Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել․ պարզաբանում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համացանցում հայտնվել են կայքեր, որոնք վաճառում են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսեր։
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել:
Հայաստան – Պորտուգալիա հանդիպման՝ այդ բոլոր կայքերում, մասնավորապես, https://ticket-am.com/ վաճառվող տոմսերը կեղծ են։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալացական ցանցերի էջերում, իսկ վաճառքը իրականացվում է բացառապես https://tickets.ffa.am/ կայքում:
Խնդրում ենք բոլորին զգուշանալ https://ticket-am.com/ և անհայտ ծագման այլ նմանատիպ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը:
Հետևեք մեզ՝ այստեղ