Gyurjyan Cascade-ն արդեն իսկ գրավել է շուկայի ուշադրությունը Սուրը ձեռքիս էլ կզոհվեմ Էջմիածնում․ Ավետիք Չալաբյան (video) Ռուսաստանը կոչով դիմել է Իրանին և Իսրայելին (տեսանյութ) Իսրայելը հարվածել է Թեհրանի այն թաղամասին, որտեղ տեղակայված է Իրանի գերագույն առաջնորդի բունկերը (տեսանյութ) Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած Իրանը զգուշացրել է Թել Ավիվի բնակիչներին Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է Մաեստրո Գարի Քյոսայանը Արման Ծառուկյանն ու Խվիչա Կվարացխելիան հանդիպել են Հայաստանը կարող է սուբսիդավորել մարտկոցներով արևային կայանների ծրագիրը Ռուսաստանը երբեք չի խառնվել, չի խառնվում և չի խառնվելու Հայաստանի ներքին գործերին․ Մհեր Ավետիսյան


Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը որդեգրել է առավելագույն ճնշման ռազմավարություն՝ փորձելով ոչ միայն սահմանափակել Հայաստանի արտաքին հնարավորությունները, այլև ազդել երկրի ինքնիշխանության, պետականության խորհրդանիշների և ազգային ինքնության վերաիմաստավորման գործընթացների վրա։ Ակնհայտ է, որ թշնամական երկրի պահանջները գնալով ավելանում են և վերաճել են համակարգային վերաձևման ճնշումների՝ ուղղված Հայաստանի ներքին ինստիտուցիոնալ հիմքերի կազմաքանդմանը։

Վերջին շրջանում շրջանառվող մտահոգիչ նորությունն այն է, որ Ադրբեջանը բացահայտ կերպով սկսել է պահանջել Հայաստանի պետական զինանշանի փոփոխություն՝ արդարացնելով, թե դրա վրա պատկերված են իր տարածքային ամբողջականությանը «սպառնացող» խորհրդանիշներ։ Այս պահանջը սոսկ աբսուրդային չէ, այլ շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Եթե որևէ այլ պետություն իրեն թույլ է տալիս նման պահանջ ներկայացնել այլ ինքնիշխան պետության պետական խորհրդանիշների հետ կապված, ապա այն արդեն իսկ սպառնալիք է տվյալ երկրի ինքնության հիմքերի համար։ Ու քանի որ ՀՀ զինանշանի վրա առկա խորհրդանիշներն անբաժան մաս են կազմում մեր ազգային պատմության, մշակութային ժառանգության և ինքնության, որոնք հազարամյակների թոհուբոհով են անցել, ապա զինանշանի փոփոխությունը կարող է ազդարարել արտաքին պահանջով Հայաստանի ինքնիշխանության լուծարում։

Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ տարիներ շարունակ շարունակվող զիջողական դիրքորոշումը նոր հնարավորություն է տվել Ադրբեջանին ոչ միայն էքսպանսիոնիստական պահանջներ առաջ քաշել, այլև դրանք բարձրաձայնել միջազգային հարթակներում՝ առանց հետևանքների։ Բայց ամենից սարսափելին այն է, որ Հայաստանը նման պահանջների նկատմամբ ոչ միայն չունի համարժեք արձագանքային մեխանիզմ, այլև ՀՀ իշխանություններն իրենք գործողություններով հիմք են նախապատրաստում այդ նկրտումների լեգիտիմացման համար։

Հիշում ենք, թե ինչպես է Փաշինյանը պարբերաբար քննադատել Սահմանադրությունը՝ նշելով, որ Անկախության հռչակագրի բովանդակության հիման վրա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, մեր զինանշանը 1991 թվականից հետո հիմնված պետության հետ կապ չունի և այլն։ Կարելի է անընդհատ թվարկել, բայց եթե ժամանակի մաղի միջով ենք անցկացնում իշխանությունների կողմից Սահմանադրությանը, ազգային խորհրդանիշներին, պատմության դասագրքերին ու, ընդհանրապես, պատմությանը տրված գնահատականները՝ դրանք ներկայացնելով որպես «խնդիրների աղբյուր», ապա տեսնում ենք, որ դրանք այսօր սինխրոն են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների հետ։

Սա նշանակում է, որ իշխանության քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե ազգային շահերի վրա հիմնված ռազմավարությամբ, այլ հակառակորդի թելադրանքով։ Այս ուղղությամբ քայլերը նախօրոք են արվում՝ հետագա զիջողականությունն արդարացնելու նպատակով։ Սա ոչ այլ ինչ է, քան ինքնիշխանության գաղափարական կազմաքանդում։ Երբ պետությունը սկսում է վերանայել սեփական խորհրդանիշները ոչ թե իր ինքնության, պատմական իրավունքի կամ սոցիալական համախմբման շրջանակում, այլ հակառակորդի պահանջների հիման վրա, դա բացում է մի վակուում, որն իրենց օրակարգով կարող են լցնել արտաքին ուժերը, այդ թվում թշնամական տրամադրված երկրները։

Պատահական չէ, որ նման պահանջների ֆոնին մտահոգություններ կան, թե Ադրբեջանից կարող են պահանջներ հնչել Հայոց պատմության դասագրքերի հետ կապված։ Սա ընդամենը հերթական համընկնումը լինել չի կարող։ Պատմական գիտակցության վերաձևումը ներազգային մտածողությանը հարված հասցնելու ամենաազդեցիկ միջոցն է։

