնական նպատակը ԵԱՏՄ ամբողջ տարածքում նույնականացման նշաններով ապրանքների թվային դրոշմավորման համակարգի ներդրումն է, դրոշմավորման գործընթացների միասնականացումը և ապրանքների հետագծելիության ապահովումը։ Համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները ձեռնամուխ են եղել օպերատորների սահմանման գործընթացին։

Ստացվում է, որ սեփական շահն առաջ տանելու նպատակով որոշակի լոբբիստական շրջանակներ այս հարցի հետ կապված հետևողականորեն գիտակցաբար խեղաթյուրում են իրականությունը՝ փորձելով խոչընդոտել ստվերի դեմ պայքարը։ Ըստ մասնագետների, նոր թվային գործիքների ներդրման դեմ նման ուժերի միջոցով տարվող պայքարը հատուկ է բոլոր այն երկրներին, որտեղ ստվերի շահառուներն իրական «ծանր կորուստներ» են ունենում ստվերի դեմ պայքարի նոր մեթոդների կիրառման արդյունքում։

Հասկանալի է, որ նույն այդ շրջանակների կողմից գիտակցաբար չի խոսվում այն մասին, որ նոր թվային համակարգը նախորդի նկատմամբ ունի բազմաթիվ առավելություններ։ Մեզ հետ զրուցած ոլորտի մի քանի փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ ստացվում է նման համեմատություն.

- Սա թվային համակարգ է, որը հնարավորություն է տալիս հետագծել ապրանքների շրջանառության մեջ մտնելը և շրջանառությունից դուրս գալը։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չունի այդ հնարավորությունը։

- Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվում թվային դրոշմավորման համակարգի համար, մինչդեռ հին համակարգի դեպքում պետական բյուջեից ծախսվել է տարեկան ավելի քան հինգ միլիարդ դրամ։

- Թվային դրոշմապիտակը պարտադիր չէ տպել թղթային եղանակով։ Օրինակ՝ այն կարելի է լազերային տպիչի միջոցով տպագրել տուփի վրա։ Այս մեթոդը ներկայում ամբողջ աշխարհում և նաև ՀՀ-ում ակտիվ կիրառում են ծխախոտ արտադրողները։ Թղթային դրոշմավորումը չունի այդ հնարավորությունը։

- Թվային դրոշմավորման համակարգի կարևորագույն հնարավորություններից է ունենալ փոխճանաչելիություն ԵԱՏՄ երկրների հետ, այսինքն արտադրողը (ներմուծողը) փակցնում է մեկ դրոշմապիտակ և դրանով կարողանում իր արտադրանքը վաճառել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԵԱՏՄ շուկայում։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չի տալիս նման հնարավորություն։

- Թվային դրոշմավորման համակարգի դեպքում հեշտությամբ բացահայտվում է կեղծ դրոշմապիտակը, քանի որ յուրաքանչյուր միավոր ապրանք վաճառվելիս դուրս է գալիս շրջանառությունից երբ համապատասխան տեղեկատվությունը ՀԴՄ-ի միջոցով փոխանցվում է ՊԵԿ։ Թղթային դրոշմապիտակը կեղծելու պարագայում պրակտիկորեն հնարավոր չէ այն հայտնաբերել։

- Թվային դրոշմավորման համակարգի միջոցով ստեղծվում է ապրանքների ազգային կատալոգ, որը մշտապես թարմացվում է և կարող է կիրառվել բազմաթիվ ոլորտներում։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չունի այդ հնարավորությունը։

Ակնհայտ է, որ այս առավելությունների մասին չխոսելը, նոր թվային համակարգի ներդրման դեմ իրականությանը չհամապատասխանող ոչ օբյեկտիվ տեղեկատվության տարածումն ուղղված է ստվերի դեմ պայքարի նոր գործիքների ներդրման խափանմանը, ինչը չի կարող բխել ՀՀ պետական շահից և հարկային կարգապահության ու տնտեսական զարգացման առաջնահերթություններից։

Հավելենք, որ լրագրողական հետաքննության շրջանակներում մենք հարցում ենք ուղարկելու ՀՀ ՊԵԿ, որը վերաբերում է տասը տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից թղթային դրոշմապիտակների համար տրամադրված 50 միլիարդ ՀՀ դրամին, ինչպես նաև վերջին շրջանում նույն աղբյուրից տրամադրված 2 միլիարդ ՀՀ դրամին: Հետաքրքրական է այն փաստը, որ այդ կլորիկ գումարները տրամադրվում են անպիտան, ստվերի կրճատման համար փաստացի ազդեցություն չունեցող դրոշմապիտակների ձեռքբերման համար: Այս մասով փաստերը բազմաթիվ են, որոնք բարձրաձայնում են տնտեսվարողները։ Բավարար է պարզապես մուտք գործել որևէ խանութ և, օրինակ՝ պաղպաղակների սառնարաններում ուշադրություն դարձնել լցված դրոշմապիտակներին։ Հիշեցնենք, որ պաղպաղակների համար դրոշմապիտակների լրացուցիչ խմբաքանակի գնում ՊԵԿ-ը իրականացրել է վերջերս։

Նմանատիպ մի շարք հարցերի հետ կապված ՀՀ ՊԵԿ-ից պատասխան ստանալուն պես այն կներկայացնենք մեր հանրությանը, և հասարակությանը պարզ կդառնան պետական մարմինների վերաբերմունքը, ինչպես նաև գործիքակազմերի տիրապետման և կիրառելիության հնարավորությունը տվյալ խնդրին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար Երկրաշարժ՝ Թուրքիայում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել Գեղամ Մանուկյանի որդին ազատ է արձակվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Երբ կհյուրընկալվի Աշխարհի առաջնության եզրափակիչը Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԱռաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԱյն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ» Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ» Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ» Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինՓոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՓորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն Մանվելյան«Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը, կա վիրավորՄի խումբ անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով ստացել են տարբեր չափի գումարներ«Կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր». ինչու է 3 ամսով կալանավորվել 3 անչափահաս երեխաների մայրը. ինչ են արձագանքում ՄԻՊ-ից (տեսանյութ) Մելիքյանների ընտանիքում համալրում է սպասվում. Արամը հայտնել է երեխայի ծնունդի մասին. բացառիկ կադրեր «Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Փաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենքՊետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան «Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն
Ամենադիտված