Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Պատերազմի հետևանքով Իրանում հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին դեռևս տվյալներ չկան. դեսպան Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի, Սյունիքին սպառնացող վտանգների մասին Թրամփը դեմ է Իրանի գերագույն առաջնորդի uպանությանը Առաջին անգամ չէ, որ եկեղեցու դեմ պայքարում են. Հրայր Կամենդատյան Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ բալային չկարողացանք փրկել». 2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետո Ուժեղ քամու հետևանքով Ապարանի տարածաշրջանում գրանցված դեպքերի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ Զառոչկային իմ երեխայի պես սիրում եմ. որդու և հարսի բաժանման լուրերից հետո Սոֆի Դևոյանի արձագանքը


Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ

Blog

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ»,- այս խոսքերն ասել է Սյուզի Շալունցը, որի որդին ունի աուտիզմ, ինչի պատճառով էլ չի մասնակցել իր տոնին՝ դպրոցի ավարտական միջոցառմանը։

«Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր… Բայց նա չմասնակցեց։

Այս օրը ես պատկերացնում էի տարիներ շարունակ։ Ներկայացնում էին նրան` բեմի վրա, ժպիտը դեմքին, ձեռքիս մեջ` ծաղիկներ… Բայց այդ օրն եկավ առանց իր իրական ներկայության։ Դավիթը մնաց տանը։

Դավիթը յուրահատուկ է։ Նա տեսնում է այն, ինչ մենք չենք նկատում, նա լսում է աշխարհի ձայները ուրիշ խորությամբ։ Բայց նա նաև վախենում է բարձր աղմուկից, անկանխատեսելի միջավայրից։ Նա պատրաստ էր ավարտել, բայց աշխարհը պատրաստ չէր նրան ընդունել։

Դավիթն ունի աուտիզմ։ Բայց այս պատմությունը աուտիզմի մասին չէ միայն։ Սա պատմություն է մի տղայի մասին, ում ընդունելը հեշտ չէր` ո՛չ դպրոցին, ո՛չ հասարակությանը։

Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված։ Պարզ դարձավ` սա իր տոնը չէր։

Ես` որպես մայր, անցել եմ մեղքի, վախի, ուժասպառության շատ փուլեր։ Եվ այսօր նույնպես` կանգնելով այս ցավոտ փաստի առաջ, պիտի անկեղծ ասեմ. ես էլ պատրաստ չէի։

Ոչ մի մասնագետ երբևէ չէր աշխատել ընտանիքիս հետ, որ հասկանանք` ինչպես ուժեղ լինել նման օրերին։ Ոչ ոք մեզ չէր նախապատրաստել այսպիսի կարևոր և ցավոտ սահմանագծին։ Ես մենակ եմ եղել իմ ընտրության մեջ` թողնել, որ նա տանը մնա, թե՞ ստիպել անցնել մի փորձություն, որը նա շատ դժվարությամբ կհաջողեր։
Եվ ես ուզում եմ հարցնել ձեզ` ինչու՞։

Ինչու՞ մեր երեխաները դեռ դուրս են մնում իրենց իսկ տոնական օրերից։ Ինչու՞ «ներառականություն» բառը մնաց միայն դպրոցական ծրագրերում, բայց ոչ իրական կյանքում։ Ինչու՞ մենք չենք մտածում բոլոր երեխաների մասին, այլ միայն նրանց, ովքեր համապատասխանում են «ընդհանուր» չափորոշիչներին։

Սա չհաջողված ներառականության հետևանք է։ Սա մի համակարգի հետևանք է, որ խոսում է «ներառման» մասին, բայց մոռանում է, որ դրա ամենակարևոր մասն այն ընտանիքներ են, ովքեր ապրում եմ յուրահատուկ երեխաների հետ։

Ես չեմ մեղադրում։ Բայց նաև չեմ լռում։

Ես ուզում եմ, որ հաջորդ Դավիթը բացակա չլինի իր իսկ տոնից։ Որ նրա մայրը կողքին կանգնի`ուժեղ, պատրաստված։ Որ նրա վախը վերածվի հպարտության։

