Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Մասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ


Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ Զաքարյան

Blog
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն։
 
Համաշխարհային լրատվական ու քաղաքական շրջանակներում այս պահին թիվ մեկ թեման, իհարկե, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցն է։ Ինչպես շատերը, հավանաբար, արդեն հասկացել են, նրանք երկուսով են այժմ Ուկրաինայի «պատերազմի իրական տերը»։ Ամերիկյան և ռուսական կողմերի համար հեռախոսային զրույցն ակնհայտորեն բարեհաջող ավարտ է ունեցել, քանի որ հենց այն փաստը, որ նրանք զրուցել են երկու ժամ հինգ րոպե, շատ բան է ասում։
 
 
Վաղուց ակնհայտ է, որ ուկրաինական զինված հակամարտությունն ըստ էության ամերիկա-ռուսական «պատերազմ է», և միայն այդ երկու երկրները կարող են վերջ տալ դրան: Մյուս երկրները, վաղ թե ուշ ստիպված կլինեն հաշտվել այդ իրականության հետ։ Ի վերջո, ո՛չ Ուկրաինան, ո՛չ Եվրոպան, որքան էլ իրենք իրենց համոզեն, որ դա հնարավոր է, ի վիճակի չեն Ռուսաստանի դեմ կռվել առանց ամերիկյան օգնության, իսկ ԱՄՆ-ը դրանից խուսափում է:
 
Մեկնաբանելով երկու առաջնորդների հեռախոսազրույցը՝ հատկապես եվրոպական լրատվամիջոցները, հիմնականում նշում են, որ Թրամփն ու Պուտինն ամեն ինչում համաձայնեցված են գործում, որի պատճառով ԱՄՆ նախագահը հաճախ է արտահայտում իր «համակրանքը» Ռուսաստանի հանդեպ, իսկ Պուտինն ինքը ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր, այսինքն՝ չի համաձայնվել հրադադարին։
 
Եվրոպայի բարձրաստիճան առաջնորդները խելամտորեն լռեցին՝ զերծ մնալով զրույցի մասին հրապարակային հայտարարություններից՝ չքննադատելով Թրամփին։ Նրանք հասկանում են այն հանգամանքները, որոնցում հայտնվել են, գիտեն ինչպիսին է իրավիճակը ուկրաինական ճակատում, և հիշում են, թե ի՞նչ փակուղի են արդեն ստեղծել՝ հանուն իրենց ներքաղաքական նպատակների։ Նրանք դա արեցին առաջին հերթին սեփական ձախողված քաղաքականությունն արդարացնելու համար, որովհետև ենթարկվեցին Ամերիկայի նախկին նախագահ Ջո Բայդենի վարած քաղաքականությանը։
 
Այնուամենայնիվ, անկախ Դոնալդ Թրամփի հանրային քննադատության բացակայությունից (կամ գուցե հենց այդ պատճառով), պարզ է, որ եվրոպացի առաջնորդները հասկանում են, որ եվրոպական դիվանագիտությունն արդեն պարտություն է կրել։ (Չնայած նա դեռ չի հանձնվել, և եվրոպացիները կշարունակեն Թրամփին «ձգել» իրենց ճամբար՝ կապված ուկրաինական զինված հակամարտության և դրա լուծման ուղիների հետ):
Թրամփը դե ֆակտո ընդունել է Պուտինին որպես իր իրավահավասար գործընկեր և մեծ հեռանկարներ է տեսնում ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության համար։ Նա կարող է խոսել ՌԴ նախագահի հետ երբ ցանկանա (և հակառակը), բայց եվրոպացի առաջնորդներն առայժմ զրկված են Պուտինի հետ շփվելու հնարավորությունից, և այդ փաստը հիասթափեցնում է նրանց, թեև, հասկանալի է, որ դա հենց եվրոպական լիդերների մեղքն է։
 
Այստեղ հարկ է մեջբերել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որն անգամ մեկնաբանության կարիք չունի, քանի որ ինքնին խոսուն է։ «Կարդինալներից մեկը, ում ես հանդիպեցի (Հռոմ կատարած այցի ժամանակ՝ Լեո XIV-ի երդմնակալության արարողության ժամանակ) ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն է ուզում, և որոշ եվրոպացիներ անընդհատ կոչ են անում ռազմական արշավ սկսել, ասես աշխարհը գլխիվայր շուռ է եկել»,- ասել է Ռուբիոն։
 
Տպավորությունն այնպիսին է, որ Թրամփը, հանդես է գալիս որպես «ռազմատենչ» լիդեր, որը միշտ պատրաստ է զինված ուժ կիրառել, եթե այլ տարբերակ չկա։ Սակայն իրականում նա այլ քաղաքականություն է վարում։ Նա փորձում է առավելագույնը բանակցել ամերիկյան շահերի համար միջազգային բոլոր կարևոր ոլորտներում՝ սկսած առևտրային քաղաքականությունից և մաքսատուրքերից մինչև համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամեր։ Ավելին, նա օգտագործում է ուժի փաստարկները՝ որպես իր «հակառակորդների» վրա ճնշում գործադրելու միջոց։
 
Օրինակ՝ ԱՄՆ-ն այժմ պատրաստվում է Իրանի հետ բանակցությունների հինգերորդ փուլին, ինչն անկեղծորեն նյարդայնացնում է Իսրայելի ղեկավարությանը, ովքեր ի սկզբանե ցանկանում են ոչ միայն բանակցությունների չեղարկումը, այլև ԱՄՆ-ի համաձայնությունը՝ Իսրայելի հետ համատեղ ռմբակոծելու Իրանի միջուկային օբյեկտները։ Իսկ Թրամփին մեծ ու անկանխատեսելի Իրանի հետ պատերազմը պետք չէ, և նա ամեն գնով փորձում է խուսափել դրանից։ Նրան աջակցում են նաև առանցքային արաբական երկրները, որոնց ամենաքիչն է անհրաժեշտ լրացուցիչ անկայունություն Մերձավոր Արևելքում:
 
Դոնալդ Թրամփը նույն կերպ է վարվում նաև Ուկրաինայի հարցում՝ գիտակցելով, որ եթե ՌԴ հետ բանակցությունները չստացվեն, պատերազմի սրումը և դրանում Ամերիկայի ներգրավումը կարող է անխուսափելի լինել։
 
Եվրոպայում շատերն այս մոտեցումը չեն ցանկանում ընդունել։ Ուստի զարմանալի չէ, որ Եվրոպայի և Ուկրաինայի համար ամենամեծ ցնցումը ՌԴ դժկամությունն էր՝ համաձայնել 30-օրյա հրադադարին։ Նրանք էլ ավելի ցնցված էին, երբ Ռուսաստանի համար հետևանքներ չեղան, թեև Ստամբուլի բանակցություններից հետո դրանք սպասվում էին։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հրաժարվել է Կոնգրեսի կողմից նախապատրաստված Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներից, քանի որ նա ճիշտ է հասկանում, որ դրանք այժմ անարդյունավետ են և կարող են վտանգել ողջ բանակցային գործընթացը։
 
Հ.Գ.
Պատահական չէր նաև Ռուբիոյի, երեկ ԱՄՆ սենատում հայտնած մտահոգությունը՝ կապված հայ-ադրբեջանական լարվածության հետ և չի բացառվում, որ այն ևս ստիմուլներ է ստանում եվրոպական տարածաշրջանից:
 
Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԸնտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացելՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 20-ի համար Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջներըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՄալխաս Ամոյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշՖիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելԻնչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Ապրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրևԻմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ)
Ամենադիտված