Երբ մի պետություն ստիպում է մյուսին հրաժարվել իր պատմական հիշողությունից, կեղծ «խաղաղության» անվան տակ վերաշարադրել պատմագիտական նարատիվը՝ չեզոքացնելով տարածքային իրավունքի կամ պատմական արդարության բոլոր արմատները, դա ոչ թե խաղաղ գործընթաց է, այլ գաղութարարական տիպի հոգեբանական հարձակման ձև։ Երբ այս ամենին գումարվում են արտաքին քաղաքականության սահմանափակումների վերաբերյալ Ադրբեջանի պահանջները, մասնավորապես Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, թե տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայության կարիք չկա, արդեն հասկանալի է դառնում ընդհանուր ռազմավարությունը։ Այսինք, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե Երևանը ում հետ կարող է ռազմական կամ ռազմավարական համագործակցություն ունենալ։

Բայց այս պարագայում ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ամբողջ գործընթացը ձևավորվում է մի մթնոլորտում, երբ Հայաստանն ընդունել է «խաղաղության օրակարգ», որը չունի իր համար ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու ո՛չ տեսլական, ո՛չ երաշխիքներ, ո՛չ էլ անվտանգության կառուցակարգեր։ Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, որին ձգտում է Հայաստանի ղեկավարությունը, աստիճանաբար վերածվում է պարտադրված մանիպուլյատիվ փաստաթղթի, որի ամեն հաջորդ կետը գրեթե միակողմանի կերպով թելադրվում է Բաքվից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դատապարտում ենք իշխող խմբակի նմանօրինակ գործողություններըGyurjyan Cascade-ն արդեն իսկ գրավել է շուկայի ուշադրությունըՍուրը ձեռքիս էլ կզոհվեմ Էջմիածնում․ Ավետիք Չալաբյան (video) Ռուսաստանը կոչով դիմել է Իրանին և Իսրայելին (տեսանյութ) Իսրայելը հարվածել է Թեհրանի այն թաղամասին, որտեղ տեղակայված է Իրանի գերագույն առաջնորդի բունկերը (տեսանյութ) Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած Պետությունը վերականգնվելու է՝ իր հետ սրբելով տանելու է բոլոր ապօրինությունները. Աննա ՄկրտչյանԻրանը զգուշացրել է Թել Ավիվի բնակիչներին Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է Մաեստրո Գարի ՔյոսայանըՈւժ է պետք. Անի Օհանյանի նոր գրառումըԱրման Ծառուկյանն ու Խվիչա Կվարացխելիան հանդիպել են Հայաստանը կարող է սուբսիդավորել մարտկոցներով արևային կայանների ծրագիրը Ռուսաստանը երբեք չի խառնվել, չի խառնվում և չի խառնվելու Հայաստանի ներքին գործերին․ Մհեր ԱվետիսյանԵկեղեցու և կրոնական ազատության պաշտպանության ուղղությամբ ՀայաՔվեի քայլերի մասին Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները Ահազանգ․ Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է «ՀայաՔվեն» շարունակում է հերթապահել Մայր Աթոռում. Դավիթ Սարգսյան Դրանց դատը Նյուրնբերգից մարդաշատ եվ հոդվածաշատ է լինելու․ Հրայր ԿամենդատյանԵրբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում ինքը Հայաստանն է. Սամվել ԿարապետյանՓաշինյանը գործում է Բաքվի բռնապետի ուղիղ ցուցումով. Ավետիք Չալաբյան Ո՞վ է լինելու Սամվել Կարապետյանի դատավորը Երևանում Իրանի դեսպանատունը պատասխանել է ԱՄՆ դեպանատան տարածած հաղորդագրությանը ՎԵՆՈՒՍՈՒՄ մեգազեղչեր ենԿանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովին Նորից անձրև է գալու, քամու ուժգնացում է լինելու Հայաստանի իշխանությունները հետևողականորեն կազմաքանդում են Հայաստանի Հանրապետությունը․ Վահե ՀակոբյանՓաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհով Բրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմ Փաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում Թուրքիայում Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԴարձի եկեք, ապաշխարեք. Էլիզի՝ տնից հեռանալուց հետո Արամի մայրը նոր գրառում է արել Իրանում հերքել են նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին տեղեկությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը՝ Քննչական կոմիտեի մոտ Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Մինչեւ երեկո ջուր չի լինելու․ հասցեներ Գյուղապետը ծեծել է մի կնոջ, իսկ արդեն Երևանում վերջինիս եղբորն են ծեծել, պայքարում են նրանց կյանքի համար․ Shamshyan Ի՞նչ նոր հայտարարություն են տարածել Իրանից Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Մարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Փաշինյանը պոռնկությունից թող չխոսի, իր աչքի գերանը թող հանի, Եկեղեցին մեծ հեղինակություն է վայելում Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ին Արմեն Աբազյանը ազատվել է պաշտոնից վարչախմբի պարագլխի ապօրինի հրամանը չկատարելու պատճառով. Մենուա Սողոմոնյան Ակնհայտ է, որ վարչախմբի հոգևարքը խորանում է, այն անցել է բացարձակ ապօրինի գործողությունների, որի համար անխուսափելի պատիժ է կրելու. Ավետիք ՉալաբյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՀայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ․ Արտակ ԶաքարյանԻսրայելը հայտնել է Իրանի գիշերվա հարվածներից 154 վիրավորի մասինՈւրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է
Ամենադիտված