Եվ եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում` բարձր, հստակ և ուժեղ։
Սիրով և պատասխանատվությամբ` Դավիթի մայրիկ»,- նշել է Շալունցը։

Հետևեք մեզ՝ այստեղ



Ակնհայտ է, որ վարչախմբի հոգևարքը խորանում է, այն անցել է բացարձակ ապօրինի գործողությունների, որի համար անխուսափելի պատիժ է կրելու. Ավետիք ՉալաբյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՀայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ․ Արտակ ԶաքարյանԻսրայելը հայտնել է Իրանի գիշերվա հարվածներից 154 վիրավորի մասինՈւրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Պատերազմի հետևանքով Իրանում հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին դեռևս տվյալներ չկան. դեսպանՅուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումՆիկոլի՝ թուրքի ստրուկ լինելը հաշվի առնելով՝ քայլերը տրամաբանական են, ուզում է Եկեղեցին կազմաքանդել. Աննա Մկրտչյան Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի, Սյունիքին սպառնացող վտանգների մասին Թրամփը դեմ է Իրանի գերագույն առաջնորդի uպանությանը Առաջին անգամ չէ, որ եկեղեցու դեմ պայքարում են. Հրայր Կամենդատյան Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան Մեր նման փոքր և խոցելի երկրների գոյատևման բանալին մաքսիմալ շրջահայացությունը, դաշնակիցների վստահությունից կառչելն ու իրենց հավաքական-անվտանգային հովանոցի տակ ամուր կանգնելն է. Զաքարյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ բալային չկարողացանք փրկել». 2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետո Ուժեղ քամու հետևանքով Ապարանի տարածաշրջանում գրանցված դեպքերի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են. ՆԳՆԻնչ է հայտարարել Իրանի ՊՆ-ն Զառոչկային իմ երեխայի պես սիրում եմ. որդու և հարսի բաժանման լուրերից հետո Սոֆի Դևոյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կատարում է թշնամու առաջ ստանձնած պարտավորությունը. ՀայաՔվե Եկեղեցուն հարվածելը հավասար է հողեր զիջելուն. Մենուա Սողոմոնյան Ի՞նչ կարծիք ունի Սամվել Կարապետյանը և ինչպե՞ս է պատրաստ միջամտել Եկեղեցու դեմ արշավին Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ Թռչե՞լ, թե՞ չթռչել. ինչպե՞ս է Իրանի և Իսրայելի միջև լարվածությունն անդրադարձել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար Ինչպես են նոր պերովսկիտային նախագծերը մեզ տալու գերկայուն արևային մարտկոցներ և ո՞րն է դրանց սկզբունքը Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում է Խոշոր գազանջատում՝ մի շարք հասցեներում ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերին Նախապատրաստում են Փաշինյանի այցը Թուրքիա Փաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Աշտարակի համայնքային ոստիկաններն Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներ Փաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Իրանն առաջիկա ժամերին հարձակումներ կգործի նոր զենքով Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցում. ՀՀ ԱԳՆ Որերորդ անգամ ես մեմերի կերպար եմ դառնոււմ․ Գալյան Իսրայելն անակնկալ ունի Իրանի համար․ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Կառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ ՍրբազանԻսրայելը uպանել է Իրանի ԶՈՒ շտաբի նորանշանակ պետին Արտակարգ դեպք, «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում 17-ամյա տղան դանակաhարել է մեկ այլ տղայիԱնցած շաբաթ մեր հասարակությունը ողջունելի միակամություն ցուցաբերեց՝ պաշտպանելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թրքահպատակ վարչախմբի աննախադեպ լկտի հարձակումներից. ՉալաբյանՆիկոլը հարձակվել է եկեղեցու վրա, քանի որ իր էությամբ հակազգային է. քաղաքացի Temu-ում արդեն Իդրամ կա ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն hարվածել է Կիևին, կան զnհեր Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով Քшղցկեղ է ախտորոշվել 4-րդ կարգի. Սիլվա Հակոբյանը հայտարարություն է տարածել ու օգնություն խնդրել Մշտական անպատրաստություն. «Փաստ» Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ» «Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»
Ամենադիտված